«Էդուարդ Տելչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 10.
Էդուարդ Տելչը ճանապարհորդել է [[Իտալիա]]յում, [[Ֆրանսիա]]յում, [[Գերմանիա]]յում և [[Անգլիա]]յում, 1920-1922 թվականներին ապրել է [[Ուտրեխտ (համայնք)|Ուտրեխտում]]։ Հայրենիք վերադառնալուց հետո կերտել է մանկական քանդակաշար «Հելերտ» հյուրանոցի լողավազանի համար և ճարտարապետ Իգնաց Ալպարի արձանը Վարոշլիգեթի [[Վայդահունյադ ամրոց]]ի համար։
 
Ֆերենց Սարնովսկու և Ֆյուլ Բեկի հետ Էդուարդ Տելչը համարվում է հունգարական մեդալագործության հիմնադիրներից մեկը։ Տելչը հեղինակել է [[մեդալ]]ներ քաղաքական գործիչներ [[Ֆերենց Դեակ]]ի և [[Դյուլա Անդրաշի Ավագ]]ի, նկարիչ Ֆերենց Սոլդատիչի, երաժիշտ [[Դավիդ Պոպեր]]ի պատկերներով, ինչպես նաև «Մայրություն», «Նստած Պանը» մեդալները<ref>[http://www.mke.hu/lyka/02/muveszet_02_kronika_5.htm mke.hu]</ref><ref>[https://www.europeana.eu/portal/en/record/2048009/Athena_Plus_ProvidedCHO_Museum_of_Fine_Arts___Hungarian_National_Gallery__Budapest_56_595_P.html europeana.eu]</ref><ref>[http://www.eremkedvelok.hu/eremkedvelok_egyesulete_eke_ermek_es_plakettek/1908.php eremkedvelok.hu]</ref>։ Տելչի աշխատանքները մասնակցել են միջազգային տարբեր ցուցահանդեսների [[Անտվերպեն]]ում, [[Դրեզդեն]]ում, [[Բրյուսել]]ում, [[Մոնցա]]յում, [[Բարսելոն]]ում, [[Փարիզ]]ում, [[Վենետիկ]]ում, ինչպես նաև [[Սենթ Լուիս]]ի [[Համաշխարհային ցուցահանդես]]ում։ Էդուարդ Տելչի արվեստանոցում աշխատել են քանդակագործներ Դյուլա Մուրանյին, Լայոշ Բերանը, Յոզեֆ Ռեմենյին և Պաուլ Վինչեն։ Էդուարդ Տելչը եղել է «Կիրառական արվեստի հունգարական միության» անդամ։
 
Մահացել է 1948 թվականին, թաղված է Ֆարկաշրետիում։