«Լյոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Loess-Musée d'histoire naturelle et d'ethnographie de Colmar (1).jpg|250px|մինի|աջից|Լյոս]]
'''Լյոս''' ([[գերմաներեն|գերմ]].` ''Löß'' կամ ''Löss'' - ոչ կարծր, փխրուն), ոչ շերտավոր, միատարր [[կրաքար]]ային նստվածքային [[ապար]]։ [[Գույն]]ը՝ բաց դեղին։ Գերակշռում են 0,01-0,05 [[միլիմետր]] չափի [[մասնիկներ]]ը։ 0,005 միլիմետրից մեծ [[կավ]]ի մասնիկները կազմում են 5-30%, [[ծակոտկենություն]]ը՝ 40-55%։ Լյուսն ունի նուրբ փոսիկներ (մակրոծակոտիներ), որոնք բուսական մնացորդների հետքեր են։ Ըստ կազմության` սովորաբար դասվում է [[Ավազակավ|ավազակավերիավազակավ]]երի, երբեմն [[Կավավազ|կավավազներիկավավազ]]ների շարքը։ Խոշոր մասնիկները ներկայացված են գլխավորապես քվարցով կամ դաշտային սպաթով, սակավ՝ փայլարներով, եղջերախափով և այլն, իսկ մանր մասնիկները` կավային զանազան միներալներով (հիդրոփայլար, [[կաոլին]], մոնտմորիլլոնիտ)։ Լյոսի առաջացումը կապում էին երկրաբանական տարբեր պրոցեսների (ցամաքում՝ [[Քամի|քամու]], [[անձրև]]ային և ձնհալքի ջրերի գործունեության, [[Հողմահարում|հողմահարման]], [[Տիեզերական փոշի|տիեզերական փոշու]] նստեցման, իսկ [[Լիճ|լճերում]] և [[ծով]]երում՝ նստվածքագոյացման) և ապարագոյացման փուլերի հետ։ [[1877]] թվականին [[գերմանիա|գերմանացի]] [[գիտնական]] [[Ֆերդինանդ ֆոն Ռիխտհոֆեն|Ֆ. Ռիխտհոֆենն]] ապացուցել է [[չինաստան|չինական]] լյոսերի սուբարեալ (ցամաքում՝ [[ջուր|ջրի]] սահմանափակ դերի պայմաններում) ծագումը։ Հանրաճանաչ են լյոսերի առաջացման էոլային (Վ. Օբրուչև), [[հող]]ային (լյոս Բերգ) և այլ տեսություններ։ Ն. Կրիգերը լյոսի առաջացման [[գլուխ|գլխավոր]] գործոններ է համարում փոշու էոլային ներբերումը, դելյուվիալ [[Լիթոգենեզ|լիթոգենեզըլիթոգենեզ]]ը, հողմահարման և հողառաջացման սինգենետիկ պրոցեսները՝ չոր [[տափաստան]]ային [[կլիմա]]յի պայմաններում։ Լյոսը [[Սևահող|սևահողերիսևահող]]երի և [[Մոխրագույնմոխրագույն հողեր|մոխրագույն հողերի]]ի մայր ապարն է։ Օգտագործվում է [[Աղյուս|աղյուսիաղյուս]]ի և [[ցեմենտ]]ի պատրաստման համար։ Լյոսերը տարածված են [[Եվրոպա]]յում, [[Ասիա]]յում, [[Հյուսիս]]ային և [[Հարավ]]ային [[Ամերիկա]]յում, գլխավորապես [[Բարեխառն գոտիներ|բարեխառն գոտու]] [[Տափաստանային զոնաներ|տափաստանային]] և [[կիսաանապատ]]ային շրջաններում։ Լյոսը տեղադրվում է մի քանի մետրից մինչև 50-100 մետր հաստությամբ ծածկոցի ձևով՝ [[Ջրբաժան|ջրբաժաններիջրբաժան]]ների, լանջերի և [[հովիտներ]]ի հին [[դարավանդ]]ների վրա։
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=642}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լյոս» էջից