'''Խոսրով Ա (մոտ 165 - 216)''', [[Մեծ Հայք]]ի Արշակունի թագավոր [[198]] թվականից։ Հաջորդել է հորը՝ [[Վաղարշ Բ]]-ին։ Գահակալման սկզբին Խոսրովն անցավ [[Կովկասյան լեռներ|Կովկասյան լեռները]]ը, պատժեց խազրաց և բասլաց ցեղերն, ապահովելով պետության հյուսիսային սահմանները։ 202թ.-ին Խոսրովը իր դաշնակից Հռոմեական կայսր [[Սեպտիմիոս Սևերոս|Սեպտիմիոս Սևերոսի]]ի հետ միասին եղել է [[Եգիպտոս|Եգիպտոսում]]։ում։ [[216]] թվականի մայիսին Հռոմի [[Կարակալա]] կայսրը իր մոտ կանչեց Խոսրով I-ին և բանտարկեց, որտող էլ մի քանի ամիս մնալով հայոց արքան վախճանվեց։ Կարակալայի արարքը հռոմեացիների դեմ հանեց Հայոց բանակը, և նա հարկադրաբար ազատեց հայոց թագուհուն։ Խոսրով I-ը հիշատակվում է նաև [[Թեբե (Եգիպտոս)|Թեբեում]] գտնված եգիպտական արձանագրության մեջ։