«Լենինի հուշարձան (Յալթա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 14.
 
== Նկարագրություն ==
Խորհրդային իշխանության հաստատումից հետո քաղաքի գլխավոր առափը վերանվանվել է [[Լենինի անվան առափնյա փողոց (Յալթա)|Լենինի անվան առափնյա փողոց]]։ Այն [[ասֆալտ]]ապատվել է, տնկվել են դեկորատիվ բույսեր, հովհարաձև [[արմավենի]]ներ։ Այն բանից հետո, երբ փողոցը փակվեց տրանսպորտային միջոցների համար, այն դարձավ բուլվար։ 1920-ական թվականներին խորհրդային իշխանության օրոք առափնյա փողոցի պուրակում տեղադրվեց Յալթայում Լենինի առաջին հուշարձաններից մեկը։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին հուշարձանն ապամոնտաժվել է և այլևս չի հայտնաբերվել<ref>{{Cite web|url=http://www.3654.ru/article/556243|title=Первый Ялтинский «ЛЕНИН»}}</ref>։
 
Յալթայի հուշարձանը համարվում է աշխարհում եղածներից ամենանշանակալի և արժեքավորներից մեկը։ Լենինի [[բրոնզ]]ե արձանը կանգնած է կարմիր [[մարմար]]ից պատրաստված հսկայական [[պատվանդան]]ի վրա։ Հուշարձանը վեր է խոյանում Լենինի անվան առափնյա փողոցի հրապարակի կենտրոնում։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1954 թվականի հունվարին: Հուշարձանի հեղինակներն են ուկրաինացի քանդակագործ, [[ԽՍՀՄ Պետական մրցանակ]]ի դափնեկիր Պ. Պ. Յացինան և ճարտարապետ Ա. Ս. Ֆոմինը։ Սա [[Ղրիմ]]ում Լենինին նվիրված միակ հուշարձանն է, որն ունի ազգային նշանակության հուշարձանի կարգավիճակ<ref>{{Cite web|url=http://comerartadvisory.com/monuments-yalta.html|title=Фото памятников Ялты}}</ref>։
 
== Պատկերասրահ ==
Տող 26.
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:1954 հիմնադրումներ]]
[[Կատեգորիա:Յալթայի հուշարձաններ]]