«Խեթական պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
[[Պատկեր:Hayasa.tif|ձախից|մինի|Հայասա երկիրը]]
Խեթերը աշխարհի այն հնագույն ժողովուրդներից են եղել, որոնք հայերին կոչել են այնպես, ինչպես հայերն են իրենց անվանում՝ հայ։ Մ.թ.ա.15-13-րդ դարերում գրված խեթական արձանագրություններում հիշատակված է [[Հայասա]] երկիրը։ Խեթերեն հոգնակի մասնիկ էին ''սա''-ն և ''ասա''-ն։ Հայասա խեթերեն նշանակում էր և հայեր, և հայերի երկիր՝ Հայաստան։ Հայքի գավառների ու քաղաքների անունները խեթերենում քիչ են ձևափոխված, օրինակ՝ ''Թարհիգամա'' քաղաքը հայոց Թորգոման է (հետո կոչվել է Թորդան), հիշատակվում է ''Ուրա'' բերդը, որ հայոց Ուռենն է, ''Կումախան'', որ հայոց Կեմախն է, ''Խախան'', որ հայոց Խախ բնակավայր է (Երզնկայի մոտ)։ Խեթական արձանագրությունները պատմում են, որ Հայքը երբեմն դաշնակցել Խաթթիից արևմուտք գտնվող [[Արծավա]] և հյուսիսում գտնվող [[Կասկա]] պատությունների հետ, որոնք ժամանակ առ ժամանակ հարձակվել են Խաթթիի վրա։ Խաթթերի [[Թութհալիաս Գ]] թագավորը ինքն է հարձակվում Հայքի ու Կասկայի վրա՝ նվաճելով շրջաններ, սակայն հայերը և կասկերը [[Կեմախի ճակատամարտ]]ում հետ են մղում խեթերին։ Թութհալիասի մահից հետո դաշնակիցները հարձակվում են Խաթթիի վրա, գրավում Խաթուսա մայրաքաղաքը և այրում այն։ Մ.թ.ա. 1380-1346 թթ.Խաթթիում իշխում էր [[Սուպիլուլիումա]] թագավորը, որը կործանում է [[Միտանի]] պետությունը, հաշտություն կնքում Հայասայի հետ, իսկ որպես դաշինքի ամրապնդում Հայասայի թագավոր [[Խուկաննա]]ն ամուսնանում է Սուպիլուլիումայի դստեր հետ։ Սակայն Խաթթիի հայորդի թագավոր [[Մուրսիլիս Բ]]-ն խախտում է դաշինքը և հարձակվում Հայասայի վրա, որի թագավորն էր [[Աննիաս]]ը (նրա անունով է կոչվել Հայքի Անի քաղաքը)։ Փոխադարձ հաջողությունները շարունակվում են երկար ժամանակ, մինչև գլխավոր վտանգը դառնում է [[Ասորեստան]]ը։
 
 
'''Խեթական պետության արտաքին քաղաքականությունը ք.ա. 1400-1340թթ'''
 
 
Վերջին տասնամյակներում Հայկական լեռնաշխարհի հնագույն քաղաքական կազմավորումների պատմության վերաբերյալ առկա գրավոր աղբյուրների ուսումնասիրությունները հնարավորություն ընձեռեցին վերանայելու վերջիններիս մեկնաբանության հետ կապված խնդիրներր, որոնց ճնշման տակ արմատապես փոխվում են մի շարք առանցքային տեսակետներ: Նախ մեկնաբանենք Հայկական լեռնաշխարհի քաղաքական միավորների հետ Խեթական պետության կնքած ժամանակագրորեն ամենավաղ պայմանագիրը «Պախխուվացի Միտայի» տեքստր, որը առկա հայագիտական հետազոտություններում և ձեռնարկներում, նախկինում ընդունված և ավանդաբար կրկնվող հին թվագրման հետևանքով, զգալիորեն այլակերպել է Լեռնաշխարհի մ. թ. ա. XV-XIII դարերի քաղաքական զարգացման վերաբերյալ համընդհանուր ընդունելություն գտած պատկերացումները:
Տող 46 ⟶ 44՝
Մուվատալլիս I
 
Թուդխալիյաս I
 
Խաթթուսիլիս II
 
Թուդխալիյաս II
Տող 62 ⟶ 60՝
Ընդգծենք, որ գրեթե բոլոր թվականները մոտավոր են:
 
Ամմունասից Հետո մինչև Թուդխալիյաս II կառավարած արքաների մեծ քանակր չի կարող վկայել ժամանակագրական զգալի ընդգրկման օգտին, քանի որ վերոհիշյալ արքաների մի մասը զոհ է գնացել պալատական դավադրություններին կամ գահընկեց է արվել (Խուցցիյաս I և I I, Մուվատալլիս I) և հազիվ թե երկար իշխած լիներ: Միաժամանակ, խեթական արքայացանկի արքաների կառավարման ժամանակագրության ճշգրտումը վկայում է այն մ ասին, որ «Միտայի» տեքստի հեղինակ Առնուվանդաս I-ը, ակնհայտորեն, պիտի թվագրվի մ.թ.ա. XIV դարի սկզբներով կամ քիչ ավելի վաղ շրջանով:
 
Մինչև «Միտայի տեքստի» տվյալների պատմագիտական արժեվորմանն անցնելը համառոտակի ներկայացնենք հայագիտական հրատարակություններում դրա կոնկրետ պատմական ենթատեքստի հարցում առկա տեսակետները:
Տող 126 ⟶ 124՝
 
[3] Friedrich J., Staatsverträge des ïatti-Reiches in hethitischer Sprache, 2 T., S.124-129. Carruba O., Die HajasaVerträge Hattis, S. 59-75. CTH 42.
 
 
'''Խեթական պետության արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը ք.ա. 1340-1265թթ.: Եգիպտա-խեթական պայմանագիրը'''
 
Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները քաղաքական, տնտեսական, մշակութային և ռազմական փոխհարաբերությունների մեջ են եղել հարակից տարածքների երկրների հետ, ուստի դրանց վաղ պատմության շատ դրվագներ միահյուսվում են Հին Արևելքի պատմությանը: Այստեղ կարևորվում է սեպագիր աղբյուրներից հայտնի Հայասա երկիրը, որի անունը Հայք-Հայաստան անվան վկայությունն է մ.թ.ա. II հազարամյակում[1]: Քանի որ այդ պետական միավորի մասին տեղեկություններն առկա են խեթական սկզբնաղբյուրներում, ապա, ինչպես պարզված է պատմագիտության մեջ, երկրի անվանումը տրված է խեթերենին համապատասխան, որտեղ (a)ša-ն Փոքր Ասիայի տեղանուններում օգտագործվող վերջածանց էր և կապված էր խեթա-լուվական լեզվաշխարհի հետ: Հայկական լեռնաշխարհի հնագույն պետականություններից մեկի՝ Հայասա-Ազզիի թագավորության պատմության ուսումնասիրությունը հայոց պատմության այն հիմնահարցն է, որի հետազոտությունը կարևոր է թե' հայագիտության և թե' արևելագիտության մեջ և դրանով իսկ խիստ արդիական է Հին Արևելքի պատմության խնդիրներն ուսումնասիրելու համար: Հայասա-Ազզիի պատմությունն ուսումնասիրվել է հայրենական և արտերկրյա պատմագիտության կողմից: Թեմային վերաբերող կամ առնչվող ուսումնասիրություններն սկսվել են դեռևս XXդ. 20-30-ական թվականներից: Այս խնդրում հիմնարար նշանակություն ունի Գրիգոր Ղափանցյանի հատկապես «Հայասան-հայերի բնօրրանե աշխատությունը[2]:
 
Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները քաղաքական, տնտեսական, մշակութային և ռազմական փոխհարաբերությունների մեջ են եղել հարակից տարածքների երկրների հետ, ուստի դրանց վաղ պատմության շատ դրվագներ միահյուսվում են Հին Արևելքի պատմությանը: Այստեղ կարևորվում է սեպագիր աղբյուրներից հայտնի Հայասա երկիրը, որի անունը Հայք-Հայաստան անվան վկայությունն է մ.թ.ա. II հազարամյակում[1]: Քանի որ այդ պետական միավորի մասին տեղեկություններն առկա են խեթական սկզբնաղբյուրներում, ապա, ինչպես պարզված է պատմագիտության մեջ, երկրի անվանումը տրված է խեթերենին համապատասխան, որտեղ (a)ša-ն Փոքր Ասիայի տեղանուններում օգտագործվող վերջածանց էր և կապված էր խեթա-լուվական լեզվաշխարհի հետ: Հայկական լեռնաշխարհի հնագույն պետականություններից մեկի՝ Հայասա-Ազզիի թագավորության պատմության ուսումնասիրությունը հայոց պատմության այն հիմնահարցն է, որի հետազոտությունը կարևոր է թե' հայագիտության և թե' արևելագիտության մեջ և դրանով իսկ խիստ արդիական է Հին Արևելքի պատմության խնդիրներն ուսումնասիրելու համար: Հայասա-Ազզիի պատմությունն ուսումնասիրվել է հայրենական և արտերկրյա պատմագիտության կողմից: Թեմային վերաբերող կամ առնչվող ուսումնասիրություններն սկսվել են դեռևս XXդ. 20-30-ական թվականներից: Այս խնդրում հիմնարար նշանակություն ունի Գրիգոր Ղափանցյանի հատկապես «Հայասան-հայերի բնօրրանե աշխատությունը[2]:
 
Դրա հետ մեկտեղ կարևորվում են նաև այլ հեղինակների մասնագիտական և ընդհանուր բնույթի ուսումնասիրությունները, որոնցում վեր են հանված Հայասայի լեզվին, ռազմա-քաղաքական պատմությանը, տեղագրությանը և կրոնին նվիրված հարցերը: Սակայն Հայասա-Ազզիի պատմությունն արծարծող դասական աշխատանքներն ունեն տասնյակ տարիների վաղեմություն: Ժամանակի հրամայականն է անցած տասնամյակների ընթացքում սեպագրագիտության և հնագիտության բնագավառում ձեռք բերված նվաճումների լույսի ներքո կատարել Հայասա-Ազզիի պատմության քննական ուսումնասիրությունը: Այսքանից հետո պետք է նշել երկու կարևոր հանգամանք, որոնք հեռու են պատմագիտական խնդիրների ոլորտից: Առաջինը գիտականորեն ընդունված պատմաաշխարհագրական անունների բռնազբոսիկ կերպով փոփոխությունն է: Երկրորդը հնագիտական հուշարձանները պատմական հասցեատիրոջից զրկելն է: Խոսքը վերաբերում է Հայկական լեռնաշխարհին, այն ընդգրկող վայրերի աշխարհագրական անուններին և հայոց մշակութային ժառանգությանը[3]: Դրանով իսկ ներկայիս մենագրությունում կարևորվում է խնդրո առարկա տարածքի թե՛ հնավայրերի պատմաաշխարհագրական անունների վերականգնումը և թե՛ հնագիտական հուշարձանների էթնիկական պատկանելիության արծարծումը Հայկական լեռնաշխարհի էթնո-մշակութային ամբողջականության շարունակականության առումով:
 
Հայկական լեռնաշխարհի հնագույն պետական կազմավորումների պատմության վերաբերյալ կարևոր են խեթական սեպագիր աղբյուրները, որոնց՝ 1920-ական թվականներից հրապարակման շնորհիվ ուսումնասիրվել է մ.թ.ա. II հազարամյակում գոյություն ունեցած քաղաքական միավորների պատմությունը, ինչպես նաև էթնիկական, սոցիալական իրավիճակի և հոգևոր մշակույթի բազմաթիվ խնդիրներ: Խեթական սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկություններից երևում է, որ դեռևս մ.թ.ա. XIV դարում, գուցե և ավելի վաղ շրջանում, Հայկական լեռնաշխարհում կազմավորվել էր մի պետական միավոր՝ թագավորություն, որին խեթերն անվանում էին Հայասա (խեթ. KUR URUտayaša՝ «Հայասա քաղաքի երկիր») կամ Ազզի (խեթ. KUR URUAz(z)i՝ «Ազզի քաղաքի երկիր»): Խեթա-հայասական ռազմաքաղաքական փոխհարաբերություններին վերաբերող սեպագիր տեքստերի տվյալների հիման վրա հետազոտողները քննել են Հայասա-Ազզիի ընդգրկած տարածքի և Հայկական լեռնաշխարհում նրա պատմաաշխարհագրական դիրքով պայմանավորված նշանակության հետ կապված խնդիրները:
 
Հայասա-Ազզիի տեղադրության հարցը կարևոր է Հայոց պատմության հնագույն շրջանի ուսումնասիրման առումով, քանզի շատ պատմաբանների կողմից այն ընդունվել է որպես Հայք- Հայաստան երկրի գոյության փաստ մ.թ.ա. II հազարամյակում: Սույն նույնացումը (Հայք- Հայասա) հանդիպել է նաև առարկությունների[4], երբեմն նույնիսկ մերժվել է Հայասա-Ազզի երկրի առնչությունը Հայաստանի հետ:
 
Հայասայի պատմության գիտական ուսումնասիրության գործում իր ավանդն ունի արևելագետ Յ. Ֆրիդրիխը: Նա դեռևս 1925թ. իր աշխատություններից մեկում Հայասա երկրի տեղադրությունը կապել էր Թեգարամա երկրից (ներկայիս Մալաթիայից հյուսիս-արևմուտք) հյուսիս-արևելք ընկած տարածքի, այսինքն՝ Բարձր Հայքի հետ: Փաստորեն, նա Հայասան տեղադրել է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում: Հետագայում Յ. Ֆրիդրիխն առաջարկեց Հայասան տեղադրել Կասկա (Արևելապոնտական լեռների շրջանը) և Ալզի (Վերին Տիգրիսի ակունքների մոտ) երկրների միջև, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում[5]:
 
Մ.թ.ա. XIIIդ. Հայասա-Ազզիի պատմության լուսաբանումը սերտորեն առնչվում է այդ ժամանակաշրջանի Մերձավոր Արևելքի քաղաքական կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների հետ: Դեռ մ.թ.ա. XIVդ. կեսերից երկու գերտերությունների՝ Խաթթիի և Եգիպտոսի միջև հաստատվել էր անկայուն հավասարակշռություն այն բանից հետո, երբ Սուպպիլուլիումաս I-ը գրավեց Միտաննին, և Հյուսիսային Սիրիայի տարածքում ստեղծվեց խեթերից կախյալ Կարգամիսի թագավորությունը: Մ.թ.ա. XIIIդ. առաջին քառորդում խեթա-եգիպտական հակամարտությունը հասնում է իր բարձրակետին (մ.թ.ա. 1274թ. Քադեշի ճակատամարտը), որից հետո այն սկսում է աստիճանաբար տեղի տալ և ավարտվում է մ.թ.ա. 1258թ. Խաթթուսիլիս III-ի և Ռամզես II-ի միջև կնքված խաղաղության պայմանագրով: Դաշնագիրը վավերացնում է Քադեշից հետո ստեղծված իրավիճակը Սիրիայում: Այն ժամանակ, երբ խեթերն ու եգիպտացիները պայքարում էին սիրիական քաղաքների (Քադեշ, Համատ, Ուգարիթ, Էբլա, Խալպա, Ալալախ) վրա իրենց վերահսկողության հաստատման համար, Միտաննիի գերիշխանությունից ազատագրված Ասորեստանը, արևմտափոքրասիական երկրները (Միլլավանդա, Լուկկա, Սեխա) և Ախխիյավան բացահայտորեն ձգտում էին ընդարձակել իրենց քաղաքական ազդեցության շրջանակները Խեթական տերության հաշվին: Ոչ պակաս բարդ խնդիրներ են եղել նաև Խաթթիի ներքաղաքական կյանքում՝ կապված Ուրխի-Թեշուբի (Մուրսիլիս III) և Խաթթուսիլիս III-ի միջև ընթացած դինաստիական պայքարի հետ: Հավանաբար, Խաթթուսիլիսն իր դիրքերն ամրապնդելու համար զիջման է գնացել վտարված Ուրխի-Թեշուբի կողմնակիցներին՝ Փոքր Ասիայի հարավում ստեղծելով Թարխունտասսայի կախյալ պետությունը Ուրխի-Թեշուբի կրտսեր որդու՝ Կուրունտայի գլխավորությամբ[6]:
 
Մուրսիլիս II-ին հաջորդած Մուվատալլիս II-ի (մ.թ.ա. 1295-1272թթ.), Ուրխի-Թեշուբի (մ.թ.ա. 1272-1267թթ.) և Խաթթուսիլիս III-ի (մ.թ.ա. 1267-1237թթ.) կառավարման տարիներից գուշակային և ինվենտարային բնույթի գրավոր աղբյուրներ են պահպանվել որտեղ հիշատակվել է Հայասա-Ազզին:
 
Հնարավոր է, որ դա մի խաղաղ ժամանակաշրջան է եղել խեթա-հայասական հարաբերություններում: Որևէ տեղեկություն չկա այդ թագավորների օրոք Հայասայի գրավման կամ կախյալ վիճակի մասին, ինչը վկայում է այն մասին, որ Հայասա- Ազզիի թագավորությունն ինքնուրույն և անկախ է եղել և չի ներգրավվել խեթերի արտաքին քաղաքականության մեջ: Սակայն, գոյություն ունի մի խեթական գուշակային տեքստ նվիրված Ազզիի դեմ ընթանալիք պատերազմի խնդրին, որը թվագրվել է մ.թ.ա. XIII դարի կեսերով, որի մասին հետագա տեղեկությունները բացակայում են[7]:
 
Այնուամենայնիվ, եթե Մուրսիլիս II-ի օրոք Հայասան ստիպված էր զորք տրամադրել Խաթթիին և, հավանաբար, մասնակցել խեթական արքայի արշավանքներին, ապա այս ժամանակաշրջանում խեթական բանակի կազմում Հայասայի տարածքից որևէ զինվորական միավոր հիշատակված չէ: Քադեշի նշանավոր ճակատամարտում հիշատակվել են Խաթթի երկրի դաշնակից և հպատակ մի շարք երկրներ՝ Միտաննի, Արծավա, Դարդանի, Կասկա, Մասա, Պիտասսա, Արավանա և այլն: Այս ցուցակում չի տրվել Հայասա-Ազզի երկրի հիշատակությունը՝ որպես Խաթթիի դաշնակից կամ հպատակ, ինչը վկայում է այն մասին, որ Հայասան Մուրսիլիս II-ից հետո՝ արդեն Մուվատալլիս II-ի օրոք, վերականգնել էր իր անկախությունը և զորք չէր տրամադրել Խաթթիին: Մուվատալլիս II-ն իր եղբորը՝ ապագա խեթական թագավոր Խաթթուսիլիսին, նշանակել է Հայասայից արևմուտք գտնվող Վերին երկրի կառավարիչ, միաժամանակ նաև խեթական բանակի հրամանատար: Իր «Ինքնակենսագրությունում» Խաթթուսիլիսը նկարագրել է նաև իր ռազմական գործողությունները՝ ուղղված Խաթթիի թշնամիների և անհնազանդ երկրների դեմ:
 
Այստեղ որևէ տեղեկություն չկա Հայասա-Ազզիի մասին, չնայած ռազմական գործողություններն ընթացել են Հայասայի սահմաններից ոչ հեռու՝ Վերին ու Կասկա երկրներում: Մուվատալլիս II-ից հետո խեթական գահը փոխանցվել է Ուրխի-Թեշուբին (Մուրսիլիս III), որի՝ ժամանակին գրված խեթական սեպագիր աղբյուրներում Հայասայի մասին ոչ մի տեղեկություն չի վկայվել: Հայասա-Ազզիի վերաբերյալ ժամանակագրորեն վերջին հիշատակությունները հանդիպում են Խաթթիի արքա Թուդխալիյաս IV-ի (մ.թ.ա. 1237-1209թթ.) կառավարման շրջանից:
 
Ուրեմն, նշված ժամանակաշրջանում Խաթթին բարիդրացիական հարաբերությունների մեջ չի եղել ոչ միայն Կասկա (Արևելապոնտական լեռների շրջանում) և Լուկկա երկրների (հետագայի Լիկիան՝ հարավ-արևմտյան Փոքր Ասիայում), այլ նաև Ազզիի հետ: Դեռ ավելին, Թուդխալիյաս IV-ը ցանկացել է նաև պատերազմել Հայասա-Ազզիի դեմ: Գոյություն ունի մի գուշակային տեքստ, որտեղ խեթական արքան փորձում է տեղեկանալ, թե ում է նպատակահարմար հանձնարարել դեպի Ազզի կազմակերպվելիք արշավանքի ղեկավարությունը: Սակայն, որևէ տվյալ չկա դրան հաջորդած իրադարձությունների մասին: Մ.թ.ա. XIIIդ. կեսերից Հայկական լեռնաշխարհը հայտնվում է Խեթական տերության և Ասորեստանի ռազմաքաղաքական մրցակցության ոլորտում: Այդ ժամանակաշրջանի ասսուրական գրավոր աղբյուրներն առաջին որոշակի տեղեկություններն են տալիս Հայկական լեռնաշխարհի երկրների մասին: Այդ տեղեկությունները գալիս են ասորեստանյան արքաների՝ դեպի հյուսիս կատարած արշավանքների նկարագրություններից:
 
Թուկուլթի-Նինուրտա I-ի (մ.թ.ա. 1233-1197թթ.) տեքստերում հանդիպում է Հայկական լեռնաշխարհի՝ Նաիրի երկիր հավաքական անունը: Ակնհայտ է, որ Թուդխալիյաս IV-ը և Թուկուլթի-Նինուրտա I-ը ժամանակակիցներ են եղել: Եվ եթե խեթերը Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան կողմերն անվանել են Հայասա կամ Ազզի, ապա ասորեստանցիները Լեռնաշխարհի արևմտյան հատվածը հիշատակել են Նաիրի երկրներ անունով: Ըստ ասորեստանյան սկզբնաղբյուրների՝ Նաիրի երկրները տարածվել են Տավրոսի լեռներից մինչև Սև ծով ընկած տարածքում և բնականաբար, իրենց մեջ ընդգրկել են նաև խեթական սկզբնաղբյուրներում հիշատակված Հայասա-Ազզին: Այդ սկզբնաղբյուրներում Հայասա-Ազզի և Նաիրի երկրներ անվանումների համաժամանակյա հիշատակությունը վկայում է Հայկական լեռնաշխարհի խնդրո առարկա տարածքում պետական կազմավորումների ներքաղաքական զարգացումների մասին՝ միևնույն ժամանակ, թերևս, ցույց տալով Հայասա-Ազզիի տրոհման միտումը, որի բաղկացուցիչ մասերը հանդես են եկել իրենց իշխանավորներիգլխավորությամբ: Այսպես, Թուկուլթի-Նինուրտայի թողած արձանագրություններում պատմվում է Ասորեստանի արքայի՝ դեպի Հայկական լեռնաշխարհ կատարած արշավանքների և նրա դեմ դուրս եկած Նաիրիի 43 թագավորների մասին:
 
Ասորեստանի առաջխաղացումը հյուսիսում լայն աշխարհագրական ընդգրկում է ունեցել (Բաբխի,Կադմուխի, Պուրուլումզի, Ալզի, Սուբարտու, Նաիրի և այլն): Դրությունն ավելի է սրվել խեթերի՝ Նիխրիյայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ասորեստանցիներից պարտություն կրելուց հետո, որը թույլ տվեց ասորեստանյան զորքին «Եփրատի այն կողմից» 28.800 խեթական բնակչություն գերեվարել: Տարածաշրջանում Ասորեստանի ազդեցության ուժեղացումը չէր կարող չանհանգստացնել Հայկական լեռնաշխարհի երկրներին: Հավանաբար, Հայասայի ուշադրությունն այդ ժամանակաշրջանում բևեռված է եղել հարավից եկող վտանգի վրա, միևնույն ժամանակ արևմուտքի՝ Խաթթիի կողմից նույնպես չէր կարող բացառվել հարձակումը: Այդ փուլում Իսուվայի խեթամետ դիրքորոշման ավարտ է արձանագրվել, մյուս կողմից Հայկական լեռնաշխարհի հարավի սուբարյան երկրները՝ Ալզին, Կադմուխին, հակաասորեստանյան դիրքորոշում են ունեցել: Հայկական լեռնաշխարհի այս երկրները, բնականաբար, սերտ կապեր են ունեցել լեռնաշխարհում ուժ ներկայացնող Հայասա-Ազզիի հետ՝ ուղղված ընդդեմ Ասորեստանի և Խաթթիի: Տվյալ պարագայում կարելի է ենթադրել նախկին կախյալ երկրների միջև սեպարատ հարաբերությունների ձևավորում: Մետրոպոլիաների թուլացման պայմաններում սա բնական էր, մանավանդ որ սույն ժամանակաշրջանում նման երևույթներ արդեն վկայված են: Սուբարյան երկրները և Իսուվան չէին կարող գերադասել Ասորեստանի կողմից բացահայտ ուժային միջոցներով ուղեկցվող գերիշխանության հեռանկարը Խաթթիի «քաղաքակիրթ» տիրապետությունից:
 
Տարածաշրջանում Խեթական տերության հավասարակշռող դերի նվազումը պիտի ստիպեր Հայկական լեռնաշխարհի երկրներին գտնել իրենց ինքնուրույն կենսագործունեության ապահովման ուղիներ ինչպես խեթերի, այնպես էլ Ասորեստանի նկրտումների դեմ: Առավել նպատակահարմարը տվյալ պարագայում Հայկական լեռնաշխարհի այդ երկրների միջև դաշնակցային հարաբերությունների հաստատումն էր: Հավանական է, որ դաշնակցային հարաբերություններ են գոյություն ունեցել Ազզիի, Իսուվայի և սուբարյան երկրների միջև և ուղղված են եղել Հայկական լեռնաշխարհի երկրներին արևմուտքից և հարավից սպառնացող վտանգների դեմ:
Տող 171 ⟶ 167՝
 
[7] KUB XLIX 70 (CTH 572. Քոսյան Ա., Հայկակն լեռնաշխարհի տեղանունները, Երևան, 2004, էջ 148
 
 
== Աղբյուրներ ==