«Խաչասերում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎Բույսերի խաչասերում: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
 
Տող 4.
 
==Բույսերի խաչասերում==
Բույսերի սելեկցիայում խաչասերումը իրականացնում են նույն տեսակի տարբեր սորտերի (միջսորտային կամ միջտեսակային խաչասերում), ինչպես նաև տարբեր տեսակների ու ցեղերի միջև (հեռավոր խաչասերում)։ Միջտեսակային խաչասերման հաջողությունը մեծապես կախված է ծնողական ձևերի ճիշտ ընտրությունից։ Ծնողական ձևերը ընտրում են ըստ էկոլոգա-աշխարհագրական սկզբունքի, բերքի կառուցվածքի տարրերի, վեգետացիայի շրջանի տևողության, սնկային հիվանդությունների նկատմամբ կայունության և այլն։ Գործնական սելեկցիայում կիրառվում են հասարակ և բարդ խաչասերումներ։ Հասարակ կամ զույգ խաչասերում կատարվում է երկու ծնողական ձևերի միջև՝ մեկ անգամ։ Բարդ խաչասերման ժամանակ հաջորդաբար մասնակցում են երկուսից տվելի ծնողական ձևեր (աստիճանական խաչասերում) կամ հիբրիդային սերունդը դարձյալ խաչասերում են ծնողներից որևէ մեկի հետ (հետադարձ խաչասերում)։ Աստիճանական խաչասերման դեպքում հիբրիդային սերնդում նույն սորտերի լավագույն հատկությունները միավորելու համար միջսորտային հիբրիդը խաչասերում են ուրիշ սորտի հետ, իսկ նոր հիբրիդը՝ երրորդի հետ և այլն։ Աստիճանական խաչասերման մեթոդը լայնորեն կիրառվում է բույսերի սելեկցիայում և ցորենի սելեկցիայի հիմնական մեթոդն է բոլոր երկրներում։ [[Եգիպտացորեն|Եգիպտացորենի]]ի սելեկցիայում հասարակ և կրկնակի հիբրիդների ստեղծման ժամանակ կիրառվում է ինքնափոշոտվող գծերի խաչասերում՝ միջգծային խաչասերում։
 
==Կենդանիների խաչասերում==