«Էուգեն Ռաննետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Էուգեն Ռաննետ''' ({{lang-et| Eugen (Egon) Rannet}}, {{ԱԾ}}), խորհրդային և էստոնացի դրամատուրգ, ար...»:
 
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Էուգեն Ռաննետը ծնվել է 1911 թվականի նոյեմբերի 16-ին, [[Էստոնիա]]յի մայրաքաղաք [[Տալլին]]ում, երկաթուղագործի ընտանիքում: Ծննդավայրում կրթություն ստանալուց հետո աշխատել է որպես քարագործ, ներկարար, սևագործ բանվոր: Գրել սկսել է 1940 թվականից<ref>Բ. Հովակիմյան, Թատերական օրացույց, Երևան, 2011, էջ 69-70</ref>: 1941 թվականին [[Հայրենական մեծ պատերազմ]]ի սկսվելուն պես կամավոր մեկնել է ռազմաճակատ:
 
== Ստեղծագործական կյանք ==
Զորացրվելուց հետո սկսել է գրել ակնարկներ, պիեսներ, պատմվածքներ:
1950 թվականին Վ. Կինգիսեպի անվան թատրոնում բեմադրվել է նրա «Խիղճը» պիեսը, որը նրան ճանաչում է բերել: Գրել է մի շարք պիեսներ, որոնցից են «Անառակ որդին», «Որսագողեր», «Քրեական տանգո» և այլն: Գրողի ստեղծագործություններում ներկայացված են էստոնական գյուղական սովորույթները:
 
Հեղինակել է «Արևին ու անձրևին» և «Երգի ընկեր» ֆիլմերի սցենարները:
 
1959 թվականից Ռաննետի պիեսները սկսել է տեղ գտնել նաև Հայաստանի տարբեր թատրոններում:
 
=== Հայկական թատրոններում բեմադրված պիեսներ ===