«Լազարևսկոյե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Ավելացվել է 1839 թվականին հիմնադրված բնակավայրեր կատեգորիան
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 63.
}}
 
'''Լազարևսկոյե''' ([[ռուսերեն | ռուս.]]` Лазаревское), նախկինում ավան, ներկայումս [[միկրոշրջան]] [[Ռուսաստան|Ռուսաստանի Դաշնության]] [[Կրասնոդարի երկրամաս]]ի [[Սոչիի քաղաքային օկրուգ | Մեծ Սոչիի]] [[Լազարևսկի շրջան]]ում և նշված շրջանի վարչական կենտրոնը, որը գտնվում է Պսեզուապսե գետի աջ և ձախ ափերին, [[Սոչի]]ի կենտրոնից 42 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 20 մ բարձրության վրա: Ծովափնյա առողջարան է և [[տուրիզմ | զբոսաշրջության]] կենտրոն:
 
== Պատմական ակնարկ ==
 
Լազարևսկոյե միկրոշրջանի տարածքը բնակելի է եղել դեռևս 4000 տարի առաջ: Մ. թ. ա. երրորդ հազարամյակի վերջում և երկրորդ հազարամյակի սկզբում, տեղաբնիկներն արդեն զբաղվել են [[հողագործություն | հողագործությամբ]] և [[անասնապահություն | անասնապահությամբ]]<ref name="атлаета">{{cite web|title=История курорта Лазаревское|url=http://www.atlantasochi.ru/lazarevskoe/history/|publisher=www.atlantasochi.ru|accessdate=2011-03-18|archiveurl=http://www.webcitation.org/65RjevS2J|archivedate=2012-02-14}}</ref>: Ավանի ծայրամասերում ժամանակին զարգացած են եղել [[մայկոպյան մշակույթ | մայկոպյան]] և [[դոլմեն]]յան [[մշակույթ]]ները, որոնք իրենցից հետո թողել են բազմաթիվ [[հնագիտություն | հնագիտական]] [[հուշարձան]]ներ:
 
Հինավուրց ժամանակներից մինչ [[19-րդ դար]]ի կեսերը, ներկայիս ավանի տեղում ապրել են [[ադըղեներ]], ովքեր ծովային ուղիներով առևտուր են արել [[Փոքր Ասիա]]յի երկրների հետ: [[Կովկասյան պատերազմ (1817-1864) | Կովկասյան պատերազմի]] ավարտից հետո, [[1864]] թվականին, տեղի ողջ բնակչությունը, [[մուհաջիրություն | մուհաջիրության]] արդյունքում տեղահանվել է և աքսորվել [[Օսմանյան կայսրություն]]<ref name="пр" />:
 
Ժամանակակից Լազարևսկոյե ավանի հիմնադրման թվական է համարվում [[1839]] թվականը, երբ այստեղ կայանեց ծովակալ [[Միխայիլ Լազարև]]ի հրամանատարության ներքո գտնվող նավատորմը և կառուցվեց ռազմական ամրոց<ref name="пр">{{cite web|title=Лазаревское. История|url=http://www.villa-nina.ru/?p=place&l=0&r=1|deadlink=1|publisher=www.villa-nina.ru|accessdate=2011-03-21|archiveurl=http://www.webcitation.org/65RjgGOrr|archivedate=2012-02-14}}</ref>: Նշված ամրոցը ի պատիվ Միխայիլ Լազարևի, անվանվեց նրա անունով: [[1839]] թվականին, այս ամրոցում [[մալարիա]]յի տենդից մահացել է ռուս [[բանաստեղծ]] [[Ալեքսանդր Օդոևսկի]]ն:
 
[[Ղրիմի պատերազմ]]ի ժամանակ, [[1854]] թվականին, Լազարևի ամրոցն ավերվել է, իսկ կայազորը տարհանվել է [[Նովոռոսիյսկ]]: Մարդիկ կրկին սկսեցին այնտեղ բնակություն հաստատել միայն [[1869]] թվականին: Նոր բնակիչները Օսմանյան կայսրությունից գաղթած [[պոնտացիներ | պոնտացի հույներն]] էին: Նրանք 43 ընտանիքով հաստատվել են ժամանակակից ավանի տեղանքում և հիմնել են Լազարևսկոյե գյուղը: [[20-րդ դար]]ի սկզբին գյուղն արդեն ուներ 60 տուն:
 
[[1961]] թվականին, Լազարևսկոյե ավանը ընդգրկվել է [[Սոչի]] քաղաքի կազմի մեջ և դարձել միկրոշրջան: Այսօր այն խոշորագույն առողջարանային կենտրոն է, որտեղ կան բազմաթիվ [[հանգստյան տուն | հանգստյան տներ]], [[առողջարաններ]], [[հյուրանոց]]ներ և ժամանցի ու զվարճանքի բազմաթիվ վայրեր: Միկրոշրջանում բնակվում են [[ռուսներ]], [[հայեր]], [[հույներ]] և այլ ազգերի ներկայացուցիչներ:
 
== Ծանոթագրություններ ==
Տող 81.
== Արտաքին հղումներ ==
* [http://www.sochiadm.ru/gorodskaya-vlast/administration-city/administratsii-rayonov/lazarevskiy-rayon/ Лазаревский район на сайте города Сочи]
* [http://www.gosspravka.ru/23/000/007115.html Коды ОКАТО и ОКТМО — Лазаревское]
 
{{Մեծ Սոչիի հայաբնակ միկրոշրջաններ}}