«Խեթեր»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (→‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
Խեթական թագավորության [[բնակչություն|բնակչության]] հիմնական տարրը եղել է [[հնդեվրոպական լեզվաընտանիք]]ին պատկանող լեզուներով խոսող [[բնակչությունը]]<ref>Miller J., Royal Hittite Instructions and Related Administrative Texts, Atlanta/USA, 2013, p. 43-55.</ref>, իսկ խեթերի [[մշակույթ]]ն ու [[կրոն]]ը, [[աստված]]ների բազմազանությունը՝ [[Հին աշխարհ]]ի ամենայուրօրինակ երևույթներից մեկն է<ref>Beckman G., The Religion of the Hittites, Biblical Archaeologist, 1989, p. 98-107; Beckman G., Some Aspects of Hittite Religion, JNES, 1982, N. 41, p. 76-78.</ref>։
 
Խեթական թագավորության տարածքում իրականացվող առաջին [[հնագիտական պեղումներ]]ի արդյունքում՝ 1906, 1907, 1911 և 1912 թթ․ հնագետ պատմաբաններին հաջողվեց գտնել մոտավորապես 10000 [[սեպագիր |սեպագիր աղյուսներ]], որոնք վերաբերում էին [[Խեթական Թագավորություն|խեթական թագավորության]] ամենատարբեր բնագավառներին՝ [[կրոն]]ականից մինչև միջթագավորական [[Պայմանագիր|պայմանագրեր, ]] ինչպես նաև պեղումների արդյունքում [[սեպագիր]] տեքստերից բացի հայտնաբերվել են մի շարք [[կնիք]]ներ ու [[դրոշմանիշ]]եր<ref>Beckman G., Hittite Diplomatic Texts, JSS 44, 1999, Manchester/Oxford p.108-110; Van den Hout, Seals and sealng Practices in Hatti-Land</ref> ։ Այսօր (2015) մենք ունենք մոտավորոպես 24․000 [[սեպագիր]] [[աղյուս]]ներ, տարբեր չափերի, որոնց հիմնական մասը հայտնաբերված է [[մայրաքաղաք]] [[Խաթթուսա]]սում ([[Բողազքյոյ]])։
 
Ինչ վերաբերում է [[Խեթական Թագավորություն|խեթական թագավորության]] կործանմանն ու փլուզմանը, ապա սույն հարցի շուրջ ևս կարելի է ծավալվել բավականին երկար, սակայն ի վերջո դեռևս չենք հանգի մի տեսակետի, որին կողմ կլինեն այս բնագավառի ուսումնասիրողների գոնե մեծ մասը։ Մեզ հայտնի խեթական վերջին արքան [[Սուպիլուլիումաս]] II-ն է, որի թագավորության սկիզբը դնում ենք մոտավորապես 1207 թվականից սկասած՝ չունենալով կոնկրետ ավարտի տարեթիվ։ Սկզբնական շրջանում անգամ [[Սուպիլուլիումաս]]ի մասին մենք ունեինք բավականին սուղ տեղեկություններ, որոնք, սակայն, լրացվեցին բոլորովին վերջերս հայտնաբերված նոր [[սեպագրեր]]ից քաղված նյութերով, որոնք ևս որևէ հստակություն չմտցրեցին [[Խեթական Թագավորություն|Խեթական թագավորությա]]ն անկման պատմության լուսաբանման մեջ։