«Թոմաս Վուլֆ»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (→‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
Թոմաս Քլեյթոն Վուլֆը ծնվել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Էշվիլ քաղաքում: Ընտանիքի ութ երեխաներից ամենակրտսերն էր: Հայրը՝ Ուիլյամ Օլիվեր Վուլֆը, հմուտ քարագործ վարպետ էր, որը հիանալի փորագրում էր քարի վրա, տապանաքարերի պատրաստման բիզնես էր ձեռնարկել ու հաջողությամբ առաջ էր տանում գործը: Ուիլյամ Վուլֆի մայրը՝ Ջուլիան, նույնպես հաջողակ գործարար էր /անշարժ գույքի առուվաճառքի բնագավառում/:
 
Թոմասը Հյուսիսային Կարոլինայի համալսարան ընդունվեց, երբ ընդամենը տասնհինգ տարեկան էր: Նպատակադրվելով դառնալ թատերագիր՝ 1919 թ.-ին փոխադրվեց թատերագրության կուրս: Նրա առաջին՝ ,,Բըք Գեյվինի վերադարձը,, մեկ գործողությամբ պիեսը հաջողությամբ բեմականացվեց նոր-նոր հիմնադրված ,,Կարոլինա փլեյմեյքերս,, թատերախմբի, կարճ ժամանակ անց՝ նաև Վուլֆի ու իր համակուրսեցիների կողմից, ընդ որում՝ հենց Վուլֆն էր գլխավոր դերակատարը: ,,Կարոլինա փլեյմեյքերս,,-ը այդ նույն՝ 1919 թվականի դեկտեմբերին բեմադրեց Վուլֆի թատերգություններից ևս մեկը՝ ,,Երրորդ գիշերը,,: Միաժամանակ՝ Թոմասը խմբագրում էր համալսարանի ուսանողների ,,The Daily Tar Hill,, թերթը և այդտեղ տպագրած ,,Արդյունաբերության ճգնաժամը,, էսսեի համար պարգևատրվեց արժեքավոր մրցանակով:
 
1920 թվականի հունիսին որպես բակալավր ավարտելով Հյուսիսային Կարոլինայի համալսարանը՝ Վուլֆը երեք ամիս անց ընդունվում է Հարվարդի համալսարանի արվեստների ու գիտությունների շրջանավարտային դպրոցը, որտեղ կատարելագործվում է թատերագրության մեջ Ջորջ Փիրս Բեյքերի ղեկավարությամբ:Վերջինիս արվեստանոցն էլ հենց իրականացրեց Վուլֆի ,,Լեռները,, թատերգության բեմադրությունը:
 
1922 թ.-ին Թոմասն ավարտեց Հարվարդը՝ ստանալով մագիստրական աստիճան: Այդ նույն տարվա հունիսին մահացավ հայրը: Հոր վախճանը խորապես ազդել էր երիտասարդի վրա, և դա զգացվեց նաև նրա գրվածքներում: Վուլֆը ևս մեկ տարի սովորեց Բեյքերի արվեստանոցում, որը բեմականացրեց նրա ,,Բարի գալուստ մեր քաղաք,, տասը գործողությամբ թատերգությունը: