«Թուրք-պարսկական պատերազմ (1723-1727)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 9.
|Հակառակորդ1 = {{Դրոշավորում|Օսմանյան կայսրություն}}
|Հակառակորդ2 = {{Դրոշ|Իրան|1576}} [[Սեֆյան Պարսկաստան]]
|Հրամանատար1 = {{Դրոշ|Օսմանյան կայսրություն}}Սուլթան Հուսեյն<br />{{Դրոշ|Օսմանյան կայսրություն}} [[ Ահմեդ III]]<br />{{Դրոշ|Օսմանյան կայսրություն}} Հեկիմօղլու Ալի փաշա
|Հրամանատար2 = {{Դրոշ|Իրան|1576}} Միր Աշրաֆ
|Ուժեր1 =
Տող 19.
 
== Նախապատմություն ==
[[Հայաստանի չորրորդ բաժանում|Ղասրե Շիրին]]ի՝ [[1639 թվական]]ին կնքված հաշտության պայմանագրի ստորագրումից հետո [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] և [[Սեֆյան Պարսկաստան]]ի միջև խաղաղություն հաստատվեց: Քանի որ այդ ժամանակ Օսմանյան կայսրությունն այլ պետություններում չուներ մշտական դեսպանատներ, ապա կատարված իրադարձությունների մասին տեղեկատվությունը նրանց հասնում էր պատահականորեն, այդ իսկ պատճառով, երբ XVIII դարի սկզբին Պարսկաստանում ներքին խնդիրներ ծայր առան, [[1720 թվական]]ին սուլթան Ահմեդ 3-րդը շահ Սուլթան Հուսեյնի մոտ որպես դեսպան ուղարկեց Ահմեդ Դյուրրի-էֆենդիին, որպեսզի սա տեղեկություններ հավաքի կատարվող իրադարձությունների մասին: Այցի պաշտոնական նպատակը Սեֆյանների հետ խորհրդակցելն էր [[1718 թվական]]ին կնքված թուրք-ավստրիական առևտրական համաձայնագրի շուրջ, որի դրույթներից մեկը կարգավորում էր Օսմանյան կայսրության տարածքում պարսիկ առևտրականների տեղաշարժը:
 
1721 թվականին արևելքից Պարսկաստան ներխուժեցին աֆղանական գիլզաների ցեղերը, ովքեր հաջորդ տարի կարողացան նվաճել պարսից մայրաքաղաք [[Սպահան]]ը: Աֆղանների առաջնորդ [[Միր Մահմուդ Հոթաքի|Միր Մահմուդը]] իրեն նոր շահ հայտարարեց, սակայն պարսկական գավառների մեծ մասը նրան չընդունեց: Սուլթան Հուսեյնի որդին՝ Թահմասպը, փախավ դեպի հյուսիս և իրեն շահ հռչակեց այստեղ: Նրա հենարանը դարձան Ադրբեջանը և մերձկասպյան մարզերը:
 
Թահմասպը օգնության համար դիմեց Ռուսաստանին՝ խոստանալով դրա փոխարեն զիջել հյուսիսային գավառները: Ռուսական զորքերը մտան Դաղստան և արևելյան Անդրկովկաս: Օսմանյան կայսրությունը որոծեց օգտվել իրավիճակից և գրավել Անդրկովկասը և Քրդստանը:
 
== Պատերազմի ընթացքը ==
1723 թվականին թուրքական զորքերը, խախտելով Ղասրե Շիրինի պայմանագիրը, ներխուժեցին [[Արևելյան Հայաստան]] և Արևելյան Վրաստան, և երկու տարիների ընթացքում տիրեցին բոլոր շրջաններին, բացառությամբ [[Ղարաբաղ (տեղանուն)|Ղարաբաղ]]ի և [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]]ի, ուր տեղի հայ իշխանները [[Դավիթ Բեկ]]ի, [[Ավան հարյուրապետ|Ավան Յուզբաշ]]ու և [[Մխիթար Սպարապետ]]ի գլխավորությամբ գրեթե տաս տարի դիմադրում էին թուրքական ուժերի գրոհներին<ref name="Давид-бек">Дж. Бурнутян «A Concise History of the Armenian People», Mazda Publishers, Inc. Costa Mesa California 2006, стр. 214: {{oq|en|The fall of the Safavids encouraged Peter the Great to invade the Caspian coastal regions, while the Ottomans broke the peace of Zuhab and invaded eastern Armenia and eastern Georgia in 1723. In two years’ time the Ottomans were in control of the entire region, save for Karabagh and Siunik, where Armenian meliks under the leadership of Avan Yuzbashi, David Bek, and Mkhitar Sparapet held them off for nearly a decade. The Ottomans installed garrisons in Tiflis (present-day Tbilisi), Nakhichevan, Ganja, and Yerevan. The fortress of Yerevan was repaired and served as the administrative headquarters of the Ottoman military-govemor of eastern Armenia.}}</ref>: Սյունիքի և Ղարաբաղի հայերը համաձայն էին ընդունել ռուսական հպատակությունը, բայց Ռուսաստանը չհամարձակվեց պատերազմել Օսմանյան կայսրության հետ:
 
Օսմանները կայազորեր տեղակայեց [[Թբիլիսի]]ում, [[Նախիջևան (քաղաք)|Նախիջևան]]ում, [[Գանձակ]]ում և [[Երևան]]ում: [[Երևանի բերդ]]ը վերանորոգվեց և ծառայում էր որպես Օսմանյան ռազմական վարչակազմի շտաբ Արևելյան Հայաստանում<ref name="Давид-бек" />:
 
1724 թվականին Ռուսաստանի և Օսմանյան կայսրությունների միջև ֆրանսիական միջնորդների աջակցությամբ կնքվեց [[Ռուս-թուրքական պայմանագիր (1724)|Կոստանդնուպոլսի պայմանագիր]]ը, որում համաձայնեցված էին Պարսկական տերության հյուսիս-արևմտյան տարածքների բաժանման պայմանները: Այս պայմանագրի հիման վրա, բայց ավելի շատ հենվելով պարզապես իրենց ուժի վրա, թուրքերը տիրապետեցին որ միայն այն, ինչ իրենց «զիջվել» էր, այլ նույնիսկ [[Ղազվին]]ը՝ Թահմասպի պաշտոնական մայրաքաղաքը. Թահմասպը ստիպված եղավ փախչել դեպի Մազանդերանի լեռները:
 
Թուրքերն իրենց գործողությունները Պարսկաստանի դեմ արդարացնում էին նրանով, որ պարսիկները դավանում էին շիան՝ իսլամի «ոչ ճիշտ» տարբերակը, սակայն, այդուհանդերձ, որոշեցին ձևականորեն աջակցել ոչ թե աֆղաններին, այլ՝ Սեֆյան դինաստիան վերականգնելուն: Աֆղանները հանդգնեցին թուրքերի դեմ օգտագործել հենց իրենց կազուիստիկան (կեղծ փաստաբանություն). նրանք խնդրանքով դիմեցին սուլթանին՝ իրենց ճանաչել Պարսկաստանի օրինական տիրակալներ այն հիմնավորումով, որ պարսիկ շիաները հերետիկոսներ են: Սակայն [[Ստամբուլ]]ում այս մարտահրավերը ոչ մի ազդեցություն չգործեց:
 
Այդ ընթացքում Պարսկաստանում հայտնվեցին Սեֆյան գահին հավակնող մի քանի ինքնակոչներ: Ի պատասխան Միր Մահմուդը հրամայեց կոտորել բոլոր իրական Սեֆյաններին, բայց 1725 թվականին ինքը զոհվեց պալատական հեղաշրջման ժամանակ, որի արդյունքում իշխանության եկավ նրա զարմիկ Միր Աշրաֆը: Վերջինիս հաջողվեց կանգնեցնել թուրքերին բառացիորեն Սպահան մայրաքաղաքի մատույցներում:
 
== Արդյունքներ ==
1727 թվականին կնքվեց Համադանյան պայմանագիրը, ըստ որի Միր Աշրաֆը փաստացի իրեն ճանաչեց որպես սուլթանի վասալ և Օսմայան կայսրությանը զիջեց ողջ արևմտյան և հյուսիսային Իրանը, ներառյալ այն շրջանը, ուր այժմ գնտվում է Թեհրանը:
 
== Աղբյուրներ ==