«Լիխտենշտայն (ամրոց Ավստրիայում)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Հետագա ճակատագիրը: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 12.
 
1820 թվականին, Յոհան Յոզեֆի հրամանով ամրոցի հարևանությամբ կառուցվում է Լիխտենշտայն պալատը, որի ներքին տեսքը կրկնում էր Վեյլբուրգ պալատին ինտերիերը: 1890 - 1903 թվականներին սկսվում է ամրոցի ամբողջական վերականգնումը՝ ճարտարապետներ Գանգոլֆ Կայզերի և Ումբերտ Վալխեր Ռիտեր ֆոն Մոլթայմի ղեկավարությամբ: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ այն հայտնվեց առաջնագծում, ինչի պատճառով բավականին տուժել էր: Պատերազմից հետո, Պոտսդամի խաղաղության պայմանագրով Ավստրիան բաժանվեց վերահսկողության չորս գոտու՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև: Լիխտենշտայն ամրոցն անցավ ԽՍՀՄ-ի վերահսկողության ներքո: Չնայած դրան, հարևան Մարիա Էնցերսդորֆ քաղաքավանի սկաուտական կամավորների ջանքերով այն վերականգնվեց: 1975 թվականին Լիխտենշտայն իշխաններն ամրոցը հանձնեցին քաղաքային իշխանության հոգածությանը:
Այսօր Լիխտենշտայն ամրոցը հայտնի է շնորհիվ [[Յոհան Նեստրոյ]]ի թատերական փառատոնի, որն անցկացվում է ամեն տարի ամռան ամիսներին: Ամրոցը բաց է այցելուների առաջ:
 
== Ծանոթագրություններ ==