«Իրանի սահմանադրական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{զգուշացում ՀՍՀ}}{{Թերի աղբյուր}}
[[Պատկեր:First Majlis MPs.jpg|մինի|Առաջին Իրանական մեջլիսի անդամները]]
'''Իրանական (պարսկական) սահմանադրական հեղափոխություն''' ({{lang-fa|مشروطیت‎‎}}), 1905-1911 թվականների ընթացքում տեղի ունեցած հեղափոխություն [[Ղաջարական Պարսկաստան]]ում։ Պատճառը հակասությունների սրումն էր մի կողմից՝ իմպերիալիստների աջակցությունը վայելող կառավարող ֆեոդալական խմբավորման, Ղաչարական դինաստիայի, մյուս կողմից՝ սաղմնավորվող ազգային բուրժուազիայի, գյուղացիության, արհեստավորների և բանվորների միջև։ Իրանական հեղափոխության վրա մեծ ազդեցություն է գործել [[1905|1905 թ.]]-ին սկսված ռուս, հեղափոխությունը։
 
Իրանական հեղափոխության ընթացքում ստեղծվեցին ժողովրդա-դեմոկրատական կազմակերպություններ, ընտրովի մարմիններ՝ էնջումեններ (միություններ), ֆիդայիների զորախմբեր ու մոջահեդների (հեղափոխականների) ընկերություններ։ Աչքի ընկնող գործիչներից էին Սաթթար խանը, Եփրեմ խանը ([[Դավթյան]]), Քեռին ([[Քեռի (ֆիդայի)|Արշակ Գաֆավյան]]), Ալի Մուսյոն, Մոհամմեդ Խիաբանին և ուրիշներ։ Ունեցել է զարգացման երեք հիմնական շրջան։ [[1905|1905 թ.]]-ի դեկտեմբերին կայացած ժողովրդի ցույցերի ճնշման տակ, [[1906|1906 թ.]]-ի [[օգոստոսի 5]]-ին, շահը հրատարակեց [[սահմանադրություն]] մտցնելու հրովարտակ։