«Իջեցվող սարք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|300px|[[Ապոլոն 16 առաքելության Լուսնի իջեցվող սարքը]] Պատկեր:Mars Polar Lander in aeroshell.jp...»:
 
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 3.
'''Իջեցվող սարք''', [[տիեզերանավ]], որը [[վայրէջք]] է կատարում [[աստղագիտական մարմին|աստղագիտական մարմնի]] մակերևույթին<ref>{{cite web | author = Ball, Garry, Lorenz and Kerzhanovich | title = Planetary Landers and Entry Probes | url=http://www.cambridge.org/gb/knowledge/isbn/item1170279/?site_locale=en_GB | year=2006 }}</ref>: Ի հակադրություն հարվածային սարքերի, որոնք կատարում են [[կոշտ վայրէջք]] և վնասվում են կամ ոչնչանում, և արդյունքում դադարեցնում են աշխատել վայրէջքից հետո, իջեցվող սարքերը կատարում են [[փափուկ վայրէջք]], որից հետո սարքը շարունակում է աշխատունակ մնալ:
 
Փափուկ վայրէջք է կատարվում սարքի անկման արագության նվազեցման միջոցով, վայրէջքի պահին զրոյական կամ սարքի վնասման համար փոքր արագության ապահովման շնորհիվ: Արագության նվազեցման համար կիրառվում են շարժիչներ և պարաշյուտներ, կամ դրանց համադրությունը: Մթնոլորտ ունեցող մարմինների վրա վայրէջք կատարելիս սովորաբար օգտագործվում է [[պարաշյուտ]]: Երբեմն սարքերի վրա տեղադրվում են փոքր [[հրթիռ|հրթիռային]]ային շարժիչներ, որոնք աշխատում են վայրեջքի վերջում, մեղմելով իջեցվող սարքի հպումը մակերևույթի հետ: Այս տեսակի վայրէջքի մեխանիզմ է կիրառվում «[[Սոյուզ (տիեզերանավ)|Սոյուզ]]» տիեզերանավերի [[իջեցվող պարկուճ]]ների վայրէջքի ժամանակ: Որոշ տիեզերական առաքելությունների ժամանակ վայրէջքի ժամանակ հարվածի մեղմման համար կիրառվում են գազերով փչվող բարձիկներ (օրինակ՝ [[Լունա 9]] և [[Մարս Փաթֆայնդեր]]):
 
Որոշ դեպքերում բախման հետևանքների հետազոտության նպատակով իջեցվող սարքերը բախվում են մակերևույթի հետ բարձր արագությամբ, այս դեպքում սարքերը անվանում են հարվածային<ref>{{cite web |author1=Phil Davis |author2=Kirk Munsell | title=Deep Impact Legacy Site: Technology – Impactor | url=http://solarsystem.nasa.gov/deepimpact/tech/impactor.cfm | work=Solar System Exploration | publisher=NASA / JPL| date=23հունվարի January23, 2009 | accessdate=2009-04-22}}</ref>:
 
[[Արեգակնային համակարգ]]ի մարմիններից որոշների վրա կատարվել են փափուկ կամ կոշտ վայրէջքներ՝ դրանցից են [[Երկիր]]ը, [[Լուսին]]ը, [[Վեներա (մոլորակ)|Վեներան]], [[Մարս (մոլորակ)|Մարսը]], [[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրին]], Սատուրնի արբանյակ [[Տիտան (արբանյակ)|Տիտանը]], որոշ [[աստերոիդ]]ներ և [[գիսաստղ]]եր: