«Զօկի ճրօյգը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Զօկի ճրօյգը''', [[Գողթն]] գավառի ապահովության կոմիտեի հասարակական, քաղաքական, գրական պատկերազարդ ամսագիր: Լույս է տեսել [[1919]]-[[1920]] թվականներին, ապա [[1932]] թվականին: [[Ագուլիսի բարբառ]]ով առաջին համարը լույս է տեսել [[1919]] թվականին` [[ապրիլի 3]]-ին, [[Թիֆլիս]]ում: Ամսագիրը կազմված էր ութ էջից, որը խմբագրել են Ռստամ Զարգարյանցը և [[Հարություն Թումանյան]]ը: Ամսագրի 2-րդ օրինակը լույս է տեսել [[1932]] թվականի [[մարտի 20]]-ին «Աշխատավոր զոկի ճրոյգը» վերնագրով: Ամսագրի նպատակն էր լուսաբանել Գողթնի կյանքն ու անցյալ պատմությունը, վառ պահել զոկական բարբառը և գողթնեցու ավանդությունները. այդ մասին հռչակվել է «Զօկի ճրոյգի»` [[1919]] թվականի [[ապրիլի 3|ապրիլի 3-]]ի խմբագրականում։ Ամսագիրը մինչ օրս մնացել է չուսումնասիրված և գրադարաններում հայտնի է 1-2 օրինակով։
 
 
«Զօկի ճրօյգի»` 1919 թվականի առաջին օրինակում, բացի խմբագրական հոդվածից, տպագրվել են նաև [[Հարություն Թումանյան]]ի «Ա՜յ զօկ հարուստ», «Միր հըգեադարձ վաթանը», Ղազի Մուրադի «Ըգըլացիք», [[Սողոմոն Սողոմոնյան (գրականագետ)|Սողոմոն Սողոմոնյան]]ի «Ըգուլաց անումը» բանաստեղծությունները և [[Հովհաննես Թումանյան]]ի «Շունն ու կատուն»։ Առաջին համարում տպագրվել են նաև Ռ․ Զարգարյանի «Սէրը դիբի վաթանը», Ակուփ Ղլեկչու «Թա ուռտի ըմ իս սըվարալ գիրիլ կարդիլը», Հ․ Թումանյանի «Շօն–գեալուստի պընգլներից» և գրական–գեղարվեստական այլ աշխատանքներ և հոդվածներ։ Հանդեսի` [[1932]] թվականի մարտի 20-ի առաջին համարը նվիրված էր Ռ. Զարգարյանի 68-ամյակին: Խմբագրական հոդվածից բացի` այդ համարում ընդգրկված էին Ռ. Զարգարյանի կյանքին և գրական գործունեությանը նվիրված «Ու՞մ ենք մեծարում» (հեղինակ` Հ. Մկրտումյան), Ռ. Զարգարյանի «Ըգուլիսը մատամա վերականգնվի», Մալից Գրիգորի «Մույն պտուտ Գողթանում» հոդվածները, Հ. Թումանյանի «Միր գեղը», «Մեծարանք բժ. Ռըստամա», Ռ. Զարգարյանի «Դըշտացիք» պոեմի վերջաբանը և այլ նյութեր<ref>{{Գիրք:ՆԲՊՀ|40}}</ref>: