«Թեքիրդաղ»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
[[պատկեր:Tekirdağ Sahil.JPG|thumb|225px|Օսմանյան շատրվանը Յալը հրապարակում]]
[[պատկեր:Sivil mimari-Tekirdağ-2.JPG|thumb|225px|Օսմանյան պատմական փայտե տներ]]
'''Թեքիրդաղ''' ({{lang-tr|Tekirdağ}}, {{lang-el|Ραιδεστός}}, {{lang-bg|Родосто}}), քաղաք [[Թուրքիա]]յի հյուսիսարևմտյան մասում, [[Թեքիրդաղի մարզ]]կենտրոնն է: Գտնվում է [[Թուրքիա]]յի եվրոպական հատվածում: Բնակչությունը [[2000]] թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 108 000 մարդ:
 
Թեքիրդաղը ունի մի քանի պատմական անվանումներ՝ ''Ռոդոստո (Ρωδόστο)'' կամ ''Ռադեստուս (Ραιδεστός)'': Բյուզանդական ժամանակաշրջանում քաղաքը կոչվել է ''Բյուզանդիոն (Βισάνθη)'', իսկ օսմանյան ժամանակաշրջանում քաղաքը կոչվել է ''Թեքֆուր Դաղ'': Այստեղից էլ ի հայտ է եկել ժամանակակից անվանումը:
 
== Պատմություն ==
Քաղաքի պատմությունը սկսվում է մ.թ.ա. 4000 թվականից: Համարվում է, որ Թեքիրդաղի տեղում եղած Ռոդոստո քաղաքը հիմնել են [[Սամոս]] կղզու բնակիչները: [[Քսենոփոն]]ը իր [[Անաբասիս]] աշխատության մեջ նշում է, որ քաղաքը եղել է Տարսոս թագավորության կենտրոնը, որը կառավարում էր իշխան Սեուտեսը:
 
[[813]] թվականին Ռոդոստոյի մոտ տեղի ունեցավ կարևոր ճակատամարտ [[Բուլղարիա]]յի և [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] միջև, իսկ [[1206]] թվականին [[Բուլղարիա]]յի և [[Լատինական կայսրություն|Լատինական կայսրության]] միջև:
 
[[1360]] թվականին քաղաքը նվաճվել է օսմանյան թուրքերի կողմից, որից հետո այն ներառվել է [[Էդիրնե]]ի վիլայեթի մեջ:
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ից հետո, [[Թուրքիա]]յի և [[Բալկաններ|Բալկանյան երկրներ]]ի միջև կնքված հաշտության պայմանագրի համաձայն Թեքիրդաղը մտավ [[Բուլղարիա]]յի կազմի մեջ: Որոշ ժամանակ անց այն ետ վերադարձվեց [[Թուրքիա]]յին: