«Հիդարնես Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
}}
'''Հիդարնես Բ Երվանդունի''', [[հայեր|հայ]] արքա [[Երվանդյան Հայաստան]]ում [[Երվանդունիներ]]ի տոհմից, ով կառավարել է [[մ.թ.ա. 5-րդ դար]]ի սկզբում։
Նա [[Հիդարնես Ա]]-ի որդին էր և հաջորդողը։ Հիդարնես Բ-ի անվան հետ կապվող արձանագրություն է գտնվել [[Արմավիր]]ում, որտեղ նկարագրված են նրա կին դառնալու համար անհրաժեշտ արտաքին հատկանիշները. դրանք էին՝ սպիտակ մաշկ, գեղեցիկ պարանոց, նուրբ քիթ, ուղիղ ատամներ։
Ըստ արձանագրության Հիդարնեսն ուներ այդ հատկանիշներն ու փորձում էր պահպանել իր տոհմի ազնվականությունը<ref>Հայկ Խաչատրյան, “Հայոց 141 արքաներ”. ISBN 99930-1-192-8</ref>։
 
Ներսեհ Երվանդունու և Հիդարնես Ա-ի դստեր որդին, Հայոց սատրապ-թագավոր է կարգվել Հիդարնես Ա-ից հետո: Սրա ժամանակ Աքեմենյան տերության արքան էր  Դարեհ  I-ի որդին՝ Քսերքսես I-ը: Հայոց զորքով Հիդարնես Բ-ն մասնակցել է մ.թ.ա. 480-ին դեպի Հունաստան կատարած Քսերքսես I-ի արշավանքին, որտեղ Հայոցհայոց բանակի սպարապետությունը իրականացնում էր Արտոքմես զորավարը: Այս պատերազմում Քսերքսես I-ը անհաջողության է մատնվել:
 
Փորձելով կասեցնել Աքեմենյանների տերության քայքայման ընթացքը հույն-պարսկական պատերազմներում կրած անհաջողություններից հետո՝ Քսերքսեսը անցկացրել է կրոնական ռեֆորմ, արգելվել է տեղական տոհմացեղային աստվածների պաշտամունքը, ուժեղացել է համաիրանական Ահուրամազդա աստծու պաշտամունքը: Այս ռեֆորմի պայմաններում Հիդարնես Բ-ն պաշտպանել է Վահունի քրմերի շահերը պարսիկ մոգերի ճնշումներից, հասնելով նրան, որ Հայ-Արամազդական կրոնը պահել է Վահագնի գերագահությունը Միհրանականության նկատմամբ, և պաշտպանել մի շարք հին հայկական հավատալիքներ:  Աքեմենյան տերության այս ճգնաժամային պայմաններում պալատական դավադրություն է կազմակերպվել Քսերքսես I-ի դեմ, որը սպանվել է իր գահաժառանգ ավագ որդու՝ Դարեհի հետ միասին: Այդ սպանությունից հետո գահակալական կռիվներ են սկսվել Քսերքսես I-ի որդիներ՝ Արտաքսերքսեսի և Վշտասպի միջև: Այս գահակալական կռիվներում Հիդարնես Բ-ն դաշնակցել է Արտաքսերքսես Երկայնաբազուկին, որը հաղթելով իր եղբորը՝ իշխել է միանձնյա:   
 
== Ծանոթագրություններ ==