«Էնդա Քեննի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}}
'''Էնդա Քեննի''' ({{lang-ga|Éanna Ó Cionaoith}}, {{ԱԾ}}), իռլանդացի պետական գործիչ, քաղաքագետ, [[Իռլանդիա]]յի Հանրապետության Ֆինել Գել կուսակցության առաջնորդը։ Իռլանդիայի վարչապետը 2011 թվականի մարտի 9-ից մինչև 2017 թվականի հունիսի 14-ը:
 
== Կենսագրություն ==
Էնդա Քեննին ծնվել է 1951 թվականին [[Իռլանդիա]]յում։ Սովորել է Իռլանդիայի ազգային համալսարանում։ Կրթություն ստանալուց հետո աշխատել է հանրակրթական դպրոցում` որպես տարրական դասարանների ուսուցիչ։
 
1954 թվականին նրա հայրը՝ Հենրի Քեննին, ներգրավել է քաղաքական գործունեության մեջ։ 1975 թվականին փոխարինել է հորը (վերջինս մահացել է [[քաղցկեղ]]ից)։ Հոր մահից հետո նա դարձել է ամենաերիտասարդ պատգամավորը Իռլանդիայի խորհրդարանում։ 1986 թվականին դարձել է պետական երիտասարդական քաղաքականության նախարար<ref name="ReferenceA">Государственный министр в Ирландии не участвует в заседаниях правительства</ref>։
 
1986 թվականին դարձել է երիտասարդական քաղաքականության պետական նախարար<ref>Государственный министр в Ирландии не участвует в заседаниях правительства<name="ReferenceA"/ref>, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1987 թվականի խորհրդարանական ընտրություններում Ֆինե Հելի պարտությունը։ 1994 թվականին Քեննին մասնակցել է նոր իշխող դաշինքի ստեղծման շուրջ բանակցություններին։ Քեննին կոալիցիոն կառավարությունում դարձել է զբոսաշրջության և առևտրի նախարար։ 1996 թվականի հուլիսից մինչև դեկտեմբերը, երբ Իռլանդիան [[ԵՄ]] Խորհրդի նախագահ պետություն էր, Քեննին առևտրի ոլորտում ղեկավարել է համատեղ գործողությունները։ Քեննիի նախաձեռնությամբ Դուբլինում վերսկսվել է մարտի 17-ին` [[Սուրբ Պատրիկի օր]]ը, շքերթների անցկացումը:
 
2001 թվականին Ֆինե Հելի ղեկավարի պաշտոնից Ջոն Բրուտոնի հրաժարականից հետո Քեննին մասնակցել է նոր ղեկավարի ներկուսակցական ընտրություններին: Կուսակցության նոր ղեկավար է ընտրվել Մայքլ Նունանը, որը, սակայն, արդեն 2002 թվականին հրաժարական է տվել խորհրդարանական ընտրություններում կուսակցության պարտությունից հետո<ref name="bbc.1">{{cite news|url=http://www.bbc.co.uk/news/uk-northern-ireland-12433656|title=Does Enda Kenny have what it takes to lead Ireland?|date=12.02.2011|publisher=[[BBC]]|lang=en}}</ref>: Կուսակցության նոր ղեկավար է ընտրվել Քեննին։ Նա ավտոմատ կերպով գլխավորել է Դոյլ Էրյանի ընդդիմությունը։ 2004 թվականի տեղական ընտրություններում կուսակցությունը 468 տեղ է ստացել տարածաշրջանային իշխանության մարմիններում նախկին 436-ի փոխարեն, իսկ Եվրախորհրդարանում կայացած ընտրություններում՝ 5 տեղ նախկին 4-ի փոխարեն: 2010 թվականի ամռանը նրա ղեկավար պաշտոնը հաստատվել է այն բանից հետո, երբ կուսակիցների մի մասը անհամաձայնություն էր հայտնել իր վարած կուրսի հանդեպ։
 
Այն բանից հետո, երբ 2010 թվականին Իռլանդիան ստիպված էր բազմամիլիարդանոց վարկեր վերցնել տնտեսության կայունությանն աջակցելու համար, Քեննին հայտարարել է, որ վարչապետ ընտրվելու դեպքում ձգտելու է հասնել վարկի պայմանների վերանայմանը<ref name="bbc.1" /><ref>{{cite news|url=http://lenta.ru/news/2011/02/02/ireland/|title=В Ирландии назначили досрочные парламентские выборы|publisher=[[Lenta.ru]]|date=02.02.2011}}</ref><ref name="bbc.1" />։ 2011 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Քեննին հրաժարվել է մասնակցել հեռուստաբանավեճին, թեև նա վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկն էր<ref>{{cite news|url=http://www.bbc.co.uk/news/world-europe-12391302|title=Enda Kenny not taking part in Irish election debate|lang=en|date=08.02.2011|publisher=[[BBC]]}}</ref>։ Նրա քննադատների կարծիքով՝ Քեննին կուսակցության թույլ խոսնակ է և վատ առաջնորդ<ref name="bbc.1" />։
 
2011 թվականի մարտի 9-ին Քեննին դարձել է Իռլանդիայի նոր վարչապետը։ Նրա օգտին քվեարկել է 117 պատգամավոր, դեմ է քվեարկել 27 պատգամավոր<ref>{{cite news|url=http://www.bbc.co.uk/news/world-europe-12693404|title=Enda Kenny elected Ireland's prime minister|date=09.03.2011|publisher=[[BBC]]}}</ref>։
Տող 25.
 
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Քեննի, Էնդա}}
[[Կատեգորիա:Իռլանդիայի վարչապետներ]]