«Երևանի տրամվայ»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Երևանի տրամվայ.jpg|300px|մինի|Տրամվայը Երևանի [[Գրիգոր Լուսավորչի փողոց (Երևան)|Գրիգոր Լուսավորչի փողոցում]], 1984 թվական]]
'''Երևանի տրամվայ''', [[Հայաստան]]ի մայրաքաղաք [[Երևան]]ում գործող [[տրամվայ]]ի նախկին համակարգ։ Բացվել է 1906 թվականի սեպտեմբերի 29-ին [[Երևանի ձիաքարշ|քաղաքային ձիաքարշ երկաթգծի]] տեսքով, հիմնադիրը գործարար Միրզոյանն էր։ 20-րդ դարի երկրորդ կեսին տրամվայն ունեցել է մինչև 12 երթուղի<ref>[http://transphoto.ru/photo/537572/|title="Схема движение транспорта в Ереване" на сайте "СТТС"]</ref>, որոնց սպասարկում էր տրամվայի 2 դեպո։
 
Փակվել է 2004 թվականի հունվարի 21-ին: Փակման պահին Երևանի տրամվայի համակարգը բաղկացած էր մեկ երթուղուց։
Հայաստանի միակ քաղաքը, որտեղ երբևէ գոյություն է ունեցել տրամվայը, Երևանն էր։ 1906 թվականի սեպտեմբերի 29-ին բացվել է գործարար Միրզոյանի քաղաքային ձիաքարշը։ Ձիաքարշի նմանօրինակ նեղուղին գոյություն է ունեցել մինչ 1918 թվականի օգոստոսը, երբ [[Առաջին համաշխարհային պատերազմ|պատերազմի]] հետևանքով տրամվայն ավերվել է<ref>[http://transit.parovoz.com/masstransit/index.php?ID=476 сайт "transit.parovoz.com"]</ref>։
 
1933 թվականի հունվարի 12-ին սկսվել է լայնակոս էլեկտրաքարշական տրամվայի գործարկումը<ref>[http://transit.parovoz.com/masstransit/index.php?ID=4 сайт "transit.parovoz.com"]</ref>։ Տրամվայի վագոնների թիվը ամեն հինգ տարին մեկ միջինում ավելացել է 25%-ով․ եթե 1933 թվականին այն կազմում էր 16, ապա 1945 թվականին՝ արդեն 77 վագոն, իսկ 1965 թվականին՝ շարժակազմի 222 միավոր։ Օգտագործվել է 2 տեսակի տրամվայ՝ 71-605 և PB3-6M2։ Քանի որ տրամվայի ծախսերն ավտոբուսի համեմատ գերազանցում էին 2.4 տոկոսով, ինչպես նաև թանկ էլեկտրաէներգիայի և Երևանի [[Հրազդանի Մեծ կամուրջ|Հրազդանի Մեծ կամրջի]] (Կիևյան կամուրջ) վրայով տրամվայի անցնելու ժամանակ առաջացած խնդիների պատճառով 2003 թվականի հունիսի 20-ին փակվել է №7 երթուղին։
 
2004 թվականի հունվարի 21-ին տրամվայի համակարգը Երևանում պաշտոնապես փակվել է։ Ուղիների մեծ մասը վերացվել է, տրամվայները վերածվել են մետաղաջարդոնների, տրամվայի դեպոն օգտագործում են տարբեր մասնավոր ձեռնարկություններ, իսկ ենթակայանը սպասարկում է [[Երևանյան տրոլեյբուս|Երևանի տրոլեյբուս]]ին։
* [https://www.panorama.am/am/news/2014/03/31/yerevan-dejavu/320770 «Երևան դեժավյու». Մոդեռնիստական քաղաքի ատրիբուտները` տրամվայ, «Արգիշտի» սրճարան], Panorama.am, մարտի 31, 2014
* [https://imyerevan.com/hy/blog/view/528 Երևանի համեստ հմայքը], [[Երևան ամսագիր]], մարտի 5, 2013
 
{{Երևանի վայրեր}}
 
[[Կատեգորիա:Երևան]]
[[Կատեգորիա:Երևանի տրանսպորտ]]
[[Կատեգորիա:1906 հիմնադրումներ]]
 
{{Երևանի վայրեր}}