868 098
edits
չ (→top) |
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ) |
||
}}
'''Լրագրող''' (''ժուռնալիստ'', ''թղթակից''), մարդ, ով զբաղվում է տեղեկատվության հավաքմամբ, գրանցված [[զանգվածային լրատվության միջոցներ]]ի համար նյութերի ստեղծմամբ, խմբագրմամբ ու ձևավորմամբ, կամ էլ զբաղվում է այդ գործունեությամբ սեփական նախաձեռնությամբ:
Լրագրողի աշխատանքը կոչվում է [[ժուռնալիստիկա|լրագրություն]]: Լրագրողը կարող է աշխատել ընդհանուր թեմաներով կամ մասնագիտանալ որոշակի թեմաներով: Այնուամենայնիվ, լրագրողների մեծ մասը մասնագիտանում է որոշակի թեմաներով և համագործակցելով այլ լրագրողների հետ, ստեղծում է լրատվամիջոցներ, որոնք պատմում են շատ տարբեր երևույթների մասին<ref>{{cite web|last1=Diderot|first1=Denis|title=Journalist|url=http://quod.lib.umich.edu/cgi/t/text/text-idx?c=did;cc=did;rgn=main;view=text;idno=did2222.0000.536|website=The Encyclopedia of Diderot & d'Alembert: Collaborative Translations Project|accessdate=
== Լրագրողի իրավունքներ և պարտականություններ ==
''Իրադարձային լրագրողն'' այն լրագրողն է, ով ուսումնասիրում է, գրում և հաղորդում է` լինելով դեպքի վայրում, անց է կացնում հարցազրույցներ, հետազոտություններ է անում և հրապարակում է պատրաստում: Տեղեկատվության հավաքման գործընթացը երբեմն կոչվում է «հաղորդում»:
Կախված համատեքստից` ''լրագրող'' տերմինը կարող է ներառել խմբագիր, հոդվածագիր կամ էլ լուսանկարիչ իմաստները:
Լրագրության մեջ ձևավորվել են լրագրության էթիկայի որոշակի նորմեր: Օբյեկտիվությունն ու անաչառությունն ամենապարզ ու առաջնային սկզբունքներն են: Իսկ լրագրության առավել ազատ ուղղություններ, ինչպես, օրինակ, սոցիալական ցանցերը, բլոգները կամ էլ քարոզչության և որոշակի հայացքներ տարածելու համար օգտագործվող հարթակները միջազգայնորեն ընդունված են որպես լրագրության ոչ օբյեկտիվ տեսակներ:
Լրագրողները երբեմն վտանգում են իրենց կյանքը, հատկապես, երբ նրանք հաղորդում են զինված հակամարտության գոտիներից կամ այն պետություններից, որտեղ չեն հարգում մամուլի ազատությունը: Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են [[Լրագրողների պաշտպանության կոմիտե]]ն և [[Լրագրողներ առանց սահմանների]]ն, զեկույցներ են հրապարակում լրագրության ազատության և լրագրողների ազատության վերաբերյալ: 2011 թվականի տվյալներով, 1992 թվականից հետո աշխարհում սպանվել է 887 լրագրող, որոնցից 71%-ն սպանվել է, 17%-ը` մահացել պատերազմական գոտիներում և 11%-ը մահացել են վտանգավոր հանձնարարությունների ժամանակ: Լրագրողների համար ''ամենամահաբեր 10 պետություններն'' են [[Իրաք]]ը, [[Ֆիլիպիններ]]ը, [[Ռուսաստան]]ը, [[Կոլումբիա]]ն, [[Մեքսիկա]]ն, [[Ալժիր]]ը, [[Պակիստան]]ը, [[Հնդկաստան]]ը, [[Սոմալի]]ն, [[Բրազիլիա]]ն և [[Շրի Լանկա]]ն<ref>"[http://cpj.org/killed/ 887 Journalists Killed since 1992]." Committee to Protect Journalists. Retrieved 28 August 2012.</ref>:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն նաև զեկույցներ է հրապարակում բանտարկված լրագրողների վերաբերյալ: Այս ցուցանիշով «առաջատար» են Թուրքիան<ref>{{cite news |title=Number of Jailed Journalists Nearly Doubles in Turkey |url= http://latimesblogs.latimes.com/world_now/2012/04/jailed-journalists-nearly-double-in-turkey.html |work=Los Angeles Times |date=ապրիլի 5
Բացի ֆիզիկական վնասվածքները, լրագրողները նաև հոգեբանական ճնշումների են ենթարկվում: Սա հատկապես վերաբերվում է պատերազմական գոտիներում աշխատող լրագրողներին, սակայն այս լրագրողների խմբագրությունները հաճախ չեն իմանում, թե ինչպես ճիշտ վարվել ռազմական գոտում աշխատող լրագրողների հետ: Այս դեպքում լրագրողներին անհրաժեշտ է շարունակական հոգեբանական օժանդակություն: Այնուամենայնիվ, նմանատիպ օգնություն տրամադրող մի քանի կազմակերպություններ կան<ref>"staying safe and sane" http://www.dandc.eu/en/article/petra-tabeling-crisis-areas-journalists-are-risk-physical-and-psychological-terms, Petra Tabeling in E+Z/D+C January 2015</ref>:
== Տոներ և հիշարժան օրեր ==
* Լրագրողի օր
* Մասնագիտական պարտականություններ իրականացնելիս սպանված լրագրողների հիշատակի օր
== Տես նաև ==
|