«Զաքար Ումիկով»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
'''Զաքար Ներսեսի Ումիկով''' ({{ԱԾ}}), հայազգի [[ճարտարագետ]], կոնստրուկտոր: ԽՍՀՄ-ում ռազմական գործնական հիդրոձայնագիտության հիմնադիրը:
 
Մանկաբույժ [[Ներսես Ումիկով]]ի որդին:
 
== Կենսագրություն ==
Զաքար Ումիկովը ծնվել է 1906 թվականին [[Թիֆլիս]]ում: 1924 թվականին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական տեխնիկումը, 1932 թվականին` Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտը: 1933 թվականից աշխատել է [[Լենինգրադ]]ի ծովային սարքաշինության «Ջրատրանս-սարք» գործարանում, 1936-1941 թվականներին` «Օրիոն» ՀԿԲ-ի գլխավոր կոնստրուկտոր, 1947-1949 թվականներին՝ «Ջրատրանս-սարք» գործարանի կոնստրուկտոր, 1949-1965 թվականներին՝ Հիդրոտեղորոշման և հիդրոձայնագիտության ԳՀԻ գլխավոր կոնստրուկտոր, 1965-1992 թվականներին՝ «Ծովֆիզսարք» Կենտրոնական ԳՀԻ գլխավոր կոնստրուկտոր, 1992-1996 թվականներին՝ ՌԴ ռազմական հիդրոձայնագիտության սարքերի ընդունման պետական հանձնաժողովների նախագահ<ref name="Ով ով է">Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007</ref><ref>{{Cite web|url=http://www.eurasian-defence.ru/node/24601|title=Умиков Захарий Нерсесович {{!}} Центр военно-политических исследований|website=www.eurasian-defence.ru|language=ru|accessdate=2017-07-10}}</ref>:
 
Զաքար Ումիկովը մշակել և ստեղծել է ԽՍՀՄ-ում առաջին անդրձայնային խորաչափերը, սուզանավերի առաջին հիդրոձայնային համալիրը, առաջին ջրային ականները, մասնակցել է առաջին հիդրոտեղորոշիչ սարքերի ստեղծման աշխատանքներին: Հիդրոձայնագիտության մեթոդների հիման վրա առաջարկել է բժշկական սարքերի ստեղծման տեխնոլոգիա: Նրա գիտական ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ նախագծվել է թրթռային զգայնությունը չափող սարք: Ավելի քան 40 գյուտերի հեղինակ է<ref name="Ով ով է" /><ref>Саркисян А. Е. Армяне-военные ученые, конструкторы, производственники и испытатели XX века. Т.3.-Ер.:"Амарас", 2005, 388 с. + 78 ил., с 171-183</ref>:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Ճարտարագետներ]]
{{DEFAULTSORT:Ումիկով, Զաքար}}
[[Կատեգորիա:Ճարտարագետներ]]