«Կոշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 34.
==Պատմություն==
Կոշի տարածքում և շրջակայքում հայտնի պատմահնագիտական հուշարձաններից վաղագույնները վաղ երկաթի դարաշրջանի բնակավայրի ավերակներն են և բազալտե խոշոր քարերով շարված աշտարակաձև կառույցը: Հյուսիս-արևելքից ձորալանջին կանգուն է Ս. Ստեփանոս եկեղեցին (VII դ.) կառուցված դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից: Փոքր, խաչաձև գմբեթավոր հորինվածք է արևելքից` կիսաշրջան, մյուս երեք կողմերից՝ ուղղանկյուն թևերով: Ավագ խորանի երկու կողմերին ավանդատներ են, որոնցից հարավայինն ունի գլանաձև, իսկ հյուսիսայինը՝ խաչվող թաղերով ծածկ: Գմբեթատակ քառակուսուց անցումը գմբեթի թմբուկին (չի պահպանվել) իրականացված է տրոմպների միջոցով: Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք: Ինտերիերը որմնանկարազարդ է: Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում: Ս. Ստեփանոս եկեղեցուց արևելք գտնվում են սրբատաշ կարմիր տուֆից կառուցված մատուռի հիմնապատերը, դեպի արևմուտք՝ XIII դ. խաչքարերով հարուստ գերեզմանոց՝ դարչնագույն սրբատաշ տուֆից շինված փոքր մատուռով, իսկ հյուսիս- արևմուտքում՝ միջնադարյան ինժեներական կառույց՝ կոպիտ մշակված բազալտից, կրաշաղախով շինված և ներսից սվաղված ջրամբար: Այն թաղածածկ է՝ կալունակների վրա նստող երեք թաղակիր կամարներով: Ներքին չափերն են 4,8 մ X 13,5 մ, բարձրությունը՝ 2,8 մ, պատերի լայնությունը՝ 1,45 մ: Կոշում գտնվում են միանավ, թաղածածկ Գրիգոր Լուսավորիչ (XIII-XIV դդ.), Ս. Գևորգ (XIX դ.) եկեղեցիները, ձիթհան (XVIII դ.): Հյուսիսային կաղմում, բլրի գագաթին կանգուն է Կոշի ամրոցը (XIII դ.): Ուղղանկյուն է, անկյուններում կլոր աշտարակներով, կառուցված մաքուր տաշած տուֆի խոշոր քարերից, իսկ պատերի ստորին մասը՝ կոպտատաշ բազալտից: Մուտքերը հյուսիսից (այժմ՝ ավերված) և հարավից են՝ ներսից կից թաղակապ սրահ-անցումով: Կոշից հարավ, խճուղու եզերին է գտնվում 6,8 մ բարձրությամբ, կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան (1195): Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտն գավառը սելջուկներից ազատագրելուն: Հայկական մատենագրության մեջ կան IV դ. անցքերին վերաբերվող՝ Կոշի(հիշատակված է Կվաշ ձևով) հետ կապված տեղեկություններ: Մովսես Խորենացին հաղորդում է, որ Հայոց Տիրան թագավորը (339-345) կուրացվելուց հետո բնակություն է հաստատում Կոշում, իսկ նրա որդի Տրդատի՝ Բյուզանդիայում սպանվելուց հետո Կոշը իր մյուս կալվածների հետ նվիրում է վերջինս որդի Գնելին: Արշակ Բ-ի պահանջով Գնելը թողնում է Կոշը, հեռանում Աղիովիտ և Առբերանի գավառները. այդ պատճառով Տիրանը նզովում է Արշակին, վերջինիս սենեկապետների ձեռքով խեղդամահ արվում և թաղվում է Կոշում: Ըստ Վարդան աշխարհագրի՝ Կոշում են թաղվել Հայոց Հուսիկ և Դանիել կաթողիկոսները:
 
 
<ref>{{cite book|title=Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide)|author=Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան|edition=2-րդ|publisher=Մատիտ|location=Հայաստան|date=2005|page=46|isbn=9994101218}}</ref>
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոշ» էջից