«Էլեկտրոնային առևտուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 38.
Business-to-Consumer (B2C) ուղղությունը վերապահվում է այն սեկտորին, որի ձեռնարկությունները աշխատում են յուրահատուկ հաճախորդների հետ: Այս համակարգի առանձնահատկությունը և տարբերությունը ավանդականից կայանում է նրանում, որ հաճախորդը կարող է գնում կատարել էլեկտրոնային խանութից առանց տնից դուրս գալու՝ օգտագործելով միայն համակարգիչը, ինտերնետ կապը և պլաստիկ քարտը: Այս համակարգը նոր հնարավորություններ է բացում հաճախորդի առջև:
 
Էլեկտրոնային առևտրի ուղղությունների երրորդ տարատեսակը՝ B to G (Business-to-Government), ((Government-to-Citizens (G2C), Government-to-Government (G2G)), որը ներառում է իր մեջ այն բոլոր բիզնես գործարքները, որոնք կատարվում են ձեռնարկության և պետական ձեռնարկությունների միջև: Օրինակ՝ [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ում պետության կողմից գնվող ապրանքների ցուցակը հայտարարվում է Ինտերնետում և բոլոր ձեռնարկությունները, որոնք հետաքրքրված են դրանում, կարող են ուղարկել իրենց առաջարկները՝ էլեկտրոնային տեսքով: Բացի այդպիսի գործարքներից արդեն կարելի է կատարել շահութահարկի վճարումներ Ինտերնետի միջոցով և անգամ կնքել հատուկ պայմանագրեր: Այս ուղղությունը դեռ գտնվում է զարգացման սկզբնական փուլում, սակայն, ՀՀ-ում ևս հնարավոր է Էլեկտրոնային մրցույթներին մասնակցելու միջոցով պայմանագրեր կնքել պետական սեկտորի հետ, իհակե, եթե տվյալ ձեռնարկությունը համապատասխանում է պետության կողմից առաջ քաշված մրցույթի պարամետրերին: B2G ուղղության օգնությամբ տեղի է ունենում պետական ծախսերի կրճատում և հարկատուների ֆոնդերի տնտեսում: Միայն ԱՄՆ-ի կառավարությունը տարեկան ծախսում է $225 մլրդ, որն էլ կարելի է կրճատել՝ էլեկտրոնային ցանցերի և տեխնոլոգիաների օգտագործմամբ: Իսկ G2C ուղղության կիրառումը կօգնի ապահովել քաղաքացիների ազատ մուտքը պետության տեղեկատվական ծառայություններ, ազատականացնել որոշ ոլորտներ և թափանցիկ դարձնել կառավարության աշխատանքը: Մատչելի օրինակ է G2C-ի ուղղության ՀՀ Կենտրոնական բանկի (www.cba.am) կայքը: Մենք կարող ենք այցելել, գրանցվել կայքում որպես օգտվող, նշելով, թե ի՞նչ է հետաքրքրում մեզ: Մեր կողմից նշված տեղեկությունները, կարող են ուղարկվել մեզ էլ. փոստով: Օրինակ , կարող ենք գրանցվել արտարժույթի փոխարժեքի ստացման համար: Այսպիսով, պետությունը ծառայություն է մատուցում օգտվողին, որը կարող է, անգամ, վճարովի լինել:
 
Ըստ [[ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողով|UNCTAD]]-ի հետազոտության համաշխարհային կազմակերպությունների միջև իրականացվող էլեկտրոնային առևտուրը 2017թ. հասել է 25,3 տրլն $, (B2B)-ին բաժին է ընկնում 22,4 տրլն $, իսկ (B2C)–ին՝ 2,9 տրլն $: Ընդ որում բաժին է ընկնում ԱՄՆ-ին, [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիա]]յին, [[Հյուսիսային Իռլանդիա]]յին, [[Ճապոնիա]]յին և [[Չինաստան]]ին: Անկախ ձևից էլ. առևտրի ողջ գործընթացն իրականացվում է ինտերնետի և Էլեկտրոնային փոստի միջոցով: Որպես հիմնական գործիք ծառայում է բանկային քարտն ու բանկային հաշիվը: Աշխարհի բնակչության թիվն անցել է 7.5 մլրդ, որի 58%-ն օգտվում է ինտերնետից: Իսկ օգտվողների 1.4 մլրդ մարդ ինտերնետից գնումներ է կատարում: [[Հայաստան|Հայաստանում]]ում 2017թ դրությամբ օնլայն գնումների կատարողների թիվը կազմում է մոտ 20%: Եթե մինչ այդ Հայաստանը հաքերների համար այնքան էլ հետաքրքրություն չէր ներկայացնում, քանի որ խոշոր մուծումները, հիմնականում, կատարվում էր առձեռն, ապա այսօր անհրաժեշտություն կա վտանգից պաշտպանվելու, հատկապես, ըստ իս, շատ կարևոր է բանկային քարտի պաշտպանվածությունը: Ու, չնայած բանկի ներկայացուցիչների հավաստման, որ ներդրված են անվտանգության համապատասխան մեխանիզմներ, սակայն, Հայաստանում այն ընդլայնման փուլում է և կարող է այս փաստը օգտագործվել հաքերների կողմից:
 
== Էլեկտրոնային առևտրի առավելություններ և թերություններ ==
Տող 77.
 
== Էլեկտրոնային առևտուրը Հայաստանի Հանրապետությունում ==
ՀՀ-ում էլեկտրոնային առևտուրը, համեմատաբար, նոր ուղղություն է: Հայկական էլեկտրոնային խանութները սկսել են ակտիվորեն գործել 2008 թվականից, իսկ արտասահմանյան էլեկտրոնային խանութներից հնարավոր էր գնումներ կատարել դեռ 2000-ականների սկզբից: Ելելով 2015 թ. հունիսին իրականացված մարքեթինգային հետազոտության արդյունքներից՝ 2014թ-ի ընթացքում հայաստանյան էլեկտրոնային խանութներից գնումներ է կատարել Երևան քաղաքի բնակչության 4,2 %-ը, իսկ արտասահմանյան էլեկտրոնային խանութներից ՝ 14,2 %-ը<ref>{{Cite journal|last=Աբգարյան|first=Դավիթ|date=2017|title=ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի վերաբերյալ վիճակագրական աղբյուրների վերլուծություն|url=http://ysu.am/files/05D_Abgaryan.pdf|journal=Բանբեր Երևանի համալսարանի|doi=|pmid=|access-date=2019}}</ref>, որոնք շատ ցածր ցուցանիշներ են: Մինչդեռ էլեկտրոնային առևտրի համաշխարհային ծավալները 2015 թ. հասել են 1.548 տրիլիոն դոլարի, և կանխատեսվում է, որ այն ավելի քան կկրկնապատկվի 2019 թ. : Վերջինս կարևոր ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի նման փոքր, զարգացող երկրի տնտեսության վրա: Համաշխարհային տնտեսության մեջ բարեհաջող ինտեգրացիայի համար Հայաստանը պարտավոր է հետևել  առևտրի զարգացման ընդհանուր տենդենցներին, այդ թվում էլեկտրոնային առևտրի ոլորտում: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպը ամբողջովին կախված է տնտեսության դրությունից: Էլեկտրոնային առևտրի միջազգային համակարգին Հայաստանի Հանրապետության ինտեգրումը հանդիսանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջնահերթություններից մեկը,  որը կխթանի մի շարք սպառողական ապրանքների և ծառայությունների, առևտրային կազմակերպությունների և բանկերի զարգացմանը, որոնք նախատեսված են բավարարել սպառողների պահանջները առևտրային հիմունքներով: Այնուամենայնիվ, Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման տենդենցը դրական է: Գործարքների քանակը, որն իրականացվում է էլեկտրոնային տվյալների փոխանակման միջոցով, օրեցօր աճում է: Սակայն, էլեկտրոնային առևտրի զարգացումը, որն ամենաուղղակի կերպով կախված է  ինտերնետ հասանելիությունից, չենք կարող համեմատել ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպի հետ:
 
Էլեկտրոնային առևտրի  վերաբերյալ ՀՀ-ում իրականացված հետազոտությունները սակավաթիվ են և զարգացման դինամիկան, հիմնախնդիրները, դրանց կարգավորման ուղիներն ու էլեկտրոնային առևտրի դերը ՀՀ-ում  ներկայացնել ըստ տարիների բավականին բարդ է և թերի, այնուամենայնիվ ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի վերաբերյալ ինֆորմացիան կներկայացնեմ հաջորդիվ:
 
=== Էլեկտրոնային առևտրի հիմնախնդիրները ՀՀ-ում ===