«Զեմպախ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  2 ամիս առաջ
չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
 
'''Զեմպախ''' ({{lang-de|'''Sempach'''}}), քաղաք [[Շվեյցարիա]]յի [[Լյուցեռն]] կանտոնի Զերզեե շրջանում:
== Պատմություն ==
[[File:Winkelried at Sempach.jpg|thumb|left|Առնոլդ Վինկելռիդցին [[Զեմպախի ճակատամարտում]]]]
[[File:Sempach (Merian).jpg|thumb|left|Մի էջ 1654 թ. Զեմպախում տպագրված''Topographia Helvetiae, Rhaetiae et Valesiae'' գրքից]]
Քաղաքի ներկայիս տարածքում պահպանվել են [[միջնադար]]յան բնակավայրի հետքեր, մասնավորապես՝ ժամացույցով աշտարակի ներքո պահպանված դարպասը, հին խրամուղու վրայի կամուրջը: Նրանից դեպի հյուսիս-արևելք ոտքով մոտավորապես կես ժամվա հեռավորության վրա՝ բլուրների ստորոտին ընկած է [[1336 թվական]]ի հուլիսի 9-ին տեղի ունեցած Զեմպախի նշանավոր ճակատամարտի վայրը, որտեղ [[շվեյցարացիներ]]ը ջախջախեցին [[ավստրիացիներ]]ին, և վերջիններիս հրամանատար [[Լեոպոլդ Երրորդ]]ն էլ զոհվեց: Այդ ճակատամարտում է, որ լեգենդար սխրանք գործեց [[Առնոլդ Վինկելռիդցի]]ն՝ իր կյանքի գնով ճեղքելով ավստրիացիների կուռ մարտաշարքը և միջանցք բացելով շվեյցարացիների հարձակման համար: Այդ վայրում ներկայումս բարձրանում են գեղեցիկ, պատկերազարդ Զորաց [[մատուռ]]ը (վերակառուցվել է [[1886 թվական]]ին) և Առնոլդ Վինկելռիդցու նորակերտ [[Հուշարձան|հուշարձանըհուշարձան]]ը:
 
Զեմպախի վճռորոշ ճակատամարտից մի քանի տարի անց՝ [[1393 թվական]]ին կնքվել է ութ դաշնակից կանտոնների՝ ''Acht Orte''-ի և նրանց միացած ''Զոլուտուրն'' երկրամասի իշխանների այսպես ասած՝ ''Sempacherbrief''-ը, որով դրվել է [[Շվեյցարիայի Համադաշնություն|Շվեյցարիայի համադաշնություն]] կոչվող անկախ պետության հիմքը: Զեմպախից մի քանի մղոն դեպի հյուսիս ընկած է ''Բերոմյունստեր'' խաղաղ գյուղակը՝ 10-12-րդ դարերում կառուցված վանական համալիրով, որտեղ իրականացվել է Շվեյցարիայի տարածքում առաջին գրքի տպագրությունը, և որտեղից տպագրիչ [[Գերինգ]]ը տպագրության գյուտը հասցրել է [[Ֆրանսիա]]:
</timeline>
== Կլիմա ==
Զեմպախում տարեկան միջին հաշվով 133.9 օրը անձրևային է: Տեղումների տարեկան միջին քանակը հասնում է 1114 միլիմետրի: Ամենաանձրևառատ ամիսները հունիսն ու մայիսն են՝ յուրաքանչյուրը՝ համապատասխանաբար 13,2 և 13,6 անձրևոտ օրերով: Համեմատաբար չոր է հոկտեմբեր ամիսը<ref name=MeteoSchweiz>{{cite web | url =http://www.meteoswiss.admin.ch/web/de/klima/klima_schweiz/tabellen.html | title =Temperature and Precipitation Average Values-Table, 1961-1990 | accessdate =8մայիսի May8, 2009 | publisher =Federal Office of Meteorology and Climatology - MeteoSwiss | language =German, French, Italian | deadurl =yes | archiveurl =https://web.archive.org/web/20090627163841/http://www.meteoswiss.admin.ch/web/de/klima/klima_schweiz/tabellen.html | archivedate =27հունիսի June27, 2009 | df = }}, the weather station elevation is 510 meters above sea level.</ref>:
== Գրականություն ==
* [[Adolf Reinle]]: ''Die Kunstdenkmäler des Kantons Luzern.'' Band IV: ''Das Amt Sursee'' (= ''Kunstdenkmäler der Schweiz.'' Band 35). Hrsg. von der [[Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte]] GSK. Bern 1956, ISBN 978-3-906131-23-8.
* Statistical data is available from https://web.archive.org/web/20040823004448/http://www.lu.ch/download/fd/afs/pdf/jbkt/profile/gp_1102.pdf
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Շվեյցարիայի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Շվեյցարիայի բնակավայրեր]]