«Ինկերի խոհանոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:PachaComer.jpg|300px|մինի|աջից|Պաչամանկա՝ ավանդական ճաշատեսակ:]]
'''Ինկերի խոհանոց,''' [[Անդեր|Անդյան շրջանի]] խոհանոց , որը սկզբնավորվել է մինչկոլումբոսյան շրջանում, երբ [[գյուղատնտեսություն|գյուղատնտեսությունն]]ն սկիզբ առավ Լաուրիկոչայի հովտում: Հնագետների տվյալներով մ.թ. 10.000 տարի առաջ ընտելացվեցին մի քանի բուսատեսակներ, ինչպես օրինակ [[կարտոֆիլ]]ը և [[արմավաշուշան]]ը: Անդյան շրջանում մակերևույթը տարբեր է, որտեղ աճում են տարբեր բուսատեսակներ, որոնք օգտագործվում են ուտելիք պատրաստելու նպատակով,որոնցից շատերը տարածաշրջանից դուրս դեռ մնում են անհայտ: Նրանցից առավել տարածված էին [[արմատապտուղներ]]ը, [[կոճղարմատ]] ու [[ցորեն]]ը՝ մասնավորապես մեծ տարածվածություն ձեռք բերեց [[եգիպտացորեն]]ը: Մսի աղբյուր հանդիսանում էին [[լամա]]ն և չորացրած [[ձկներ]]ը:
 
== Բաղադրիչներ ==
=== Բույսեր ===
[[Պատկեր:Patates.jpg|300px|մինի|Անդյան շրջանում ապրող ժողովուրդները հայտնաբերել են կարտոֆիլի տարատեսակներ: Դրանց մեծ մասը հայտնի չեն Անդերից դուրս:]]
Հյուսիսից-հարավ ձգվելով և ընդգրկելով հսկայական տարածք, Անդերն ունեն շատ [[կլիմա|կլիմայական զոնաներ]]: Անդերի տարբեր կետերում աճում են տարբեր բուսատեսակներ <ref>Coe p. 169—170</ref>: Հին ժամանակներից տարածաշրջանի գլխավոր մշակաբույսերն էին [[արմատապտուղներ]]ը՝ այնպիսիք ինչպիսին են կարտոֆիլը և [[բաթաթ]]ը: Նաև գոյություն ուներ արմավաշուշանի երկու տարբեր տեսակներ՝ քաղցր և դառը: Քաղցր տեսակը կարող է օգտագործվել ուտելիքի մեջ հում և հեշտ է պահել, այն մինչ իսպանացիների կողմից [[շաքարեղեգ]]ի հայտնաբերումը շաքարի հիմնական աղբյուրն էր: Ապուրների մեջ օգտագործում էին անհամ ու օսլայով հարուստ արմատապտուղ՝ ուլյուտկա (ullucu) և արրակաչա (arracacha, գազարի և նեխուրի ազգակիցը): Աչիրա (achira)՝ օսլայով հարուստ ևս մի արմատապտուղ, որը ավանդաբար թխվում է վառարանում: Եվ չնայած արմատապտուղները միշտ հանդիսացել են կարևոր ուտելիքի աղբյուր, այնուամենայնիվ մինչկոլումբոսյան շրջանում դրանք հաճախ համարվում էին որակապես ոչ այնքան կարևոր, քան եգիպտացորենը: Անդերում հիմնական մշակաբույսերից էին կինոան և եգիպտացորենը (այստեղ այն ունի ավելի քան 30-40 տեսակ), որոնք տարածված են [[Պերու]]յից մինչև [[Չիլի]], հյուսիսի բնակլիմայակաան պայմանները նրանց աճման համար բարենպաստ չէին: [[Հավակատար]]ը ավանդաբար ևս համարվում է Անդերում՝ [[կեչուա]] (qhichwa) ժողովրդի բնակության վայրերում տարածված գլխավոր սննդամթերքներից մեկը: Բացի ուտելիքի պատրաստումից , հավակատարը օգտագործվում է կրոնական ծեսերի ժամանակ կենդանիների խրտվիլակներ պատրաստելու նպատակով: Ավելի ուշ հավակատարինման նպատակով օգտագործումը իսպանացիների կողմից արգելվեց <ref name="Coe p. 179—180">Coe p. 179—180</ref>:
[[Պատկեր:Peruvian corn.jpg|300px|մինի|Պերուի եգիպացորենների տարատեսակներ]]
Ինչպես [[Հարավային Ամերիկա]]յի մյուս տարածքներում , կարմիր պղպեղը դիետայի կարևոր բաղադրիչ էր՝ հատկապես ռոկոտոն: Տեղական արտադրության մյուս բանջարեղեններից էին [[լոլիկ]]ները, մեքսիկական վարունգը, [[դդում]], [[գետնանուշ]], [[ավոկադո]]ն և այլն: Ներմուծված մշակաբույսերից էին [[սոխ]]ը, [[բրինձ]], [[ձիթենի եվրոպական]], [[ընկույզ]], [[շաքարեղեգ]]: Մրգերի մեջ տարածված էր չերիմոյան, հյուսիսում՝ [[Բանան|բանաններըբանան]]ները, ծայր հարավում՝ ուգնիի պտուղները: Ներմուծված մրգերից էին [[խաղող]]ը, [[սալորենի|սալոր]], [[տանձ]], [[նարինջ]], [[կիտրոն]]: Մինչկոլումբոսյան ժողովուրդների բաղադրիչների մեջ կային տարբեր տեսակի [[ջրիմուռներ]], որոնք օգտագործվում են ուտելիքի մեջ թարմ կամ չորացրած վիճակում: Որոշ քաղցրահամ ջրերի ջրիմուռներ և կապույտ ջրիմուռներ [[Նոստոկ]] տեսակի օգտագործվում են ուտելիքի մեջ մշակվելուց հետո: Գաղութատիրության շրջանում նրանք օգտագործվում էին իբրև աղանդեր՝ [[շաքար]]ի օշարակով եռացնելուց հետո:Օգտագործվում էր նաև պեպինո՝ հնդկացիների քաղցր մրգերից, որոնք սակայն ըստ եվրոպացիների դժվարամարս էին<ref>Coe p. 181—190</ref>: Բացի այդ, մինչկոլումբոսյան շրջանում գոյություն ունեին մի քանի ուտելի կավի տեսակներ, որոնք այժմ չեն օգտագործվում, այնպիսին ինչպիսին pasa, որն օգտագործվում էր որպես կարտոֆիլի և արմատապտուղների սոուս , և chaco, որն օգտագործվում էր ծիսական օրերին<ref> name="Coe p. 179—180<"/ref>:
 
=== Միս ===
[[Պատկեր:Roast Guinea Pig.jpg|300px|մինի|Ծովախոզուկի մսով երկու ժամանակակից պերույան ուտեստ]]
Անդյան շրջանում կային երկու տեսակի ընտելացված կենդանիներ՝ լամաները և [[ալպակա]]ներ: Այս կենդանիներին հիմանակնում պահում էին մորթու ստացման համար: Հատկապես գնահատվում էին լամաները, իսկ կարմիր շորեր հագած ու ոսկե ականջօղեր կրող սպիտակ լաման հաճախ անցնում էր ինկերի տիրակալի մոտով՝ որպես իշխանության խորհրդանիշ: Ընդունված էր, որ կենդանիները ներկայացնում էին տարբեր աստվածների, ինչը որոշվում էի կենդանու գույնով: նրանց զոհ էին մատուցում, հատկապես կարևոր էր կենդանիների արյունը ծիսական արարողությունների ժամանակ: [[Ինկերի կայսրություն |Թավանտիսույի]] ժամանակ այս կենդանիների միսն օգտագործվում էին որպես կերակուր ազնվականների համար:Այս կենդանիներից ստացվող ամենահետաքրքիր ուտեստը շարկին էր (sharqui)՝ (չորացրած միս) ժամանակակից ապխտած մսի նախօրինակը: Հասարակ ժողովուրդի համար որպես միս ծառայում էին [[ծովախոզուկ]]ները ({{lang-qu|quwi}}, {{lang-es|cuy}}): Նրանք ընտելացվել էին մինչև մ.թ.ա. 2000 թ., նրանց աճեցնելը հեշտ էր և նրանք արագ բազմանում են: Ներսի մսերը հաճախ արմատապտուղների հետ միասին օգտագործվում էին ապուրների կամ կերակրահյութերի պատրաստման համար: Ծովախոզուկները օգտագործվում էին նաև ծիսական արարողությունների ժամանակ, ինչը բացասական ընդունվեց կաթոլիկ եկեղեցու կողմից<ref>Coe p. 171—175</ref>:
[[Պատկեր:Lamas in the sunset San Pedro de Atacama Chile Luca Galuzzi 2006.jpg|300px|մինի|Լամաները Սան-Պեդրո-դե-Ատակամայի մոտ]]
Կենդանիների ավանդական տեսակները բերվել են, ինչպիսիք են օրինակ [[ոչխարը]]ը, [[այծը]]ը, [[կարապ]]ը, ցածրադիր վայրերում այժմ օգտագործում են նաև [[գյուղատնտեսական կենդանիներ]]: