«Լիճ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 188.115.240.54 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeoO մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակներ՝ Հետշրջում SWViewer [1.3]
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 4.
[[Պատկեր:Lake mapourika NZ.jpeg|մինի|[[Մապուրիկա լիճ]]ը, Նոր Զելանդիա|alt=]]
 
'''Լիճ''', երկրի մակերևույթի ջրով լցված գոգավորություն, որը կապված չէ [[Օվկիանոս|օվկիանոսիօվկիանոս]]ի կամ [[Ծով|ծովիծով]]ի հետ։ Լճերի համապարփակ հետազոտություններով զբաղվում է [[լիմնոլոգիա]]ն կամ լճագիտությունը։ Լճերը երկրի մակերևույթի վրա զբաղեցնում են գումարային 2.7 միլիոն քառ. կմ կամ ցամաքի 1.8 տոկոսը։
Խոշոր լճերին հաճախ անվանում են ծովեր (օր.՝ [[Կասպից ծով]] կամ լիճ, [[Արալյան ծով]] կամ լիճ, [[Մեռյալ ծով]] կամ լիճ)։
 
Տող 19.
* ''Ամբարտակային'' կամ ''պատվարային լճերը'' գոյացել են ամբարտակման կամ գետահունի մասնակի արգելափակման հետևանքով։ Գետահունը կարող է փակվել, երբ հանքային ապարները փլուզվում են կամ թափվում [[գետահովիտ]]ը։ Ամբարտակային լճի օրինակ է [[Սարեզյան լիճ]]ը։
* ''Մնացորդային լճերն'' իրենցից ներկայացնում են ծովերի մնացորդներ։ Այդպիսին են Կասպից և Արալյան լճերը։
* ''Հրաբխային կամ խառնարանային լճերի'' լճափոսերը գտնվում են հանգած [[Հրաբխայինհրաբխային խառնարան|հրաբխային խառնարաններում]]։ներում։ Այդպիսի լճեր շատ կան [[Ճավա]] կղզում, [[Կուրիլյան կղզիներ]]ում, [[Կամչատկա թերակղզի|Կամչատկայում]]։
* Կան լճեր, որոնց գոգահովիտները առաջացել են լեռնագոյացման պրոցեսների ժամանակ։ Օրինակ, շերտաշարժի գոգահովիտում է գտնվում Բայկալ լիճը։
* ''Հնահուն լճերը'' գետերի ողողատներում հանդիպող համեմատաբար ոչ մեծ լճեր են, որոնք իրենցից ներկայացնում են նախկին գետահուների մնացորդներ։
Տող 29.
 
== Լճերի աղիություն ==
Լճի ջրի քիմիական բաղադրությունը որոշվում է մի շարք գործոններով` լճի մեջ մուտք գործող ջրի բաղադրությամբ, ջրի մուտքի և ելքի հաշվեկշռով, կենսական պրոցեսներով, լճի ավազանի ֆիզիկաաշխարհագրական պայմաններով և այլն: Ցամաքում [[մակերևույթային ջրեր|մակերևույթային ջրերը]]ը երկրի մակերևույթը լվանում են իրենց հետ դեպի լիճ տանելով զանազան լուծված նյութեր: Եթե լիճը հոսուն է, ապա այդ նյութերի զգալի մասը հեռանում է հոսքի միջոցով, իսկ եթե անհոս է, ապա ամբողջությամբ մնում է լճի մեջ մեծացնելով աղերի քանակը: Այդ պատճառով էլ հոսուն լճերը սովորաբար մեծ աղիություն չունեն: Անապատային լճերը մեծ մասամբ աղի են, որովհետև [[Գոլորշացում|գոլորշիացումը]] ինտենսիվ է: Լճի մակարդակի տատանումները մեծապես ազդում են աղիություն համար: Գարնանային ամիսներին [[բարեխառն գոտի|բարեխառն գոտու]] լճերի մեծ մասում քաղցրահամ ջրի մուտքն ավելանում է, մակարդակը բարձրանում է, ուստի աղիությունը փոքրանում է, իսկ ամռան վերջին գոլորշիացման մեծացման շնորհիվ լճերում մեծանում է աղերի պարունակությունը, իսկ որոշ լճեր էլ ամառային ամիսներին իսպառ չորանում են` թողնելով իրենց տեղում աղի շերտ: Տարբեր լճեր ունեն տարբեր աղիություն և տարբեր քիմիական բաղադրություն: Լճերի աղիությունը տատանվում է 0.00001 ‰-ից մինչև 400 ‰-ի միջև:
Ըստ աղային կազմի լճերը լինում են`
# Կարբոնատային կամ սոդային
Տող 40.
# Աղի. սրանց ջրի մեջ աղերի քանակը անցնում է 30 ‰-ը` [[Մեծ աղի լիճ|Մեծ Աղի]] լիճ, [[Ուրմիո լիճ|Ուրմիա]]: Այս լճերի ջուրը հաճախ անվանում են [[ռապա]]:
 
Ռապայի մեջ հանդես եկող նյութերը շատ բազմազան են. բոլոր էլեմենտներն ու աղերը միատեղ են լուծված ջրի մեջ և նրանց միմյանցից դժվար է անջատել: Պատկերն այլ է, երբ զանազան աղեր անջատվում են գերհագեցած լուծույթից որպես ինքնանիստ աղեր: Ջերմաստիճանի բարձրացումը նպաստում է ջրի լուծողականության մեծացմանը, հետևաբար ամռանը լճի ջուրն ունակ է իր մեջ լուծել ավելի շատ նյութեր, քան ձմռանը: Ջերմաստիճանի նվազումը ստեղծում է մի վիճակ, երբ լուծված նյութերը հագեցնում են լուծույթը, որից հետո ավելցուկն անջատվում է ինքնանիստ աղերի ձևով: Այս դեպքում աղերի անջատումն ընթանում է հերթականորեն` սկզբում անջատվում են [[կարբոնատներ|կարբոնատները]]ը, այնուհետև` [[սուլֆատներ|սուլֆատները]]ը, վերջում` [[քլորիդներ|քլորիդները]]ը, որի արդյունքում կարբոնատային լիճը վերածվում է սուլֆատայինի, իսկ վերջինս` քլորիդայինի:
 
Աղերի աստիճանաբար նստեցումը լճերում ունի շատ կարևոր նշանակություն մարդու համար: Աղահանքերում սովորաբար աղատեսակը հանդիպում է առանց խառնուրդի, ինչը մեծապես նվազեցնում է ադյունահանման ծախսերը: Շատ լճերի հատակում ռապայի տակ նստած է մոխրագույն կամ սև տիղմ, հանքային ցեխ, [[ծծմբաջրածին|ծծմբաջրածնի]] պարունակությամբ: Տիղմի հանքային մասնիկներին գումարվում են նաև օրգանիզմների քայքայման հետևանքով առաջացած նյութերը: Այդ տիղմերը հաճախ ունեն բացառիկ բուժիչ հատկանիշներ և օգտագործվում են բժշկության մեջ:
 
== Լճերի գազային կազմ ==
Լճերի ջուրը պարունակում է գազեր` [[ազոտ]], [[թթվածին]], [[ածխաթթու]], [[մեթան]], [[ջրածին]], ծծմբաջրածին և այլն: Ազոտն ու թթվածինը մուտք են գործում անմիջապես օդից, իսկ մնացած գազերը կենսական գործընթացների արդյունք են: Ամենից շատ թթվածին լինում է ջրի վերին շերտերում, որտեղից կոնվեկցիայի միջոցով անցնում է ներքին շերտեր: Թթվածինը սպառվում է կենդանի օրգանիզմների կողմից և օքսիդացման պրոցեսների ժամանակ: եթե լիճը ունենում է մեծ խարություն և [[կոնվեկցիա|կոնվեկցիան]]ն չի ընդգրկում ջրի բոլոր շերտերը, հատակում թթվածնի պարունակությունը չնչին է լինում: Երբ լճի խոշոր շերտերում թթվածնի պարունակությունը բարձր է լինում, դա խոսում է ջրի ինտենսիվ ուղղաձիգ շրջանառության մասին: Թթվածինը կարող է մուտք գործել լճի մեջ ոչ միայն անմիջապես օդից, այլ նաև ջրում ապրող օրգանիզմների լուսասինթեզի միջոցով: Երբեմն լճի մեջ թթվածնի քանակը այնքան է շատանում, որ մի մասը ցնդում է օդի մեջ: Տարվա տարբեր սեզոններում թթվածնի քանակը տարբեր է` կապված բույսերի ու [[ֆիտոպլանկտոն|ֆիտոպլանկտոնի]]ի [[վեգետացիա|վեգետացիայի]]յի հետ: Լճերի «ծաղկման» ժամանակ թթվածինը լինում է գերհագեցած վիճակում, հասնում է 40մգ/լ-ի: Սառցակալած լճերում ձմեռային ամիսներին ջրային օրգանիզմները աստիճանաբար սպառում են թթվածինը, իսկ պակասի դեպքում երբեմն սառույցի տակ ձկները մասսայաբար ոչնչանում են:
 
Լճի ջրում կա որոշ քանակի ածխաթթու գազ, որն ունի շատ կարևոր նշանակություն բուսական օրգանիզմների համար: [[Քլորոֆիլ|Քլորոֆիլի]]ի հատիկներում ածխաթթուն քայքայվում է` ածխածինն օգտագործվում է բույսերի մարմինը կառուցելու համար, իսկ թթվածինն անջատվում է որպես ազատ գազ: Ածխաթթուն առաջանում է և' շնչառության պրոցեսների, և օրգանական նյութերի անաերոբ քայքայման ժամանակ:
 
Լճերի հատակում օրգանական նյութերի քայքայման, ինչպես նաև որոշ բակտերիաների գործունեության հետևանքով անջատվում է ազատ ծծմբաջրածին, որը թունավոր է բոլոր տեսակի օրգանիզմների համար: եթե լճի ջուրը բավարար շրջանառություն չունի, ծծմբաջրածինը կուտակվում է հատակում և արդյունքում խորը շերտերում օրգանիզմները ոչնչանում են:
Տող 54.
 
== Լճերի օպտիկա ==
Լճի ջուրը լուսավորվում է [[Արեգակ|արեգակիարեգակ]]ի [[ուղիղ և ցրված ճառագայթում|ուղիղ և ցրված ճառագայթների]] միջոցով: Լճի մակերևույթին ընկած ճառագայթների մի մասը թափանցում է ջրի մեջ, մյուս մասը` անդրադառնում է: Ջրի մեջ թափանցած ճառագայթնեերը բեկվելով, ցրված վիճակում հասնում են որոշ խորության: Լճի ջրերը լույսի նկատմամբ կիսաթափանցիկ մարմին են և միջին հաշվով մինչև 200 մ խորության տակ անզեն աչքով հնարավոր է նշմարել արեգակի լույսը: լույսի թափանցման համար նշանակություն ունի ճառագայթների անկման անկյունը: Որքան այն մոտ լինի ուղղահայացին, այնքան կփոքրանա [[ճառագայթային անդրադարձում|ճառագայթային անդրադարձումը]]ը:
=== Թափանցիկություն ===
Թափանցիկությունը համարվում է այն խորությունը, որի տակ 30 սմ տրամագծով սպիտակ սկավառակը անզեն աչքով երևում է ջրի մակերևույթից 2 մ բարձրությունից դիտելիս: Այն պայմանավորված է լուսավորվածությամբ: Որքան ջուրը վճիտ է, այնքան թափանցիկությունը մեծանում է: Այս տեսակետից աչքի են ընկնում բարձր լեռնային լճերը, որոնց ջուրը վճիտ է: Աղի ջրերն ունեն մեծ թափանցիկություն, որովհետև կախված նյութերը մեծ արագությամբ նստում են հատակին: Ամենամեծ թափանցիկությունն ունեն Բայկալը (42մ), [[Տելեցկոյեն]] (22մ), Սևանը (21մ) և այլն<ref>Հ.Կ. Գաբրիելյան, Հիդրոլոգիա, Երևան, 1967թ.</ref>: Որքան [[Տիղմ|տիղմնտիղմ]]ն ու [[օրգանական նյութ|օրգանական նյութերն]]երն շատ լինեն ջրավազանում, այնքան թափանցիկությունը փոքր կլինի: Թափանցիկությունը լճի տարբեր մասերում և տարբեր սեզոններում տարբեր է:
 
=== Լուսավորվածություն ===
Լճերում այն խորությունը, որի տակ լուսազգայուն լուսաժապավենը սևանում է ցրված ճառագայթների ազդեցությամբ անվանում են ջրավազանի լուսավորվածություն: Արեգակի ճառագայթները ընկնելով լճի մակերևույթին տարրալուծվում են` տարբեր երկարության ալիքները տարբեր չափով են կլանվում ջրի կողմից: Ամենից շատ կլանվում են երկարալիք ճառագայթները` [[Ինֆրակարմիր ճառագայթներ|ինֆրակարմիր]], կարմիր, ավելի քիչ` դեղին, այնուհետև կանաչ, կապույտ ճառագայթները: Լճերում տարբեր երկարության ալիքների համար լույսի ցրումը տարբեր է: Ամենից ինտենսիվ ցրվում են [[կարճալիք ճառագայթներ|կարճալիք ճառագայթները]]ը:
=== Գույն ===
Յուրաքանչյուր ջրավազան ունի գույն, որը տարբերվում է ջրավազանի ջրի գույնից: Ջրավազանի գույնը դիտում են լճափից, այն հիմնականում կապված է օդերևութաբանական պայմաններից: Պարզկա եղանակի դեպքում լճի գույնը կապույտ է լինում, ամպամած եղանակի դեպքում` մոխրագույն և այլն: Հեռվից դիտելիս լճի գույնը ավելի բաց է լինում, քան լճափի մոտ, որովհետև այնտեղից ավելի շատ բեկված ճառագայթներ են գալիս, իսկ լճափի մոտ լճի մակերույթին ուղղահայաց կամ մոտ անկյան տակ ընկած ճառագայթների մեծ մասը կլանվում է ջրի կողմից, հետևաբար` լճի գույնը որոշելու համար այն պետք է դիտել վերևից: Լճերի ջրի գույները լինում են` կապույտ, կանաչավուն, դեղնավուն, շագանակագույն, կարմրավուն և այլն: Որոշ լճեր գարնանը «ծաղկում են» այսինքն` նրանց մեջ ապրող բուսական օրգանիզմները ծաղկում են, ընդունելով տարբեր երանգներ: Երբեմն այդպիսի լճերը արձակում են նույնիսկ կարմիր գույն:
=== Լուսարձակում ===
Լճերի օպտիկական հատկանիշներից է լուսարձակումը: Երբեմն գիշերը լճի որևէ հատվածը մարդու աչքի համար տեսանելի է դառնում: Այդ լույսն առաջանում է ջրի մեջ բնակվող կենդանի օրգանիզմների լուսարձակումից: Լուսարձակող [[Բակտերիաներ|բակտերիաներըբակտերիաներ]]ը համեմատաբար շատ են լինում ափամերձ ջրերում և [[Գետաբերան|գետաբերաններիգետաբերան]]ների մոտ: Լուսարձակում ունեն նաև բարձրակարգ ջրային օրգանիզմներից շատերը, ձկների որոշ տեսակներ: Պարզկա օրերին լիճն ամենուրեք նույն գույնն ու լուսավորվածությունն չունի: Հաճախ երևում են բաց մոխրագույն, կապտավուն կամ սպիտակ երանգներ: Ակադեմիկոս Վ. Վ. Շուլեյկինի ուսումնասիրություններից պարզվել է, որ նախշերի առաջացումը կապված է մակերևույթային ակտիվ շերտի հետ: Այդ շերտը գոյանում է և' ջրային օրգանիզմներից արտաթորությունից, և' նավերի կողմից թափվող զանազան նյութերից, յուղից: Մակերևույթային ակտիվ շերտի ջրավազանների տարբեր մասերում տարբեր հաստություն ունի և նպաստում է ալիքների մարմանը, հետևաբար` այդ ալիքներից անդրադարձած լույսի ճառագայթները տարբեր երանգներ են ստանում:
 
== Արհեստական լճեր ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիճ» էջից