«Ինկերի կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
}}
 
'''Ինկերի կայսրություն''' ([[Կեչուա (լեզու)|կեչուա]]՝ ''Tawantinsuyu'', գրական՝ «Չորս շրջաններ»<ref name="The Incas: New Perspectives">McEwan, Gordon Francis. [https://books.google.am/books?id=J3WZuTINl2QC&lpg=PA56&dq=Inca+civilization&pg=PA221&redir_esc=y#v=onepage&q&f=false The Incas: New Perspectives], p. 221. New York: W. W. Norton & Co., 2008. ISBN 978-0-393-33301-5.</ref>), տարածքով ու բնակչության թվով վաղ շրջանի [[Հնդկացիներ|հնդկացիական]] [[պետություն]] [[Հարավային Ամերիկա]]յում, որը գոյություն է ունեցել 11-16-րդ դարերում: Զբաղեցնում էր ներկայիս [[Կոլումբիա]]յի Պաստո քաղաքից մինչև [[Չիլի]]ում գտնվող Մաուլ գետն ընկած տարածքը: Կայսրությունն իր մեջ ամբողջությամբ ներառել է [[Պերու]]ի, [[Բոլիվիա]]յի և [[Էկվադոր]]ի տարածքները (բացառությամբ արևելյան մի շարք տարածքների, որոնք պատված են եղել անանցանելի անտառածածկով), մասամբ ընդգրկել է [[Չիլիի պատմություն|Չիլիի]], [[Արգենտինա]]յի և [[Կոլումբիա]]յի շրջանները: Առաջին եվրոպացին, որը ներխուժել է ինկերի կայսրություն 1525 թվականին պորտուգալացի [[Ալեժու Գարսիա]]ն էր: 1533 թվականին իսպանացի [[Կոնկիստադոր|Կոնկիստադորներն]]ներն իրենց վերահսկողությունն են հաստատել կայսրության մեծ մասի վրա, իսկ 1572 թվականին ինկերի կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց: Կա վարկած, որ ինկերի վերջին անկախ հանգրվանը չգտնված քաղաքն է՝ (կամ երկիրը) [[Պայթիթի|Պայթիթին]]ն (18-րդ դարի կեսին կամ վերջում)<ref>Хуан де Лисарасу. «Сообщения, сделанные Доном Хуаном де Лисарасу об открытии Мохос, 1636 год». www.kuprienko.info (6 декабря 2009). — Отрывки о легендарном Пайтити (пер. - В.В. Тюленева, 2008). Проверено 6 декабря 2009. Архивировано 24 августа 2011 года.</ref>:
 
Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ ինկերի ձեռքբերումների մեծ մասը վերցված է եղել նախկին քաղաքակրթություններից, ինչպես նաև նրանց ենթակա հարևան ժողովուրդներից: Հարավային Ամերիկայում ինկերի պատմության ասպարեզ գալու ժամանակ այստեղ գոյություն ունեին մի շարք քաղաքակրթություններ՝ [[Մոչե]] (մոչիկների մշակույթը հայտնի է գունավոր կերամիկայով և ոռոգման համակարգով), [[Ուարի մշակույթ|Ուարի]] (այս պետությունը ինկերի պետության նախատիպն էր, սակայն բնակչությունը ենթադրաբար այն անվանել է այլ ձևով՝ Այմարա), [[Չիմու մշակույթ|Չիմու]] ([[Չան Չան (հնավայր)|Չան Չան]] քաղաքի կենտրոնը, որին բնորոշ է ճարտարապետությունը և կերամիկան), [[Նասկայի գեոգլիֆներ|Նասկա]] (հայտնի է նրանով, որ ստեղծել են այսպես կոչված Նասկայի ճյուղերը, ինչպես նաև ստորգետնյա կոյուղու համակարգով, կերամիկայով), Պուկինա (Թիաունակաո քաղաքակրթություն մոտ 40 հազար բնակչությամբ, որը գտնվում է [[Տիտիկակա]] լճից արևելք), Չաչապոյաս «Ամպերի մարտիկներ» (հայտնի են իրենց հզոր ամրոց Կուելապով, որը նաև անվանում են հյուսիսի [[Մաչու Պիկչու]]):
 
1438-1533 թվականներին ինկերը կիրառել են բազմաթիվ մեթոդներ՝ նվաճումներից մինչև խաղաղ յուրացում՝ կայսրության տարածքի մեջ ընդգրկելով Հարավային Ամերիկայի արևմտյան հատվածի մեծ մասը, որը կենտրոնացած էր [[Անդեր|Անդյան լեռներում]] և բացի [[Պերու|Պերուից]]ից ներառում էր ժամանակակից [[Էկվադոր]]ի, արևմտյան և հարավ֊կենտրոնական [[Բոլիվիա|Բոլիվիայի]]յի մեծ մասը, հյուսիս֊արևմտյան [[Արգենտինա|Արգենտինան]]ն, հյուսիսային և կենտրոնական [[Չիլի|Չիլին]]ն և [[Կոլումբիա|Կոլումբիայի]]յի մի փոքր հատված։ Կայսրության պաշտոնական լեզուն [[Կեչուա (լեզու)|Կեչուա]]ն էր, որից բացի օգտագործվում էին նաև հարյուրավոր տեղական լեզուներ և Կեչուայի բարբառներ։ Կայսրության տարածքում գոյություն ունեին պաշտամունքի բազմաթիվ տեղական ձևեր, որոնց գերակշիռ մասը կապվում էր տեղական սրբավայրի՝ [[Վակա]]յի հետ, սակայն ինկերի առաջնորդները խրախուսում էին իրենց արևի Աստծո՝ [[Ինտի]]ի պաշտամունքը և համարում էին, որ նա իշխանություն ուներ մյուս պաշտամունքների նկատմամբ, ինչպիսին էր օրինակ [[Պաչամամա]]յի պաշտամունքը<ref>[http://www.allempires.com/article/index.php?q=inca The Inca։ The people and their Origins]․</ref>։ Ինկերն իրենց արքային՝ ''Sapa Inca֊ին'', համարում էին «արևի որդի»<ref>[http://web.archive.org/web/20091110041802/http://www.nflc.org/Reach/7ca/enCAInca.htm "The Inca."] The National Foreign Language Center at the University of Maryland. 29 May 2007.</ref>։
 
== Կայսրության անվանում ==
[[Պատկեր:Genealogia-de-los-incas-33.jpg|200px|մինի|Սերեմենտո դե Գամբոա, Ինկերի ծագումնաբանություն: Ինկա Րոկա, Տիտու Կուսի Վալպա, Վիրակոչա, Պաչակուտի]]
[[Պատկեր:Genealogia-de-los-incas-44.jpg|200px|մինի|Սերմենտո դե Գամբոա, Ինկերի ծագումնաբանություն, Պաչակուտի,Տուպակ Ինկա Յուպանկի, Վայնա Կապակ,Վասկար, Ատավալպա:]]
*մոտ [[1200]] - [[Մանկո Կապակայի]] կառավարում ({{lang-qu|Manqu Qhapaq}}), [[Կուսկո|Կուսկոյի]]յի հիմնադրում :
*մոտ [[1240]] — [[Սինչի Ռոկայի ]] կառավարում ({{lang-qu|Sinchi Ruq'a}}):
*մոտ [[1260]] — [[Լոկե Յուպանկիի]] կառավարում ({{lang-qu|Lluq'i Yupanki}}):
*մոտ [[1290]] — [[Մայտա Կապակի]] կառավարում ({{lang-qu|Mayta Qhapaq}}):
*մոտ [[1320]] — [[Կապակ Յուպանկի]] կառավարում ({{lang-qu|Qhapaq Yupanki}}):
*մոտ [[1350]] — [[Ինկա Ռոկայի ]] կառավարում ({{lang-qu|Inka Ruq'a}}):
*մոտ [[1380]] — [[Յուար Ուակակի]] կառավարում ({{lang-qu|Yawar Waqaq}}):
*մոտ [[1410]] - [[Վիրակոչա Ինկա]] կառավարում ({{lang-qu|Wiraqucha Inka}}):
*[[1522]] —[[Պասկուալ դե Անդագոյան]] ներխուժման փորձ կատարեց Ինկերի կայսրություն:
*[[1527]]—[[1532]] — [[Ուասկարի]] կառավարում ({{lang-qu|Waskhar}}):
* [[1526]]—[[1528]] — Պիսարոն մեկնեց [[1526 ]] թվականին Ալմագրոյի և Բարտոլոմեո Ռուիսի հետ, եղավ Տուբեսում , հետո վերադարձավ [[Պանամա]] : [[Ատաուալպան]] մինչ քաղաքացիական պատերազմի սկիզբը անձամբ ծանոթացավ եվրոպացիների հետ [[1528 ]] թվականին ,երբ նրա մոտ բերեցին Պիսարոյի երկու մարդկանց՝ Ռոդրիգո Սանչեսին և Խուան Մարտինին, ովքեր իջել էին Թումբեսի մոտ՝ տարածքի ուսումնասիրման նպատակով: Հրամայված էր չորս օրվա ընթացքում նրանց հասցնել Կիտո, որից հետո նրանց զոհաբերեցին Լոմասի մոտ՝ [[Վիրակոչա]] աստծուն <ref>Cabello Valboa, Miguel. Miscelánea antártica. Una historia del Perú antiguo. — Lima: Universidad nacional mayor de San Marcos. UNMSM, Instituto de etnología, 1951. — p. 422—423.</ref>. Հավանաբար հենց այս աստծուն զոհաբերության փաստն էլ պատճառ դարձավ իսպանացիներին «վիրակոչա» անվանելուն:
*[[1528]] — Ինկերի կայսրության ներսում քաղաքացիական պատերազմի սկիզբ գահի իրական ժառանգորդ՝ [[Ուասկարի]] և նրա եղբոր՝ [[Ատաուալպայի]] միջև ({{lang-qu|Ataw Wallpa}}):
*[[1533]] — [[Ատաուալպայի]] կառավարում:
*[[13 մայիս]] — [[Ֆրանցիսկո Պիսարոն]] հասնում է [[Տումբես]] քաղաքի մոտ, սկսվում է իսպանացիների ներխուժումը Թաուանտինսույու:
*[[18 հունիս]] — [[Ատաուալպի փրկագնումը]]. Ամբողջ հարստությունը Նրա ամբողջ հարստությունը համարվում է համաշխարհային պատմության մեջ համարվում է ռազմական ամենախոշոր ավարը <ref>{{cite web|url=http://kuprienko.info/pedro-sancho-an-account-of-the-conquest-of-peru/|title=Педро Санчо «Доклад о распределении выкупа Атауальпы». 18 июня 1533 г.|archiveurl=https://archive.is/20120710034855/http://kuprienko.info/pedro-sancho-an-account-of-the-conquest-of-peru/|archivedate=2012-07-10}}{{ref-en}}</ref>:
*հուլիսի 20 կամ 27 — Ատաուալպայի գլխատումը ,Ատաուալպայի կախաղան բարձրացնելը՝ ում գերի էին վերցրել [[Կոնկիստադոր|կոնկիստադորներըկոնկիստադոր]]ները Կախամարկեյում:
*[[1534]] — [[Կոնկիստադոր|կոնկիստադորներիկոնկիստադոր]]ների կողմից [[Կուսկո|Կուսակոյի]] նվաճումը:
*[[1535]] — [[Ֆրանչեսկո Պիսարոն|Ֆրանչեսկո Պիսարո]] հիմադրում է Վոլխովո քաղաքը ([[Լիմա]]): Ինկերի կայսրությունը նվաճված է, իսպանացիները Թաուանտինսույի գահին են նստեցնում Մանկո Ինկու Յուպանկիին ({{lang-qu|Manqu Inka Yupanki}}): Մանկո Ինկա Յուպանկին ապստամբություն է բարձրացնում իսպանացիների դեմ Վիլկաբամբեյում:
*[[1543]] — Պերուն հայտարարվեց փոխարքայություն, որն միավորում էր համարյա ամբողջ Հարավային Ամերիկան՝ բացի [[Բրազիլիա|Բրազիլիայից]]յից:
*[[1544]] — Մակո Ինկի Յուպանկիի մահը:
*1544—1561 — Սայրի Տուպակի (Sayri Tupaq) կառավարումը Վիլկաբամբեյում (кечуа Willka Pampa):
*[[1570]] — Թուպակ Ամարու I-ը (Tupaq Amaru) դառնում է Վիլկամբեյի տիրակալ:
*[[1572]] — իսպանացիների կողմից Վիլկաբամբեյում հնդկական թագավորության մնացորդների կործանում :
*[[1609]] — [[Լիսաբոն|Լիսաբոնում]]ում լույս է տեսնում Գարսիլասո դե լա Վեգիի «Վավերական մեկնաբանությունները» <ref> Memoria Chilena — Documentos</ref>:
*1780—1782 — Տուպակ Ամարու II-ի գլխավորությամբ հնդկացիների ապստամբությունը (Խոսե Գաբրիել Կոնդորկանկի) <ref>Исторический доклад о ходе событий восстания Хосе Габриеля Тупак-Амару в провинциях Перу 1780 года. Архивировано 9 июля 2012 года. (исп.)</ref>:
 
 
[[Պատկեր:Over_Machu_Picchu.jpg|thumb|[[Մաչու Պիկչու]]՝ [[ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ|ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն]], [[Կուսկո]]յի մոտակայքում, ներկայիս [[Պերու]]]]
Անդյան լեռների շրջակայքում մ.թ.ա. I հազարամյակից մինչև մ. թ I հազարամյակը առաջացան զարգացած երկրագործական քաղաքակրթություններ` [[Չավինյան մշակույթ|Չավին,]] Պարակաս, Նասկա , [[Մոչե (քաղաքակրթություն)|Մոչե]], Թուանակաո և այլն: XII դարում [[Տիտիկակա (լիճ)|Տիտիկակա լճի]] ափերին առաջացավ ժողովուրդ ՝ որոնց ղեկավարում էր Ինկան` գերագույն ղեկավարը: Նա տեղափոխվում է նոր մայրաքաղաք [[Կուսկո]] և տարածում է իր իշխանությունը հսկայական տարածքի վրա (ինչպես նշում է Լ. Ե. Գրինինը , ընդամենը 30 տարվա մեջ XV դարի երկրորդ կեսին Ինկերի կայսրությանը ընդարձակվեց հարյուր անգամ ), XV—XVI դարերում զավթելով [[Էկվադոր]]ի և [[Պերու]]յի ներկայիս տարածքների մեծ մասը, [[Բոլիվիա]]յի, [[Չիլի]]ի [[Արգենտինա]]յի մեծ մասը, ինչպես նաև [[Կոլումբիա|Կոլումբիայի]]յի փոքր հատված:
 
Կայսրության հիմնադրումը վերագրվում է լեգենդար Ինկա Մանկո Կապակույին, ով նաև հիմադրեց ծովի մակերևույթից 3416 մետր բարձրության վրա գտնվող մայրաքաղաք [[Կուսկո|Կուսկոն]]։ ն։
 
Ինկերի բանավոր պատմությունը նշում է ծագման 3 հնարավոր վայրեր՝ 3 քարայրեր։ Կենտրոնական քարայրը Տամբո Տոկկոն էր, որն իր անվանումը ստացել էր Կապակ Տոկկոյի անունից։ Մյուս քարայրերն էին Մարաս Տոկկոն և Սուտիկ Տոկկոն<ref>McEwan, Gordon Francis. [https://books.google.am/books?id=J3WZuTINl2QC&lpg=PA56&dq=Inca+civilization&pg=PA221&redir_esc=y#v=onepage&q&f=false The Incas: New Perspectives], p. 57. New York: W. W. Norton & Co., 2008. ISBN 978-0-393-33301-5.</ref>: 4 եղբայրներ և 4 քույրեր դուրս են եկել կենտրոնական քարայրից։ Նրանք էին՝ Այար Մանկո, Այար Քաչի, Այար Այուկա ու Այար Ուչու և Մամա Օկլո, Մամա Ռաուա, Մամա Հուակա ու Մամա Կորա։ Մյուս երկու քարայրերից դուրս են եկել այն մարդիկ, ովքեր հանդիսանում էին ինկ ժողովրդի մյուս տոհմերի նախնիները։ Այար Մանկոն տեղափոխում էր լավագույն ոսկուց պատրաստված մոգական իրեր։ Որտեղ հանգրվան գտնեին այդ իրերը, այնտեղ էլ կապրեին մարդիկ։ Նրանք շատ երկար ճանապարհորդեցին։ Ամբողջ ճանապարհին Այար Քաչին պարծենում էր իր ուժով և հզորությամբ։ Նրա քույր-եղբայրները նրան ծուղակը գցեցին՝ ուղարկելով քարայրի սուրբ լամայի հետևից։ Երբ վերջինս հասավ քարայր՝ նրանք փակեցին Քաչիին ներսում ու ազատվեցին նրանից։
Դրանից հետո Այար Մանկոն հայտնի դարձավ որպես Մանկո Կապակ՝ Ինկերի կայսրության հիմնադիր։ Ասում են, որ նա իր քույրերի հետ սեփական ձեռքերով կառուցեց ինկական առաջին տները։ Երբ ժամանակը եկավ, Մանկո Կապակը իր եղբայրների պես քար դարձավ։ Նրա որդին՝ Սինչի Ռոկան դարձավ ինկերի երկրորդ կայսրը<ref>McEwan, Gordon Francis. [https://books.google.am/books?id=J3WZuTINl2QC&lpg=PA56&dq=Inca+civilization&pg=PA221&redir_esc=y#v=onepage&q&f=false The Incas: New Perspectives], p. 69. New York: W. W. Norton & Co., 2008. ISBN 978-0-393-33301-5.</ref>:
 
Հիմնադրումից հետո կայսրության տարածքը մշտապես ընդլայնվում էր, հատկապես այն բանից հետո, երբ Ինկա Յուար Ուական կայսրությունում ստեղծեց մշտական բանակ: Խոշոր նվաճումներ կատարեց [[Ինկա Պաչակուտի]]ն: Նա ստեղծեց իսկական կայսրություն, չէ՞ որ մինչ այդ ինկերը բազմաթիվ հնդկական ցեղերից մեկն էին, իսկ Կուսկոն սովորական քաղաք էր: Ինկերի վերահսկողության տակ գտնվող շատ տարածքներ նվաճվել են Պաչակուտիի և նրա որդու՝ [[Տուպակ Ինկա Յուպանկի|Տուպակ Ինկա Յուպանկիի]]ի կողմից: Տարածքի մի փոքր հատվածը նվաճվեց տասնմեկերորդ [[Ինկա Ուայնա Կապակ|Ինկա Ուայնա Կապակի]]ի կողմից: Ուասկարը և Ատաուլպան Ուայնի Կապակայի որդիներն էին: Նրա մահից հետո նրա որդիները քայքայիչ պատերազմ սկսեցին: Մինչ իսպանացիները գալը այդ պատերազմում հաղթանակ տարավ Ատաուալպան: Սակայն նա շատ կարճ օգտվեց իր հաղթանակից, քանի որ գահընկեց եղավ և կախաղան բարձրացվեց իսպանացի նվաճողների կողմից, ովքեր վերջնականապես կործանեցին ինկերի կայսրությունը:
 
Ինկերը հարևան ցեղերի նվաճման ժամանակ մի կողմից օգտագործում էին իրենց ուժեղ և մեծաքանակ բանակը, իսկ մյուս կողմից իրենց կողմն էին գրավում նվաճված շրջանների վերնախավին: Մինչ ռազմական գործողություններ սկսելը ինկերը երեք անգամ առաջարկում էին նվաճման ենթակա ժողովրդին իրենց կամքով միանալ կայսրությանը: Նրանք ստիպում էին նվաճված ցեղերին յուրացնել [[Կեչուա լեզուներ|կեչուա]] լեզուն, տարածում էին իերնց ավանդույթներն ու կանոնները: Տեղի ազնվականներն ու քրմերը պահպանում էին իրենց կարգավիճակը, իսկ տեղական աստվածությունները չէին վերացվում՝ պայմանով որ բոլորը պետք է երկրպագեն համակայսերական արևի աստված [[Ինտի]]ն: Ինկերը մեծ ուշադրություն էին դարձնում տեղական ազգային հագուստների պահպանմանը, այնպես որ ցանկացած Թավանտինսույի բնակչի հնարավոր լիներ հեշտությամբ որոշել նրա ծագումն ու սոցիալական կարգավիճակը:
 
Ինկերին բնորոշ էր իշխանության բաժանումն ու բնակչության տարանջատումը ռազմիկների և ոչ ռազմիկների: Գլխավոր հրամանատարներ էին կամ կայսրության ղեկավարները, կամ նրանց կողմից նշանակված ինկ: Դրա հետ միաժամանակ կար նաև երկիշխանություն՝ դուումիվիրատ, երբ կայսրության գյուղատնտեսական գործունեությամբ, մատակարարումներով և զորքերի ապահովմամբ զբաղվում էր Կուսկո քաղաքի կառավարիչը, որի մասին բազմիցս հիշատակում է պատմիչ [[Խուան դե Բեթանսոսը]]<ref>Juan de Betanzos. Suma y Narracion de los Incas. — Madrid, Ediciones Polifemo, 2004. Edicion, introduccion y notas: Maria del Carmen Martin Rubio. ISBN 84-86547-71-7</ref>: Իր հզորության շրջանում Ինկերի կայսրությունը հանդիսանում էր երկրի վրա ամենախոշոր պետությունը: Կայսրության հպատակների թիվը տարբեր աղբյուրներով հասնում էր 5-6 մինչ 12 միլիոն մարդու:
{{քաղվածք|''Մենք կարող ենք վստահեցնել Ձերդ մեծությանը, որ այն այնքան գեղեցիկ է և ունի այնքան հիանալի կառույցներ, որ ուշագրավ կլինի անգամ [[Իսպանիա]]յի համար:''|[[Ֆրանչեսկո Պիսառո]]}}
 
[[1438]] թվականին նրանք իրենց արքա Պաչակուտիի հրամանով սկսեցին թագավորության ընդլայնումը։ Պաչակուտիի անունը գրական նշանակում է «երկրագունդը շարժող»: Այդ անունը նա ստացել է Չանկա (ներկայիս Ապուրիմակի շրջան, [[Պերու]]) ազգության նկատմամբ հաղթանակից հետո։ Պաչակուտիի տիրապետության ընթացքում նա և նրա որդին՝ Տուպակ Յուպանկին, [[Անդեր]]ի մեծ մասը (մոտավորապես ներկային [[Պերու|Պերուն]]ն և [[Էկվադոր]]ը) ենթարկեցին կայսրության վերահսկողությանը<ref>Demarest, Arthur Andrew; Conrad, Geoffrey W. (1984). [https://books.google.am/books?id=IqecX148zLsC&printsec=frontcover&source=gbs_ge_summary_r&redir_esc=y#v=onepage&q&f=false Religion and Empire: The Dynamics of Aztec and Inca Expansionism.] Cambridge, UK: Cambridge University Press. pp. 57–59. ISBN 0-521-31896-3.</ref>:
 
=== Կազմավորում և ճանաչում ===
Ավանդաբար ինկերի բանակի առաջնորդը կայսեր որդին էր: Պաչակուտիի որդի Թուփաք Ինկա Յուպանկին դեպի հյուսիս նվաճումները սկսեց [[1463]] թվականին և շարունակեց նվաճումներն արդեն որպես կայսր [[1471]] թվականին Պաչակուտիի մահվանից հետո։ Նրա ամենակարևոր նվաճումը [[Չիմոր|Չիմորի թագավորություն]]ն էր՝ ինկերի միակ լուրջ մրցակիցը [[Պերու]]ի ափերին։ Թուփաքի կայսրությունը դեպի հյուսիս ձգվում էր մինչև ներկայիս [[Էկվադոր]] և [[Կոլումբիա]]:
 
Թուփաքի որդին՝ Հուայնա Կապակը, կայսրության տարածքին ավելացրեց մի փոքր հողատարածք [[Էկվադոր]]ի հյուսիսից և որոշ տարածքներ Պերուում: Իր զարգացման գագաթնակետին Ինկերի կայսրությունն ընդգրկում էր [[Պերու|Պերուն]]ն և [[Բոլիվիա]]ն, ներկայիս Էկվադորի մեծ մասը, ներկայիս Չիլիի կենտրոնում գտնվող [[Մաուլե (գետ)|Մաուլե]] գետից դեպի հյուսիս ընկած հատվածը։ Առաջխաղացումը դեպի հարավ խափանվեց [[Մաուլեի ճակատամարտ]]ից հետո, երբ ինկերը հանդիպեցին [[Մապուչե]]ի վճռական դիմադրությանը։ Կայսրության շարժը դեպի [[Ամազոնիա]]յի Չինչիպե գետ հետ մղվեց [[1527]] թվականին [[Հիվարո]] ցեղի կողմից<ref>Ernesto Salazar (1977). [http://www.iwgia.org/iwgia_files_publications_files/0106_28Ecuador.pdf An Indian federation in lowland Ecuador]. International Work Group for Indigenous Affairs. p. 13.</ref>: Կայսրությունն ընդլայնվեց նաև դեպի Արգենտինա և Կոլումբիա։ Այնուամենայնիվ, Ինկերի կայսրության հարավային հատվածի մեծ մասը, որն անվանում էին Քուլլասույու, տեղակայված էր Ալտիպլանոյում։
Ինկերի կայսրությունը լեզուների, մշակույթների և ժողովուրդների միասնություն էր։ Կայսրության բաղադրիչները բոլորը միատեսակ օրինապահ չէին, ոչ էլ տեղական բոլոր մշակույթներն էին ամբողջությամբ ինտեգրված։ Որպես ամբողջություն՝ կայսրությունն ուներ շքեղ ապրանքների և աշխատուժի՝ տնտեսության վրա հիմնված փոխանակում ու հարկում։ Ստորև ներկայացված մեջբերումն արտացոլում է հարկման մեթոդ<ref>Starn, Degregori, Kirk (1995) The Peru Reader: History, Culture, Politics; Quote by Pedro de Cieza de Leon; Published by Duke University Press</ref>.
[[Պատկեր:Luis Montero - The Funerals of Inca Atahualpa - Google Art Project.jpg|thumb| Ինկերի կայսրության նվաճման առանցքային իրադարձություններից մեկը [[1533]] թվականի [[օգոստոսի 29]]-ին կայսրության վերջին արքայի՝ Աթահուալպայի մահն էր]]
 
1521 թվականին [[Էռնան Կորտես]]ը նվաճեց [[ացտեկներ]]ի երկիրը: Այս նվաճումը ոգեշնչեց [[Ֆրանչեսկո Պիսառո]]յին: Համաձայն [[Կարլոս V (Իսպանիայի թագավոր)|Կարլոս V]]-ի քարտուղար Խուան դե Սամանոյի զեկուցման , առաջին անգամ Պերույի մասին տեղեկությունները հայտնի դարձան 1525 թվականին՝ կապված Ֆրանչեսկո Պիսարոյի և Դիեգո դե Ալմագրոյի կողմից Հարավային էքսպեդիցիայի ավարտի հետ: 1532 թվականին Պիսսարոն ափ իջավ ժամանակակից Պերույի տարածք 200 հետևակով և միայն 27 ձիերով: Սակայն նրա բանակը ճանապարհին համալրվում էր ինկերից իշխանությունից դժգոհ մարդկանցով: Ինկերը պայքար էին մղում նվաճողների դեմ, սակայն կայսրությունը թուլանում էր ներքին պայքարից, բացի այդ ինկերի ռազմիկները մահանում էին [[Կարմրուկ|կարմրուկիցկարմրուկ]]ից և [[Բնական ծաղիկ|ծաղիկից]]:
 
Իսպանացի նվաճողները Ֆրանչեսկո Պիսառոյի և նրա եղբայրների առաջնորդությամբ հետազոտեցին հարավը ներկայիս [[Պանամա]]յի կողմից և [[1526]] թվականին հասան Ինկերի կայսրություն<ref>Juan de Samano (9 October 2009). [http://kuprienko.info/juan-de-samanos-relacion-de-los-primeros-descubrimientos-de-francisco-pizarro-y-diego-de-almagro-1526-2/ "Relacion de los primeros descubrimientos de Francisco Pizarro y Diego de Almagro, 1526"]. A. Skromnitsky</ref>։ Ակնհայտ էր, որ նրանք հասել էին բազմաթիվ գանձերով լի հարուստ երկիր։ [[1529]] թվականին ևս մեկ արշավախումբ ուղարկելուց հետո Պիսառոն մեկնեց [[Իսպանիա]] և ստացավ այդ շրջանը գրավելու ու դրա փոխարքա դառնալու թագավորական հաստատումը։ Մեջբերում այդ հաստատումից<ref>Somervill, Barbara (2005). [https://books.google.am/books?id=j-FusDo4ssoC&printsec=frontcover&source=gbs_ge_summary_r&redir_esc=y#v=onepage&q&f=false Francisco Pizarro: Conqueror of the Incas. Compass Point Books]. p. 52. ISBN 978-0-7565-1061-9</ref>․
Իսպանացի զինվորները հիանալի զինված էին և ինկերի համեմատ ունեին հսկայական առավելություն։ Նրանք զարգացրել էին մինչարդիական աշխարհի լավագույն ռազմական մեքենաներից մեկը, [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] [[Մավրեր (այլ կիրառումներ)|մավրեր]]ի թագավորությունների դեմ տարվող բազմադարյա կռիվների արդյունքում մշակել էին բազմաթիվ ինքնատիպ մարտավարություններ։ Ի հավելումն այս մարտավարական և նյութական առավելությանը՝ իսպանացիները ձեռք էին բերել հազարավոր տեղացի համախոհներ, ովքեր ձգտում էին վերջ դնել իրենց տարածքների վրա ինկերի վերահսկողությանը։
 
Նրանց առաջին ներգրավումը Պունայի ճակատամարտն էր՝ ներկայիս [[Գուայակիլ]]ի ([[Էկվադոր]]) մերձակայքում, [[Խաղաղ օվկիանոս]]ի ափին․ հետագայում [[1532]] թվականի հուլիսին [[Ֆրանչեսկո Պիսառո|Պիսառոն]] հիմնեց Պյուրա քաղաքը։ Էռնանդո դե Սոտոն ուղարկվել էր երկրի ներքին շրջաններ տարածքն ուսումնասիրելու նպատակով։ Նա վերադարձավ Աթահուլապայի կողմից ուղարկված հանդիպման հրավերով։ Վերջինս քաղաքացիական պատերազմում հաղթել էր իր եղբորը և 80 000-անոց բանակով հանգստանում էր Կահամարկայում։
 
Պիսառոն իր մարդկանցից մի քանիսի հետ հանդիպեց Աթահուալպային, ով եկել էր մի փոքրիկ շքախմբով։ Թարգմանչի միջոցով աբեղա Վինսենտեն կարդաց «Դիմումը», որում ասվում էր, որ Աթահուալպան և նրա կայսրությունը ընդունում են Իսպանիայի [[Կառլոս V կայսր|Կառլոս V կայսեր]] լուծը և դառնում են քրիստոնյա։ Լեզվական պատնեշի և թերևս վատ թարգմանության պատճառով Աթահուալպան շփոթվեց քրիստոնյա հավատի բնորոշումից և ասաց, որ լիարժեք չի հասկանում դիվանագետի մտադրությունները։ Այն բանից հետո, երբ Աթահուալպան փորձեց պարզաբանումներ ստանալ քրիստոնյա հավատի վերաբերյալ, իսպանացիների մոտ դա առաջ բերեց հիասթափություն և անհամբերություն։ Նրանք հարձակվեցին ինկերի շքախմբի վրա և Աթահուալպային պատանդ վերցրեցին։
 
Աթահուալպան իսպանացիներին բավականաչափ ոսկի առաջարկեց, որով հնարավոր էր լցնել այն խուցը, որտեղ իրեն պահում էին, և երկու անգամ ավելի շատ արծաթ։ Ինկերը վճարեցին այդ փրկագինը, սակայն Պիսառոն խաբեց նրանց՝ հրաժարվելով ազատ արձակել արքային։ Աթահուալպայի ձերբակալության ընթացքում մեկ այլ տեղ սպանվեց Հուասկարը։ Իսպանացիները հաստատում էին, որ դա Աթահուալպայի հրամանն էր․ դա օգտագործվեց որպես մեղադրանքներից մեկը, երբ [[1533]] թվականին օգոստոսին իսպանացիները ի վերջո մահապատժի ենթարկեցին նրան<ref>McEwan 2008, էջ 79</ref>։
 
=== Վերջին ինկեր ===
Իսպանացիներն իշխանության գլուխ կանգնեցրեցին Աթահուալպայի եղբորը՝ Մանկո Ինկա Յուպանկիի: Որոշ ժամանակ Մանկոն համագործակցեց իսպանացիների հետ, երբ վերջիններս փորձում էին հանդարտեցնել հյուսիսի դիմադրությունը: Իսկ այդ ընթացքում Պիսառոյի խմբի անդամներից մեկը՝ Դիեգո դե Ալմագրոն, փորձեց իրեն ենթարկել Կուսկոն: Մանկոն փորձեց այդ ներիսպանական թշնամությունն օգտագործել և [[1536]] թվականին ազատագրեց [[Կուսկո]]ն, սակայն կարճ ժամանակ անց իսպանացիները վերագրավեցին այն: Մանկոն այնուհետև նահանջեց դեպի Վիլկաբամբայի լեռները, հիմնեց Նոր ինկերի պետությունը, որտեղ իր համակիրների հետ կառավարեց ևս 36 տարի: [[1572]] թվականին ինկերի վերջին ամրոցը նվաճվեց և ինկերի վերջին արքան՝ Մանկոյի որդի Թուփաք Ամարուն, գերեվարվեց ու մահապատժի ենթարկվեց<ref>McEwan 2008, էջ 31</ref>: Սա դարձավ հակաիսպանական դիմադրության ավարտը:
 
«Պերույի ժամանակագրություն» Սյեսա դե Լեոնը առաջինը եվրոպացիներից հետաքրքրվեց Ինկերի կայսրության այդքան հեշտ նվաճման հարցերով.
{{Քաղվածք|Այդպես , չնայած որ ես նկարագրեցի Պերուն՝ որպես երեք անապատնների և Կորդիլերի բնակիչներ,հենց նրանցից , ինչպես ես Աստծո կամքով տեսա, դուրս էին գալիս հովիտներ և գետեր, որից դուրս մարդիկ ոչ մի կերպ չէին կարող գոյատևել: Ահա այն պատճառը, թե ինչու տեղի բնակչությունը հեշտ նվաճվեց և ծառայում էր առանց ապստամբությունների, քանի որ եթե նրանք գնային այդ քայլին , ապա կմեռնեին սովից ու ցրտից:Որովհետև բացի բնակեցված մասից, կային նաև անմարդաբնակ ձյունածածկ լեռներ ու լեռնագագաթներ:
Պեդրո Սյեսա դե Լեոն: Պերույի ժամանակագրություն: Գլուխ I Բաժին LXI<ref name="ReferenceA">Педро Сьеса де Леон. Хроника Перу. Часть Первая.. www.kuprienko.info (А. Скромницкий) (24 июля 2008). Проверено 22 сентября 2010. Архивировано 21 августа 2011 года.</ref>:|}}
 
Նվաճված ինկերը ընդգրկվեցին [[Կեչուա լեզուներ|կեչուա]] լեզվաընտանիքի մեջ: Իսպանական նվաճման արդյունքը հստակ նշվել է նույն Սյեսա դե Լեոնի կողմից.
{{Քաղվածք|Ես ոչ մի կերպ չեմ արդարացնում գահի տապալումը, և ամեն դեպքում մեղդրում եմ իսպանացիների խարդախություններն ու վատ վերաբերմունքը , ստորացումները հնդիկացիների նկատմամբ:Նրանց ենթարկում էին ստրկացման՝ առանց հաշվի առնելու նրանց ազնվությունն ու այդ ժողովրդի այդքան բարձր արժանիքները: Այդ պատճառով նախկինում խիտ բնակեցված այս հովիտները այժմ համարյա թե անապատներ են:|
Պեդրո Սյեսա դե Լեոն: Պերույի ժամանակագրություն: Գլուխ I Բաժին LXI <ref name="ReferenceA">Педро Сьеса де Леон. Хроника Перу. Часть Первая.. www.kuprienko.info (А. Скромницкий) (24 июля 2008). Проверено 22 сентября 2010. Архивировано 21 августа 2011 года.</ref>}}
 
Ինկերի կայսրության անկումից հետո նրանց մշակույթի բազմաթիվ ասպեկտներ սկսեցին աստիճանաբար վերանալ՝ ներառյալ նրանց բազմաբովանդակ գյուղատնտեսական համակարգը, որը հայտնի էր որպես գյուղատնտեսության ուղղահայաց կղզիախմբային մոդել<ref>Sanderson 1992, էջ 76</ref>:
 
[[Ծաղիկ (հիվանդություն)|Ծաղիկ]] հիվանդության հետևանքներն Ինկերի կայսրության համար մեկ այլ սարսափ էին: Տարածվելով [[Կոլումբիա]]յից՝ ծաղիկն արագորեն տարածվեց մինչև իսպանական նվաճողների ժամանումը կայսրություն: Դրա արագ տարածումը պայմանավորված էր ինկերի արդյունավետ ճանապարհային համակարգով: Սակայն այն ընդամենն առաջին համաճարակն էր. [[բծավոր տիֆ]]ը [[1546]] թվականին, [[գրիպ]]ը և [[Ծաղիկ (հիվանդություն)|ծաղիկը]] [[1558]] թվականին, վերջինս նաև [[1589]] թվականին, [[դիֆթերիա]]ն [[1614]] թվականին, [[կարմրուկ]]ը [[1618]] թվականին, բոլորը կործանեցին ինկ ժողովրդին:
== Հասարակություն ==
=== Բնակչություն ===
Զարգացման գագաթնակետին գտնվելու շրջանում կայսրության բնակիչների թիվն անհայտ է և տատանվում է 6-14 մլն-ի միջակայքում: Չնայած այն հանգամանքին, որ ինկերը պահպանել են մարդահամարի գերազանց տվյալներ [[Կիպու (գիր)|կիպու]]ով, դրանք կարդալու իմացությունը կորսվել է, քանզի դրանք գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են իսպանացի նվաճողների կողմից<ref>McEwan 2008, էջեր 93–96.</ref>:
 
=== Լեզու ===
{{Հիմնական|Կեչուա լեզուներ}}
Քանի որ ինկերի կայսրությունը չուներ գրավոր լեզու, հաղորդակցման և գրառումների հիմնական ձևերն էին կիպուն, խեցիները և բանավոր Կեչուան՝ լեզուն, որն ինկերը պարտադրում էին կայսրության ժողովուրդներին: Անդյան շրջանի քաղաքակրթությունների միասնության ապահովումը հանդիսանում էր վերահսկողության գրավականը: Մինչ բանավոր կեչուան օգտագործվում էր Անդյան շրջանում, ներառյալ Պերուն, Ինկերի քաղաքակրթության ընդլայնումից մի քանի դար առաջ կեչուայի բարբառը, որը պարտադրվում էի ինկերի կողմից, վերցված էր [[Կուսկոյի թագավորություն]]ից՝ «ժողովուրդների գերագույն լեզուն» կամ ինչպես որոշ պատմաբաններ բնորոշում են՝ Կուսկոյի բարբառ<ref name="Origins And Diversity of Quechua">[http://www.quechua.org.uk/Eng/Sounds/Quechua/QuechuaOriginsAndDiversity.htm "Origins And Diversity of Quechua"].</ref>:
 
Ինկերի կողմից գործածվող լեզուն շեղվում էր իր բնօրինակ հնչյունաբանությունից, քանի որ որոշ բնակիչներ ձևավորել էին իրենց տեղական բազմազանությունը: Տարբեր բարբառներ ունեին նման լեզվաբանական կառուցվածք, սական տարբերվում էին ըստ շրջանների<ref>[http://www.quechua.org.uk/Eng/Sounds/Quechua/QuechuaOriginsAndDiversity.htm name="Origins And Diversity of Quechua"].</ref>:
 
Չնայած կայսրության բոլոր ժողովուրդներն ընդունում էին Կեչուան, ինկերը նրանցից ոմանց թույլ էին տալիս պահպանել իրենց բնօրինակ լեզուներ, ինչպիսիք է Այմարան, որը պահպանվում է [[Բոլիվիա|Բոլիվիայի]]յի տարբեր շրջաններում և հանդիսանում է առաջնային բնիկ լեզու: Ինկերի կայսրության լեզվական բազմազանությունը լայն էր: Ինկերի ազդեցությունը գոյատևեց նրանց կայսրությունից երկար, քանի որ իսպանացիները շարունակեցին օգտագործել [[Կեչուա լեզուներ|Կեչուան]]:
=== Կրոն ===
[[Պատկեր:Cabeza_de_Viracocha,_Museo_de_Am%C3%A9rica.jpg|thumb|Ամարուկանչայի ինկյան արձանը]]
[[Պատկեր:Космология-инков.jpg|200px|մինի|Երեք աշխարհ՝ Խանան Պաչա, Քայ Պաչա, Ուկու Պաչա]]
Ինկերի առասպելները բանավոր ձևով փոխանցվել են այնքան ժամանակ, մինչև իսպանացիները գրի առան դրանք՝ հիմնականում կիպուով<ref>Urton, Gary (6 March 2009). [https://books.google.am/books?id=koUyPlsu_VIC&redir_esc=y Signs of the Inka Khipu: Binary Coding in the Andean Knotted-String Records]. University of Texas Press. ISBN 978-0-292-77375-2.</ref>:
 
Ինկերը հավատում էին [[վերամարմնավորում|վերամարմնավորմանը]]<ref>[http://www.netside.net/~manomed/inca.htm THE INCAS OF PERU]</ref>: Մահն անցում էր հաջորդ աշխարհ, որը լի էր դժվարություններով: Մեռյալի հոգին՝ քամաքինը, պետք է անցներ երկար ճանապարհ, որում մթության մեջ տեսնող սև շան ուղեկցումը պարտադիր էր: Ինկերի մեծ մասն անդրաշխարհը պատկերացնում էր այնպես, ինչպես եվրոպացիները պատկերացնում են դրախտը՝ ծաղիկներով պատված դաշտերով և ձյունածածկ լեռներով:
 
Ինկերի համար կարևոր էր, որպեսզի մահը չգար այրվելու հետևանքով կամ հանգուցյալի մարմինը չայրեին: Այրվելը կարող էր անհետացնել նրանց կամ սպառնալ նրանց ճանապարհորդությանը դեպի անդրաշխարհ: Նրանք, ովքեր հնազանդվում էին ինկերի բարոյական կանոնին՝ ''ama suwa, ama llulla, ama quella'' (մի գողացիր, մի ստիր, մի ծուլացիր), հաջորդ կյանքում ապրում էին Արևի ջերմության ներքո, մինչդեռ մյուսներն իրենց կյանքն անց էին կացնում ցրտի աշխարհում: Ինկերի ազնվականները դեֆորմացիայի էին ենթարկում գանգուղեղը<ref>Burger, Richard L.; Salazar, Lucy C. (2004). [https://books.google.am/books?id=bBHrWwtr_pYC&pg=PA4&redir_esc=y Machu Picchu: Unveiling the Mystery of the Incas.] Yale University Press. ISBN 978-0-300-09763-4.</ref>: Նրանք նորածինների գլուխները ամուր կապում էին կտորով՝ փափուկ գանգին տալով կոնի տեսք, և դրանով իսկ տարբերակում էին ազնվականներին այլ սոցիալական դասերից:
 
Ինկերը մարդկանային զոհաբերություններ էին անում: Ավելի քան 4 000 սպասավորներ, դատական պաշտոնյաներ, ընտրյալներ և հարճեր սպանվեցին [[1527]] թվականին ինկերի արքա Հուայնա Կապակի մահից հետո<ref>Davies, Nigel (February 1981). [https://books.google.am/books?id=vaGAAAAAMAAJ&pg=PA261&redir_esc=y Human sacrifice: in history and today.] Morrow. pp. 261–262. ISBN 978-0-688-03755-0.</ref>: Նշանակալի իրադարձությունների ժամանակ, ինչպիսին էին արքայի մահը կամ սովը, ինկերը զոհաբերում էին երեխաների: Այդ զոհաբերությունները հայտնի էին որպես ''քափաք հուչա''<ref>Reinhard, Johan (November 1999). "A 6,700 metros niños incas sacrificados quedaron congelados en el tiempo". National Geographic, Spanish version: 36–55.</ref>:
== Տնտեսություն ==
[[Պատկեր:Trabajo-inca8.jpg|thumb|190px|Ինկ ֆերմերներ]]
Ինկերի կայսրությունը կիրառում էր կենտրոնական պլանավորում: Կայսրությունը առևտուր էր անում արտաքին շրջանների հետ. նրանք չունեին էական ներքին շուկայական տնտեսություն: Մինչ հյուսիսային հատվածում օգտագործվում էին բրոնզե իրեր, ենթադրաբար նահանգային մինդալա դասի կողմից<ref>Salomon, Frank (1987-01-01). "A North Andean Status Trader Complex under Inka Rule". Ethnohistory. 34 (1): 63–77. doi:10.2307/482266. JSTOR 482266.</ref>, մեծամասնությունն ապրում էր ավանդական տնտեսությամբ, որտեղ տնային տնտեսությունները պետք է հարկեր վճարեին ինչպես բնաիրային ձևով, այնպես էլ աշխատանքով և ռազմական պարտականություններով<ref>Earls, J. The Character of Inca and Andean Agriculture. P. 1-29</ref>: Որոշ շրջաններում տարածված էր ապրանքափոխանակությունը<ref> Moseley 2001, էջ 44.</ref>: Ի պատասխան, պետությունն ապահովում էր անվտանգություն, կարիքի ժամանակ սնունդ, գյուղատնտեսական ծրագրեր՝ արտադրողականությունը բարձրացնելու համար: Տնտեսությունը հիմնվում էր ուղղահայաց կղզիախմբի նյութական հիմքերի՝ ռեսուրսների օգտագործման էկոլոգիական փոխլրացման համակարգի<ref>Murra, John V.; Rowe, John Howland (1984-01-01). "An Interview with John V. Murra". The Hispanic American Historical Review. 64 (4): 633–653. doi:10.2307/2514748. JSTOR 2514748.</ref> և փոխադարձ փոխանակման վրա<ref>Maffie, J. (5 March 2013). "Pre-Columbian Philosophies". In Nuccetelli, Susana; Schutte, Ofelia; Bueno, Otávio. [https://books.google.am/books?id=OyRw3gH6cTkC&pg=PA137&redir_esc=y#v=onepage&q&f=false A Companion to Latin American Philosophy.] John Wiley & Sons. pp. 137–138. ISBN 978-1-118-61056-5.</ref><ref> name="io9.gizmodo.com">Newitz, Annalee (3 January 2012), [http://io9.gizmodo.com/5872764/the-greatest-mystery-of-the-inca-empire-was-its-strange-economy The greatest mystery of the Inca Empire was its strange economy].</ref>:
 
Ինկերը չունեին առևտրային դաս, նրանք առևտուր անում էին միայն արտաքին աշխարհի հետ: Ինկերի տնտեսության կարևոր յուրահատկությունը նրանց յուրօրինակ հարկային համակարգն էր. նրանք չէին վճարում հարկեր, այլ հարկային պարտավորությունները կատարում էին աշխատանքով<ref> Newitz, Annalee (3 January 2012), [http://name="io9.gizmodo.com"/5872764/the-greatest-mystery-of-the-inca-empire-was-its-strange-economy The greatest mystery of the Inca Empire was its strange economy].</ref>:
 
Կուսկոյում գիտնականների կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինկերն ունեցել են հազարամյա գյուղատնտեսական համակարգ, մասնավորապես՝ անասնաբուծություն: Կայսրությունում չեն եղել դրամական միջոցներ. ինկերի մետաղադրամը հացն էր, տնտեսության հիմքը՝ աշխատանքը: Որոշ գիտնականների կարծիքով՝ Ինկերի կայսրությունը տիպիկ սոցիալիստական պետություն էր, մյուսների կարծիքով՝ ավտորիտար միապետություն<ref> Newitz, Annalee (3 January 2012), [http://name="io9.gizmodo.com"/5872764/the-greatest-mystery-of-the-inca-empire-was-its-strange-economy The greatest mystery of the Inca Empire was its strange economy].</ref>:
 
=== Իջևանատներ, գանձարան , պահեստներ ===
* Օտավալո-Երկրորդական նշանակության:
* Կոչեսկի-Երկրորդական նշանակության:
* Կիտա- Թագավորական մշտական իջևանատներ: Կառոււցվել են Ինկա Տուպակ Յուպանկիի կողմից, և նրա կողմից կառավարիչ և վերահսկիչ է նշանակվել տարեց Չալկոմայտան: Ավելի ուշ արքունիքը ընդլայնվեց Վայնա Կապակի կողմից<ref name="ReferenceB">↑ До того, как царство Кито было завоевано Инками, им правили местные короли под названием Ссири (или Шири, или Сцири). Инка Тупак Юпанки первым расширил свои граница за пределы Кито, а Вайна Капак завершил завоевание в 1487 году. Кача, последний Ссири, был убит в сражении, а его дочь Пакча, была выдана замуж за Вайна Капака, от которой у него родился сын Атауальпа.</ref>: Կիտոյի շուրջ թագավորական ճանապարհի վրա կային հիասքանչ, հարուստ զարդարանքով իջևանատներ ու կառավարիչների պալատներ <ref>↑ До того, как царство Кито было завоевано Инками, им правили местные короли под названием Ссири (или Шири, или Сцири). Инка Тупак Юпанки первым расширил свои граница за пределы Кито, а Вайна Капак завершил завоевание в 1487 году. Кача, последний Ссири, был убит в сражении, а его дочь Пакча, была выдана замуж за Вайна Капака, от которой у него родился сын Атауальпа.<name="ReferenceB"/ref>:
*Մուլաալո- գյուղ:«Նախկինում այն ուներ իջևանատներ՝ հսկա պահեստներով, որպեսզի Ինկերն ու իրենց զորահրամանատարները այստեղով անցնելիս ապահովված լինեին զինվորական սարքավորումներով <ref> name="ReferenceC">Педро де Сьеса де Леон. Хроника Перу. Часть первая. Глава XLI</ref>:
*Կալո, կամ Լատակունգա (Լակտա-կունգա)- Նահանգի կենտրոն իջևանատներով: «Մուլաալոյից քիչ հեռավորության վրա գտնվում է Տակունգա կոչվող գյուղ և խոշոր իջևանատներ, որոնք ոչ պակաս կարևոր էին , քանի Կիոտոյում գտնվողները»<ref> Педро де Сьеса де Леон. Хроника Перу. Часть первая. Глава XLI<name="ReferenceC"/ref>: Այստեղ բազմացնում էին մասնավորապես ծովախոզուկներ, հավեր, լամաներ և թռչուններ: Այստեղ տեղավորված էր Ինկերի կառավարիչը, ով զբաղվում էր շրջական նահանգներից հարկերի հավաքմամբ:
*Մուլիամբատո-Երկրորդական նշանակության արքունիք և պահեստներ: Ենթարկվում էին Լատակունգեյում գտնվող կառավարչին:
*Ամբատո:
*Տիկիսամբի-Գլխավոր իջևանատներ:
*Չան-Չան- Չիմույի հովտում:
*Տոմեբամբա- Քենյարի նահանգ: Գլխավոր իջևանատների ու պահեստների նահանգի կենտրոն: «Այնտեղ գտնվում էին զորահրամանատարներ և նահանգապետեր, ովքեր իշխանություն ունեին արդարադատություն իրականացնել, հավաքել զորքեր, եթե դրա անհրաժեշտությունը կա, կամ եթե ապստամբել է որևէ բռնապետ», «նրանք [[Պերու|Պերույի]]յի ամենահարուստ ու երևելի մարդկացից էին, այստեղ էին գտնվում լավ և ամենահրաշալի կառույցները»<ref>↑ Педро де Сьеса де Леон. Хроника Перу. Часть первая. Глава XLII</ref>:Շրջակայքում գտնվում էին իջևանատներ և պահեստներ, որոնք տեղավորված էին 11, 16 կամ 22 կմ մեկ:
*Կանյարիբամբա-գտնվում էր Տոմեբամբեյի ենթակայության տակ:
*Խատունկայարի <ref>↑ Ученый Антонио де Ульоа описывал Хатун-каньяри как наибольшее и наилучшее здание в провинции Кито.</ref>-գտնվում էր Տոմեբամբեյի ենթակայության տակ:
*Կախամարկա-Նահագնի կենտրոն՝ գլխավոր իջևանատներով և պահեստներով: Ուներ իր կառավարիչը, և «ամենուրեք տեղակայված էին խոշոր պահեստներ և իջևանատներ, այստեղ գալիս էին հաշվետվություն ներկայացնելու հարևան նահանգների կառավարիչները» <ref>↑ Педро де Сьеса де Леон. Хроника Перу. Часть первая. Глава LXXVII</ref>:
*Գուանկո-քաղաք: Նահանգի կենտրոն՝ խոշոր հյուրանոցներով և Ինկերի պահեստներով: «Ինկերի ժամանակ այն այնքան մեծ էր, որ մշտական ենթակայության տակ ուներ 30 հազար հնդկացի: Ինկերի նախարարները հոգում էին հարկերի հավաքման մասին, հարակից շրջանները վարձահատույց էին լինում այդ արքունիքին»<ref>↑ Педро де Сьеса де Леон. Хроника Перу. Часть первая. Глава LXXX</ref>: Մերձակա շրջաններում կային շատ այլ պահեստներ և իջևանատներ <ref>↑ Раскопки Гуануко в 1967 и 1975 годах проводил Крейг Моррис. На одном только холме было найдено 497 хранилищ основных продуктов питания.</ref>:
*Գուամաչուկո- նահանգ և քաղաք: Խոշոր քարե իջևանատներ ,<ref>↑ «Collecion de documentos ineditos, relativos al descubrimiento, conquista y colonizacion de las posesiones espanolas en America y Occeania, sacados, en su mayor parte, del Real Archivo de Indias». — Tomo III, Madrid, Imprenta de Manuel B. De Quiros, San Juan, 54, 1865. p. 12</ref> կամ թագավորական պալատներ<ref>↑ Они являют собою классическое строение центральных Анд — огромных размеров «Гальпон». Гальпоны существовали больше тысячи лет, само слово скорее всего происходит из языка жителей Канарских островов, откуда его переняли испанцы.</ref>:Գուամաչուկոյից<ref>↑ В документе «Приказ об обслуживании постоялых дворов в репартимьенто Гуамачуко», написанном Грегорио Гонсалесом ла Куэнка в 1567 году, опубликовано у Ростворовски (1989), приводятся названия семи городов Гуамачуко, занимаемых горными митимаями, восемь городов, занимаемых митимаями-юнгами, двадцать пять городов, занимаемых местным населением, и девять постоялых дворов. Местное население было поделено на четыре разряда варанк (huarangas), из которых две западные варанки были более крупными, а также более высокого класса, чем две восточных (это интересное место в отклонении от инкской идеи, когда варанки не были равными по размеру). Эспиноса (1974: 22, 35) считает, что третья по рангу варанка Льуичо была отделена от первой по рангу варанки Льампа Вайна Капаком, одиннадцатым королём Инкой (умер в 1527 году). Если это так, то можно предположить, что четвёртая по рангу Андамарка была отделена от второй по рангу Вакапонго в то же самое время. Две других варанки были сформированы горными митимаями и митимаями юнгами. Наконец, хотя они и сформировали отдельную группу, чаупи юнги, жители долины Моче и, возможно, долины Виру и других соседних долин, они были лояльны кураке (местному правителю) Гуамачуко (Huamachuco).</ref> մինչև Կոնչուկոս երկու վայրերում կառուցվել են իջևանատներ և պահեստներ<ref>↑ Педро де Сьеса де Леон. Хроника Перу. Часть первая. Глава LXXXII</ref>:
*Կոնչուկոս- նահանգ: Ինկերի զինվորների և ծառաների համար բավականաչափ պաշար ձեռք բերելու համար , յուրաքանչյուր 4 մետրի հեռավորության վրա կառուցվում էին իջևանատներ և պահեստներ՝ լի այդ վայրերում գոյություն ունեցող զնազան ապրանքներով:
*Գուարաս-նահանգ՝ իջևանատներով , խոշոր ամրոցով կամ հնագույն շինության ավերակներով, որն նմնա էր քաղաքային թաղամասի:
*Ուրամարկա-Իջևանատներ:
*Անդավայլաս- նահանգ: Այստեղ իջևանատներ կային մինչև ինկերի հայտնվելը:
*Կոնչակաս-Իջևանատներ: Կառուցվել են Ինկա Ռոկայի հրամանով <ref> name="ReferenceD">Инка Гарсиласо де ла Вега. «История государства Инков». — Л.: Наука, 1974, стр.222.</ref>:
*Կուրանապա- Իջևանատներ, որոնք կառուցվել են Ինկա Ռոկայի կամ Ինկա Յուպանկայի ներկայացուցչի հրամանով <ref>Инка Гарсиласо де ла Вега. «История государства Инков». — Л.: Наука, 1974, стр.222.<name="ReferenceD"/ref>.
*Աբանկայ կամ Ամանկայ-իջևանատներ և պահեստներ:
*Ապուրիմակ-Կախովի կամուրջ: Մոտակայքում գտնվում էին իջևանատներ:
== Սոցիալական կառուցվածքը==
=== Պետության ղեկավարը===
[[Պատկեր:Skromnitsky The state management system of economy of Inka Empire rus.png|300px|մինի|ձախից|Պետական կառավարման համակարգը տնտեսության մեջ Ինկերի կայսրության ներսում /վերականգնում՝ Ս.Ա. Կուպրիենկո/ ]]
Հողը համարվում էր հնդկացիների սեփականությունը, սակայն պետության ղեկավարին՝ Սապա Ինկային ({{lang-qu|Sapa Inka}}, букв. «Միակ Ինկան»)էին պատկանում հասարակության աշխատանքից ստացվող եկամուտները (հարկերը)<ref name="kuprienko.info">{{cite web|url=http://kuprienko.info/relacion-de-los-incas-de-juan-polo-de-ondegardo-1572/|title=Хуан Поло де Ондегардо. Доклад о происхождении Инков, и о том, как они расширили свои завоевания, 1572" (пер. А.Скромницкий — Киев, 2009)|archiveurl=https://archive.is/20120718204810/http://kuprienko.info/relacion-de-los-incas-de-juan-polo-de-ondegardo-1572/|archivedate=2012-07-18}}</ref>։Ինկայի
իշխանությունը շրջապատված էր սրբազան արծվով։ Ինկայի արտաքին տարբերանշանը մորթուց գլխաշորն էր` ճակատի վրա երեք փետուրներով, այսպես կոչված մասկապայչա ({{lang-qu|maskhapaycha}})։ Առաջին Սապա Ինկա Մանկո Կապակը պատվում էր որպես Սրևի աստված՝ [[Ինկա|Ինկի]] որդին <ref>Discurso sobre la Descendescia y Gobierno de los Incas, 1542 // Juan de Betanzos. Suma y Narracion de los Incas. — Madrid, Ediciones Polifemo, 2004, стр. 363—364</ref>։
 
Թավանտիսույում խիստ մտահոգվում են իշխողների արյան մաքրության մասին ։ Համաձայն օրենքի <ref>[http://www.vostlit.info/haupt-Dateien/index-Dateien/V.phtml «История государства Инков», стр. 49]</ref> Ինկան (սակայն գոյություն ունեին նաև այլ օրենքներ) կարող էր ունենար միայն մեկ օրինական կին, և անհրաժեշտ էր համարվում որ նա լինի իր հարազատ քույրը։ Ինկայի «արևի կույսերից»(Ինկայի ցեղի կանայք) ծնված բազմաթիվ երեխաները համարվում էին օրինական, սակայն չէին կարող ժառանգել գահը։
 
Ինկայի մահից հետո նրան տրվում էին աստվածային պատիվներ, Սապա Ինկա դինաստիայի անդամների մարմինները մոմապատում էին և պահպանում Կուսկոյում գտնվող դամբարաններում, ընդ որում յուրաքանչյուրի մոտ կանգնեցվում էին մի խումբ քրմեր, բացի այդ պատրաստվում էին նրանց քարե արձանները, որոնց տրվում էր նույն երկրպագությունը, որը որ իշխող Ինկային: Այս քանդակները հաճախ ուղեկցում էին կանոնավոր զորքերը արշավանքների ժամանակ, հաճախ նրանք մասնակցում էին հանդիսավոր արարողություններին:Առաջինը, ով հայտնաբերեց արքայի մումիան <ref name="kuprienko.info"/> [[Պոլո դե Օնդեգարդոն|Պոլո դե Օնդեգարդո]] էր:
 
=== Պանակի ===
Պանակիները սերում էին իշխող Ինկայի սերունդներից՝ բացառությամբ թագաժառանգի, որպես կանոն Տիրակալի երկրորդ որդու: Նրանք պահպանում էին մահացած Ինկայի և նրա կնոջ մարմինները, ինչպես նաև տեղեկություններ ունեին Տիրակալի գործունեության մասին՝ պահպանելով դրանք երգերի, պատկերների ավանդությունների մեջ՝ նպատակ ունենալով փոխանցել սերնդեսերունդ: Պանակիների մասին առավել մանրամասն շարադրված են պատմաբան [[Սարմենտո դե Գամբո|Սարմենտո դե Գամբոյի]]յի մոտ<ref>Pedro Sarmiento de Gamboa. Historia de los Incas. Madrid 2007. Miraguano, Polifemo. ISBN 978-84-7813-228-7, ISBN 978-84-86547-57-8</ref>:
 
{| class="wikitable" style="margin:auto;"
|- bgcolor="#95B9C7"
| ''Ատուն այլու''
| [[Պաչակուտեկ Յուպանկի ]]
|- bgcolor="#95B9C7"
| ''Կապակ այլու''
 
=== Բնակչության վերահսկման համակարգ===
Ինկերը ընդարձակում էին իրենց տիրապետությունը տարբեր էթնոսների վրա, սակայն նրանց ամուսնությունները ինեկրի հատուկ օրենքների համաձայն ուղղակի անհնարին էր: Ավելի լավ կառավարման նպատակով ինկերը կիրառում էին տասանորդական համակարգը <ref>[http://www.vostlit.info/haupt-Dateien/index-Dateien/V.phtml «История государства Инков», стр. 95-96]</ref>:
 
{| class="wikitable" style="margin:auto;"
 
=== Համոզմունքներ ===
Ինկերի արքան գաղափարականացված էր որպես աստվածային և հանդիսանում էր երկրի կրոնական առաջնորդը։ Վիլաք Ումուն՝ գլխավոր քուրմը, երկրորդն էր արքայից հետո։ Տեղական կրոնական ավանդույթները պահպանվում էին, իսկ որոշ դեպքերում գործում էր առանձին աստծո պաշտամունք։ Պաչակուտիից հետո ինկերի արքան Ինտիից ստացավ ծագում՝ արքայական արյան առանձնահատուկ կարևորություն, և մինչ կայսրության կործանումը քրոջ և եղբոր արյունակցական ամուսնությունը բնական երևույթ էր։ Արքան «արևի որդին էր», իսկ ժողովուրդը՝ «արևի զավակները», և արքայի ղեկավարելու ու նվաճելու առաքելությունը ստացված էր նրա սուրբ նախնուց։ Ինկերի արքան նախագահում էր նաև կարևոր տոների, հատկապես Ինտի Ռայմիի կամ «ռազմիկների արարման» ժամանակ, որին մասնակցում էին զինվորներ, իշխանավորներ, ազնվականներ, հոգևորականներ, ինչպես նաև Կուսկոյի բնակչությունը։ Այն սկսվում էր հունիսի արևադարձի օրը, տևում էր 9 օր և ավարտվում հողը հերկելու ծիսակատարությամբ։ Ավելին, Կուսկոն համարվում էր տիեզերական կենտրոն, որը չորս քառորդների աշխարհագրական կենտրոնն էր<ref>Willey, Gordon R. (1966). [https://books.google.am/books?id=J6pGAAAAMAAJ&redir_esc=y An Introduction to American Archaeology: South America.] Englewood Cliffs: Prentice-Hall. pp. 173–175.</ref><ref> D'Altroy 2014, էջեր 86-89; 111; 154-155.</ref><ref>Moseley2001, էջեր 81-85.</ref><ref>McEwan 2008, էջեր 138-139.</ref>։
 
=== Կայսրության կառուցվածք ===
Ինկերի կայսրությունն իրենից ներկայացնում էր դաշնային համակարգ, որը բաղկացած էր կենտրոնական կառավարությունից՝ արքայի գլխավորությամբ, և չորս քառորդներից կամ սույուներից՝ Չինչայ Սույու (Հյուսիս Արևմուտք), Անտի Սույու (Հյուսիս Արևելք), Կունտի Սույու (Հարավ Արևմուտք) և Քուլլա Սույու (Հարավ Արևելք)։ Այս քառորդների չորս անկյունները հանդիպում էին կենտորնում՝ Կուսկոյում։ Այս սույուները հավանաբար ստեղծվել էին 1460-ական թվականներին՝ Պաչակուտիի ղեկավարման ժամանակ, մինչև կայսրության՝ ամենամեծ տարածքային սահմաններին հասնելը։ Ստեղծման ժամանակ սույուները ունեցել են հստակորեն նույն չափերը և միայն հետագայում է փոխվել նրանց համամասնությունը, երբ կայսրությունն [[Անդեր]]ի երկայնքով ընդլայնվեց դեպի հյուսիս և հարավ<ref>Rowe in Steward, Ed., էջ 262</ref>։
 
Կուսկոն հավանաբար մարզի կառուցվածք չուներ։ Այն ավելի շատ ներկայիս դաշնային շրջանի էր նման, ինչպիսիք են [[Վաշինգտոն]]ը կամ [[Մեխիկո]]ն։ Քաղաքը գտնվում էր կենտրոնում և հանդիսանում էր քաղաքականության ու կրոնի անգերազանցելի կենտրոն։ Մինչ Կուսկոն ղեկավարվում էր արքայի և նրա հարազատների կողմից, յուրաքանչյուր սույու կառավարում էր մի Ապու՝ բարձրաստիճան տղամարդ։ Քանի որ ինկերը չունեն գրավոր արձանագրություններ, հնարավոր չէ հստակորեն իմանալ կայսրության մարզերի քանակը, սակայն գաղութային արձանագրություններից ենթադրելով եղել են մոտ 86 մարզեր՝ 48-ը լեռներում, 38-ը՝ ափամերձ շրջաններում<ref>Rowe in Steward, ed., էջ 185-192</ref><ref>D'Altroy 2014, էջեր 42-43, 86-89.</ref><ref>McEwan 2008, էջ 113-114.</ref>։
==== Սույուներ ====
[[Պատկեր:Inca Empire South America.png|thumb|Կայսրության չորս քառորդները կամ սույուները]]
Ամենաշատ բնակչություն ունեցող սույուն Չինչայ Սույուն էր, որն ընդգրկում էր նախկին Չիմու կայսրությունը և [[Անդեր]]ի հյուսիսային հատվածի մեծ մասը։ Տարածքային ամենախոշոր ընդլայնման շրջանում այն զբաղեցնում էր ներկայիս [[Էկվադոր]]ի և [[Կոլումբիա]]յի մեծ հատված։
 
Ըստ տարածքի ամենամեծ սույուն Քուլլա Սույուն էր, որն իր անվանումը ստացել էր [[Այմարա լեզուներ|Այմարա]] լեզվով խոսող Քուլլա ժողովրդի պատվին։ Այն ընդգրկում էր բոլիվյան Ալտիպլանոն և հարավային Անդերի մեծ մասը՝ հասնելով մինչև Արգենտինա, իսկ դեպի հարավ՝ Կենտրոնական [[Չիլի]]ի Մաուլե գետ<ref>Dillehay, T.; Gordon, A. "La actividad prehispánica y su influencia en la Araucanía". In Dillehay, Tom; Netherly, Patricia. [https://books.google.am/books?id=F9UuVyGcZ7MC&redir_esc=y La frontera del estado Inca.] Editorial Abya Yala. ISBN 978-9978-04-977-8.</ref>։
 
Մյուս քառորդը Անտի Սույուն էր, որը գտնվում էր [[Անդեր]]ի բարձրավանդակներում, [[Կուսկո]]յից հյուսիս-արևմուտք։ Դրա անունն ընկած է «Անդեր» անվանման հիմքում<ref>D'Altroy 2014, էջ 87</ref>։
 
Կունտի Սույուն ամենափոքր քառորդն էր, գտնվում էր ներկայիս Պերուի հարավային հատվածում և բարձրավանդակներով տարածվում էր դեպի Կուսկո<ref>D'Altroy 2014, էջ 87-88</ref>։
=== Օրենքներ ===
Ինկերի օրենքները մասամբ են պահպանվել, սակայն դրանց բովանդակությունը հայտնի է բանավոր փոխանցված բազմաթիվ իսպանացի գաղութարարների թողած աղբյուրներից։ Օրենքները գրվում էին առանձին պաշտոնայաների կողմից կիպայի վրա և հայտարարվում էին այլ պաշտոնայաների՝ գլաշատայաների կողմից կայսրության մայրաքաղաք Կուսկոյի հրապարակում՝ Ռիմակում։ Ինկերի պետությունը չուներ առանձնահատուկ դատական կամ ամրագրված օրենքներ։ Վարքագիծը կառավարվում էր ավանդույթների, սպասումների և ավանդական տեղական իշխանության կրողների ուժով։ Պետությունն ուներ իրավական ուժ, ինչպիսիք էին օրինակ տեսուչները (տոկոյրիկոք, գրական՝ «նա, ով տեսնում է ամեն ինչ»)։ Ավագ տեսուչը, ով արքայի արյունակից հարազատն էր, գործում էր պայմանական հիերարխիայից անկախ և իր կարծիքը ներկայացնում էր անմիջապես արքային<ref>D'Altroy 2014, էջ 235-236</ref>։
Ինկերի օրենքները հատռկապես բարձր խստություն էին դրսևոում պատիժների հարցում՝ մեծ մասամբ կախաղանի բարձրացում, որի արդյուքում հնդկացիների գրեթե բացակայում էին այնպիսի հանցագործությունները, ինչպիսիք էին մանր գողությունները, կաշառակերությունը, սպանությունները։ Դրանով հիանում էին իսպանացի պաշտոնայաները, միսիոներները և զինվորները ։ Մյուս կողմից այս հանգամանքը կարող է ինկերի կողմից կայսրության բռնատիրական կառավարման մասին:
 
=== Վարչական բաժանում ===
Կայսրությունը բաժանվում էր 4 մասին՝ Չինչայսույու, որին համապատասխանում էր կարմիր գույնը, Կոլասույու՝ կապույտ գույն , Անտիսույու՝ կանաչ գույն, և Կունտիսույու դեղին գույն: Իրենց հերթին յուրաքանչյուր մաս բաժանված նահագների .
 
Կուսկոյից յհուսիս գտնվում էր Վիլկասը (Vilcas), Խաուխան (Xauxa), Բոմբոնը (Bombon), Կախամարկան (Caxamalca), Գուանկաբամբան (Guancabamba), Տոմեբամբան (Tomebamba), Լատակունգան (Latacunga), Կիտոն (Quito), Կարանկեն (Carangue):
 
Կուսկոյի հակառակ մասում դեպի հարավ՝ Ատունականա (Hatuncana), Ատունկոլա (Hatuncolla), Այվիրե (Ayavire), Չուկիաբո (Chuquiabo), Չուկուիտո (Chucuito), Պարիա (Paria) և այլ տարածքներ, որոնք ձգվում են մինչև Չիլի:
 
Յուրաքանչյուր նահանգ ուների իր մայրաքաղաքը, որտեղ գտնվում էր գանձարանը, Արևի տաճարը, արհեստանոցներ, կայազոր, իջևանատներ, պահեստներ, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչը՝ կառավարիչը<ref>Сьеса де Леон, Педро. Хроника Перу. Часть Вторая: Владычество Инков. Глава XX</ref> :
 
Վարչական բաժանման մեջ առանձնանում էր մայրաքաղաք Կուսկոն: Այն խորհրդանշում էր դեղին գույնը: Յուրաքանչյուր նահանգի մայրաքաղաքի բնակչություն ուներ իր թիվը: Օրինակ, որպեսզի շեշտվեր , որ «Ինկայի առաջին տիրակալ Մանկո Կապակը նվաճել է երկրամասի առաջին մայրաքաղաքը, թելի մեջ անցկացվում էր մեկ մեծ հանգույց , երկրորդը՝ երկու մեծ հանգույց և այդպես բոլորի հետ: Հայտնի է, որ կայսրության մայրաքաղաք Կուսկոն մոկը մյուսի վրա ուներ երեք կամ չորս հանգույց »: Հայտնի է նաև , որ մարզերի հեռավորությունը կայսրության մայրաքաղաք Կուսկոյից հաճախ կախված էր հերթական թվարկությունից: Օրինակ ինչքան մոտ էր մարզը կամ նրա ներկայացուցիչ-կուրակը մոտ է կանգնած ինկերի արքային՝ ծառայությամբ , արշավանքներով ծեսերով և արարողություններով:
 
Աղբյուրները հստաորեն չեն ներկայացնում կայսրության կառավարական համակարգը, սակայն ընդհանուր իմաստով կառուցվածքը հետևյալն էր․ կայսրության գերագույն առաջնորդը ինկերի արքան էր (''Sapa Inca''), նրանից հետո բարձրագույն մարմին էր հանդիսանում Վիլաք Ումուն՝ գլխավոր քուրմը կամ քրմապետը՝ Արևի գերագույն քուրմը<ref>D'Altroy 2014, էջ 99</ref>։ Այնուամենայնիվ, արքայից հետո կար նաև Ինկապ ռանտին, ով արքայի վստահված անձն ու օգնականն էր, ինչպես օրինակ վարչապետը<ref>R. T. Zuidema, Hierarchy and Space in Incaic Social Organization. Ethnohistory, Vol. 30, No. 2. (Spring, 1983), pp. 97</ref>։ Կայսրության Խորհուրդը բաղկացած էր 16 ազնվականներից<ref>Zuidema 1983, էջ 48</ref>։
 
Հարկահավաքման տեսանկյունից գործում էր տասնորդական համակարգ։ Հարկատու հանդիսանում էր տնային տնտեսության տղամարդը։ Նրանք միավորվում էին աշխատանքային խմբերում։ Փոքր խմբերի առաջնորդին անվանում էին կամայուք, 100-ից ավել անդամներ ունեցող խմբերի առաջնորդին՝ կուրակա<ref>Julien 1982, էջ 121-127</ref><ref>D'Altroy 2014, էջ 233-234</ref><ref>McEwan 2008, էջ 114-115</ref>։
 
=== Ջրամատակարարում===
Ակտիվորեն իրականացվում էին զինվորական, վարչական և կրոնական շինությունների կառուցում: Կուսկոյում և մի շարք այլ քաղաքներում ստեղծվել էր ջրամատակարաման համակարգ, որն իր վարպետությամբ չէր զիջում [[Հին Հռոմ|հռոմեականին]], սակայն ի տարբերություն վերջինիս չէր օգտագործվել առողջության համար վնասակար [[կապար]]:
 
=== Մետալուրգիա ===
Թավանտիսույին մինչկոլումբոսյան Ամերիկայում միակ քաղաքակրթությունն էր, որտեղ հայտնի էր [[բրոնզ]]ը ([[Մեզոամերիկա]]յում հայտնի էր միայն պղինձը: Բացի պղնձից և բրոնզից ինկերը ձուլում էին նաև մեծ քանակությամբ [[արծաթ]], [[ոսկի]] և նրանց տարբեր համաձուլվածքները, որոնց մեջ առավել հայտնի էր [[Տուբակա|տուբականտուբակա]]ն (դյուրահալ ոսկու և պղնձի համաձուլվածք): Ինկերը նաև գիտեին [[պլատին]]ի մասին:
 
=== Բժշկություն ===
 
=== Կոթողային ճարտարապետություն ===
[[Պատկեր:Inka mauern cuzco.jpg|100px|մինի|Կուսկոյում պատի օրինակ ]]
[[Պատկեր:Sacsahuaman wall2.jpg|150px|մինի|Սաքսայուաման ամրոց]]
Ինկերի ճարտարապետությունը հայտնի է բազմաթիվ շենքերի մնացորդներից ու նկարագրություններից: Հսկայական քարերից կիկլոպյան ամրոցները (Սակսայուաման ամրոցը) փոխարինվեցին գրանիտե շինություններով (Պիսակ ամրոց): Ճարտարապետության առանձնահատկությունը հանդիսանում է անսովոր խիտ կառուցվածքը (այնպես որ քարերի արանքում հնարավոր չէ անգամ ածելի մտցնել) քարերի կիպ կպած լինելը, հաճախ ոչ ճիշտ չափերի ու տարբեր կառուցվածքի՝ առանց շինարարական նյութերի օգտագործման: Շնորհիվ այս առանձնահակությունների շինությունները սեյսմակայուն էին: Ճարտարապետության ամենանշանակալի օրինակը [[Մաչու Պիկչու]]ն է, որը կառուցվել է ինկ ճարտարապետների ջանքերով։
 
Կառուցման նման մեթոդն առաջին անգամ լայնամասշտաբ կիրառություն է ստացել պուկարա ժողովրդի կողմից, ովքեր սկզբում բնակվում էին [[Տիտիկակա (լիճ)|Տիտիկակա լճից]] հարավ, իսկ հետագայում՝ Թիաուհուանակու քաղաքում՝ ներկայիս [[Բոլիվիա]]։ Քարերը քանդակվում էին այնպես, որպեսզի միացման տեղում հստակորեն համընկնեին միմյանց․ մի քարն իջեցվում էր մյուսի վրա, ներքևում գտնվողի ավելորդ հատվածներն արագորեն հեռացվում էին, իսկ առաջացած փոշին սեղմվում էր։ Ներքևի քարերի ամուր դիրքավորումն ու գոգավորությունը դրանք անհավանական կայուն էին դարձնում՝ անգամ [[երկրաշարժ]]երի և [[Հրաբուխ|հրաբխային ակտիվության]] վտանգի առկայության դեպքում։
Բավականին դժվար է որոշել ինկերի օգտագործած չափման միավորները ամենօրյա կյանքում , տնտեսության ու կառավարման գործում: Սակայն կան նաև հստակ սահմանված «բոլոր իրերի չափման միավորներ»<ref>Диего Гонсалес Ольгин. Словарь языка кечуа. 1608 г.</ref>: Ինկերի կողմից օգտագործվող չափման միավորները հիմնականում հիմնված էին մարդու մարմնի մասերի վրա։ Միավորները ներառում էին մատները, բթի և ցուցամատի միջև հեռավորությունը, դաստակները, արմունկները, թևերի բացվածքը։ Հեռավորության ամենահիմնական միավորը մեկ քայլն էր (ֆաթքի)։ Հաջորդ տարածված միավորը 6 000 քայլն էր (տուպու) կամ մոտավորապես 7,7 կմ։ Մեկ այլ միավոր էր վամանին՝ 30 տուպու կամ 232 կմ։ Դա շատ դեպքերում ներկայացվում էր որպես մեկ օրվա քայլքի չափ<ref>D'Altroy 2014, էջ 246-247</ref><ref>McEwan 2008, էջ 179-180</ref>։
 
Ինկերի օրացույցները սերտ կապ ունեին [[Աստղագիտություն|աստղագիտության]] հետ: Ինկ աստղագետները գաղափար ունեին [[գիշերահավասար]]ի, [[արևադարձ]]ի և [[զենիթ]]ի, ինչպես նաև արևի սկավառակով Վեներայի անցման վերաբերյալ: Այնուամենայնիվ, նրանք չէին կարողանում կանխատեսել [[խավարում]]ը: Ի սկզբանե ինկերի օրացույցը լուսնարևային էր՝ երկու օրացույցներն օգտագործվում էին զուգահեռաբար՝ մեկ լուսնային, մեկ արևային: Քանի որ լուսնային 12 ամիսները մեկ ամբողջական 365-օրյա արևային տարուց 11 օրով կարճ էին, օրացույցի համար պատասխանատուները ստիպված էին ճշգրտել յուրաքանչյուր ձմեռային արևադարձը: Յուրաքանչյուր լուսնային ամիս նշվում էր փառատոններով և ծեսերով<ref>D'Altroy 2014, էջ 150-154.</ref>: Հավանաբար, շաբաթվա օրերն անվանում չունեին և խմբավորված չեին ըստ շաբաթների: Նմանապես, ամիսները խմբավորված չէին ըստ եղանակների: Օրվա ընթացքում ժամանակը չէր չափվում ժամերով կամ րոպեներով, այլ հաշվի առնեով այն հանգամանքը, թե որքան հեռու է արևը շարժվել կամ որքան է տևում որևէ աշխատանք կատարելը<ref>McEwan 2008, էջ 185-187.</ref>:
 
Ինկերի վարչակազմի, օրացույցների և ինժեներական իմաստաբանությունը պահանջում էին թվեր: Թվային տեղեկությունները պահվում էին քույպու տողերում, ինչը մեծ քանակությամբ թվերի պահման կոմպակտ պահեստ էր<ref>Neuman, William (January 2, 2016). [https://www.nytimes.com/2016/01/03/world/americas/untangling-an-accounting-tool-and-an-ancient-incan-mystery.html?_r=0 "Untangling an Accounting Tool and an Ancient Incan Mystery"]. New York Times. Retrieved January 2, 2016.</ref><ref>McEwan 2008, էջ 183-185.</ref>: Այս թվերը պահպանվում էին բազային տասը թվանշաններով, որոնք գործածվում էին նաև [[Կեչուա լեզուներ|կեչուա]] լեզվում, ինչպես նաև ադմինիստրատիվ և ռազմական միավորներով<ref>D'Altroy 2014, էջ 233-234.</ref>: Քույպու տողերում պահվող թվերը կարող էին հաշվարկվել յուպանաներով՝ դիրք փոփոխող մաթեմատիկական նշանակությամբ քառակուսիների ցանց, որը հնարավոր է կատարում էր հաշվիչի դեր<ref>[http://www-history.mcs.st-and.ac.uk/HistTopics/Inca_mathematics.html "Inca mathematics".] History.mcs.st-and.ac.uk.</ref>: Հաշվարկն իրականացվում էր յուպանայի բաղադրիչների միջև ժետոնների, սերմերի կամ խճաքարերի կույտերը տեղափոխելու միջոցով: Հավանական է, որ ինկերի մաթեմատիկան նվազագույնը հնարավոր էր դարձնում ամբողջ թվերի բաժանումն ամբողջ թվերի կամ կոտորակների և բազմապատկումն ամբողջ թվերով կամ կոտորակներով<ref>McEwan 2008, էջ 185.</ref>:
 
Ըստ [[17-րդ դար]]ի կեսերի [[ճիզվիտ]] ժամանակագիր Բերնաբե Կոբոյի<ref>Cobo, B. (1983 [1653]). Obras del P. Bernabé Cobo. Vol. 1. Edited and preliminary study By Francisco Mateos. Biblioteca de Autores Españoles, vol. 91. Madrid: Ediciones Atlas.</ref>՝ ինկերը նշանակում էին պաշտոնյաների, որոնք կատարում էին հաշվապահության հետ առնչվող գործառույթներ: Այդ պաշտոնյաներին անվանում էին կույպո կամայո: «Գյուղատնտեսական հաշվապահության գրքերում» պահվում էին օրացուցային մեծ նշանակություն ունեցող թվային տվյալներ, որոնք օգտագործվում էին գյուղատնտեսական նշանակությամբ<ref>Sáez-Rodríguez, A. (2013). [http://www.revista.etnomatematica.org/index.php/RevLatEm "Knot numbers used as labels for identifying subject matter of a khipu"]. Revista Latinoamericana de Etnomatemática. 6 (1): 4–19.</ref>:
 
=== Երաժշտություն ===
Թաունտիսույուն ունեցել է շատ հարուստ երաժշտական մշակույթ: Կայսրության ժողովուրդները օգտագործում էին զանազան հոգևոր և հարվածային գործիքներ՝ երկար ֆլեյտաներ (քենա, տարկա, պինկուլյու և այլն.), չափսերով ձևով ու բարձրությամբ տարբեր Պանա ֆլեյտա (սիկու— չուլի, մալտա, սանկա, տույու; ինչպես նաև անտարան և չիրիուանո) մեծ թմբուկ (ուանկար) և փոքր թմբուկ (տինյա), ինչպես նաև տարբեր այլ գաղափարախոսություններ: Թուանտինսույու ժողովուրդների երաժշտության կառուցվածքը [[պենտատոնիկա|պենտատոնիկ]] էր<ref>[http://www.vostlit.info/haupt-Dateien/index-Dateien/V.phtml «История государства Инков», стр. 128—131]</ref>:
 
Պանա սիկույի ֆլեյտաները բաղկացած էին երկու մասից՝ «իրա» և и «արկա»: Կատարման ժամանակ մի երաժիշտը (կամ երաժիշտների խումբը ) նվագում է «իրայի», իսկ մյուսը «արկայի» վրա , ինչը երաժշտությանը տալիս է բնորոշ ստերեո ձայն:
 
Ինկերի երաժշտությունը բազմաժանր էր, որոնց մեծ մասը անմիջականորեն կապված էր հոգևոր ավանդույթների ու ծեսերի հետ, որոնք ուղեկցում էին գյուղատնտեսական շրջանին: Մի շարք երաժշտական գործիքներ հնչում էին տարին ընդամենը մեկ անգամ՝ այս կամ այն տոնին:
 
Թավանտինսույի երաժշտական մշակույթը պահպանել է իր բնորոշ գծերը մինչև մեր օրերը մի շարք անդյան ժողովուրդների ժողովրդական երաժշտական մշակույթի մեջ: Նրա ժանրերի մեծ մասը այս կամ այն կերպ աստիճան կրել է իսպանական մշակույթի ազդեցությունը, իսկ մյուս մասը մնացել է անաղարտ և մինչ օրս հնչում է այնպես ինչպես հարյուրամյակներ առաջ:
 
Թավանտիսույում հնչող երաժշտության օրինակներ.
{{Արտաքին հղումներ}}
{{Կայսրություններ|state=collapsed}}
 
[[Կատեգորիա:Պատմական երկրներ]]
[[Կատեգորիա:Հարավային Ամերիկայի պատմական երկրներ]]