«Թեոդոր Թորոսևիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Թեոդոր Թորոսևիչը ծնվել Է [[1789]] թվականին Ստանիսլավ (Իվանովո-Ֆրանկովսկ) քաղաքում: Սովորել է տեղի գիմնազիայում, [[1812]] թվականին ավարտել է [[Վիեննայի համալսարան]]ի բժշկական ֆակուլտետը: [[1815]] թվականից աշխատել է [[Լվով]]ում, [[1819]] թվականին Լվովի Լիչակովսկու փողոցի թիվ 3 տանը բացել է քաղաքի N 9 դեղատունը (այժմ՝ Լվովի N 12 դեղատուն), քիմիական լաբորատորիա:
 
Պատրաստել է բուսական, կենդանական, և քիմիական ծագման տարբեր դեղեր: Ուսումնասիրել է [[ապակի]]ների տարբեր հատկություններ և ստացել դեղասրվակների համար պիտանի կարմիր և դեղին ապակի<ref>{{Cite web|url=http://www.medicalmuseum.am/pharmacy?lightbox=image1wip|title=Հայ Բժշկության Պատմության Թանգարան|website=[[Հայ բժշկության թանգարան (Հարություն Մինասյանի անհատական հավաքածու)|Հայ Բժշկության Պատմության Թանգարան]]|accessdate=2016-09-07}}</ref>: [[1836]] թվականին աշխարհում առաջինն է ապացուցել, որ լաբորատոր նպատակներով արդյունավետ է շագանակագույն ապակի կիրառել:
 
Ուսումնասիրել է Տրուսկավեց, Նեմիրով, Դրոգոբիչ և այլ առողջավայրերի հանքային ջրերի բուժիչ հատկությունները, արդյունքներն ամփոփել «Գալիցիայի և Բուկովինայի թագավորությունների հանքային աղբյուրները» աշխատությունում: [[Տրուսկավեց (քաղաք, Ուկրաինա)|Տրուսկավեց]]ում կատարել է «Ֆերդինանդ», «Մարիա» և «Նավթա» (այժմ՝ «Նավթուսյա») հանքային աղբյուրների ջրի քիմիական վերլուծությունը, շրջակայքում հայտնաբերել հանքամոմի հարուստ պաշար, որը նպաստել է [[Լեհաստան]]ում [[օծանելիք]]ի արդյունաբերության զարգացմանը:
 
Թեոդոր Թորոսևիչը մասնակցել է [[Հայերը Ուկրաինայում|Լվովի հայկական համայնք]]ի կյանքին, զբաղվել բարեգործությամբ. իր միջոցներով Լվովում բացել է հոգևոր դպրոց<ref>{{Cite web|url=http://sau.net.ua/content/armyane-ukrainy-teodor-torosevich-pervootkryvatel-truskaveckoy-mineralnoy-vody-organizator|title=Союз армян Украины - Армяне Украины: Теодор Торосевич – первооткрыватель трускавецкой минеральной воды, организатор курортов|website=sau.net.ua|accessdate=2016-09-07}}</ref>:
 
Հեղինակ է բնագիտական, քիմիական բազմաթիվ գիտական հոդվածների և մենագրությունների, որոնցից ամենաարժեքավորը «Գալիցիայի թագավորության և Բուկովինայի հանքային աղբյուրներն ու դրանց ֆիզիկա-քիմիական բաղադրությունը» մենագրությունն է: Եղել է մի շարք գիտական ընկերությունների անդամ: Գիտական հայտնագործությունների համար արժանացել է բազմաթիվ պարգևների<ref>{{Cite web|url=http://www.med-practic.com/arm/1245/31668/%25D4%25BC%25D5%25A5%25D5%25B0%25D5%25A1%25D5%25B0%25D5%25A1%25D5%25B5%2520%25D5%25A2%25D5%25AA%25D5%25AB%25D5%25B7%25D5%25AF%25D5%25B6%25D5%25A5%25D6%2580%25D5%25A8%2520%25D5%25A5%25D5%25BE%2520%25D5%25A4%25D5%25A5%25D5%25B2%25D5%25A1%25D5%25A3%25D5%25B8%25D6%2580%25D5%25AE%25D5%25B6%25D5%25A5%25D6%2580%25D5%25A8/article.more.html|title=Լեհահայ բժիշկները եվ դեղագործները|website=www.med-practic.com|accessdate=2016-09-07}}</ref><ref>{{Cite web|url=http://rusarticlesjournal.com/1/50252/|title=Armenian Theodor Torosevich is the pioneer of truskavetsky mineral water, the organizer of resorts.|website=rusarticlesjournal.com|accessdate=2016-09-07}}</ref>:
 
== Մահ ==
Տող 32.
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Թորոսևիչ, Թեոդոր}}
 
[[Կատեգորիա:Հայ բժիշկներ]]
[[Կատեգորիա:Հայ դեղագործներ]]