«Խոտաբույսեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Grass summer.jpg|300px|մինի]]
'''Խոտաբույսեր''', բարձրակարգ բույսերի կենսական ձև: Խոտաբույսերը ունեն [[ցողուն]] և [[Տերև|տերևներտերև]]ներ, որոնք հողի մակերևույթին վեգետացիոն շրջանի վերջում ոչնչանում են: Նրանք հողի մակերևույթին չեն առաջացնում փայտացած ցողուն<ref>''Gray’s Manual of Botany'', American Book Co. 1889</ref>: Խոտաբույսերը բաժանվում են միամյաների, երկամյաների և բազմամյաների<ref>[http://www.pssc.ttu.edu/techhort/plantid/herb.htm Herbaceous Plant ID Lab]</ref>: Որոշ համեմատաբար արագ աճող խոտաբույսեր (հատկապես միամյաներ) հանդիսանում են պիոներ-բույսեր, որոնք այդ տարածքի առաջին ապրողներն են, և նրանք են որոշում բուսատեսակների [[Անագենեզ|անագենեզըանագենեզ]]ը: Մյուս բուսատեսակները ձևավորում են կայուն կենսամիջավայրերի հիմնական բուսականությունը` զարգանալով, օրինակ՝ անտառի հողամերձ հարկում կամ բնական բաց կենսամիջավայրում` [[մարգագետին]], [[աղակալած հողեր]], [[անապատ]]:
 
== Հիմնական բնութագրիչներ ==
[[Պատկեր:Трава (2015).JPG|մինի]]
Այս կենսաձևի գլխավոր բնութագրիչը վերգետնյա ձմեռող բազմամյա մասերի բացակայությունն է: Այս առանձնահատկությունը, անշուշտ, ավելի վերաբերում է հյուսիսային եղանակային կլիմային հարմարված բույսերին: Հարավային անապատներում կամ արևադարձներում այս հատկությունը մեծ վերապահումներով է կիրառվում: Այսպես, արևադարձներում, ուր չկա ձմեռ, չկան չոր սեզոններ, խոտաբույսերը կարող են ունենալ բազմամյա վերգետնյա մասեր և մեծ չափերի հասնել: Խոտաբույսերի ճիշտ տարբերակման համար կենսաբանները կիրառում են այլ հատկանիշներ՝ վերգետնյա փայտացած մասերի բացակայություն, դրանց հյութալիություն, փափկություն (շատ պարենքիմա), թույլ արտահայտված կամբիումի շերտ և երկրորդային հաստացման հնարավորության բացակայություն, խիստ պարենքիմացված փոխադրող համակարգ և այլն: Այնուամենայնիվ, բոլոր այս հատկանիշները ոչ միշտ են աշխատում: Այսպես, ցողունի փայտացումը այս կամ այն չափով հատկանշական է շատ խոտաբույսերի համար, ծառերի և թփուտների մոտ հանդիպում են փափուկ ցողունով, գրեթե խոտային ձևեր: Գործը բարդացնում է և այն, որ խոտային և փայտացողուն բույսերի միջև գոյություն ունեն անցումային ձևեր: Խոտաբույսերը առաջացնում են [[արմատային համակարգ]] , [[ընձյուղ]] (ցողուն, տերևներ), [[ծաղիկ]]:
 
Բազմամյա խոտաբույսերի մոտ գետնի վրա սողացող ընձյուղները կամ ստորգետնյա ընձյուղները ապրում են մի քանի տարի, իսկ [[վերգետնյա ընձյուղներ]]ը՝ մեկ տարի: Վերգետնյա ընձյուղները չեն փայտանում և ոչնչանում են ամբողջովին, նոր ընձյուղներն առաջանում են վեգետատիվ բողբոջներից:Միամյա խոտաբույսերը ամբողջովին ոչնչանում են վեգետատիվ շրջանի վերջում կամ ծաղկումից և պտղակալումից հետո, հետո նորից ծլում են սերմերից<ref>Levine, Carol. 1995. ''A guide to wildflowers in winter: herbaceous plants of northeastern North America''. New Haven: Yale University Press. page 1.</ref>: Միամյաները մեկ վեգետատիվ շրջանում անցնում են իրենց կենսական ցիկլը՝ ծլում են սերմերից, ծաղկում են, պտղակալում են և ոչնչանում: Վաղ գարնանայինների մոտ սերմերը ծլում են գարնանը, ամռանը պտղակալումից հետո բույսերը ոչնչանում են: Ձմեռող միամյաների սերմերը ծլում են աշնանը, բույսերը ձմեռում են նոր ծլած մերձարմատային տերևներով կարճացած ընձյուղով, հաջորդ տարի ծաղկում են, պտղակալում են, ապա ոչնչանում:
 
Երկամյա խոտաբույսերը ապրում են երկու տարի: Առաջին տարում զարգանում են վեգետատիվ օրգանները, երկրորդ տարում ձևավորվում է ծաղկային ընձյուղը: Ծաղկումից և պտղակալումից հետո երկամյաները ոչնչանում են: Երկամյաները ցողունի հիմքում առաջին տարվա տերևների առկայությամբ տարբերվում են միամյաներից, իսկ կոճղարմատների, պալարների, սոխուկների բացակայությամբ տարբերվում են բազմամյաներից:
 
Երկամյա և բազմամյա խոտաբույսերի [[ցողուն]]ները վեգետացիոն շրջանի վերջում ոչնչանում են, ստորգետնյա կամ գետնամերձ մասերը ձմեռում են: Նոր ցողունները, [[կաուդեքս]]<nowiki/>ը( ցողունի գետնամերձ հաստացած մասը), ընձյուղի ստորգետնյա ձևափոխությունները՝ [[սոխուկներ]]ը, [[պալարներ]]ը [[արմատապալարներ]]ը, [[ստոլոններ]]ը, ձևավորվում են ստորգետնյա կամ գետնամերձ մասերի կենդանի հյուսվածքներից: Երկամյա խոտաբույսեր են ցանովի գազարը, վայրի գազարը, [[Սովորականսովորական խաչխոտ|սովորական խաչխոտը]]ը: Բազմամյա խոտաբույսեր են [[Քաջվարդ|քաջվարդըքաջվարդ]]ը, [[Անանուխ|անանուխըանանուխ]]ը, [[առվույտ]]ը, [[պտերներ]]ի մեծ մասը և խոտաբույսերի մեծ մասը: Ի տարբերություն բազմամյա խոտաբույսերի, բազմամյա բույսերը կամ փայտացողուն բույսերը ունեն վերգետնյա փայտացած ցողուն, որը ձմեռում է, հաջորդ գարնանը ընձյուղները աճում են վերգետնյա մասերից: Դրանք են [[Ծառեր|ծառերը,]] [[Թփեր|թփերըթփեր]]ը, [[Թփուտներ|թփուտներըթփուտներ]]ը, [[Լիաններ|լիաններըլիաններ]]ը:
 
== Խոտաբույսերի դասակարգում ==
Խոտաբույսերն իրենց հերթին բաժանվում են.
 
* Միամյաներ, որոնք լիովին ոչնչանում են վեգետացիայից և պտղակալումից հետո: Բազմացումը կատարվում է սերմերով: Օրինակ` [[թելուկ սպիտակ]] (''Chenopodium album''), [[սամիթ]] (''Anethum graveolens''), [[դաշտային բողկ]] (''Raphanus raphanistrum'') և այլն:
* Երկամյաներ, որոնք կյանքի առաջին տարում ձևավորում են վեգետատիվ օրգաններ, իսկ երկրորդ տարում՝ պտղակալում և սերմակալում են, ապա ոչնչանում: Օրինակ՝ [[սպիտակագլուխ կաղամբ]], [[կարմիր ճակնդեղ]] և այլն:
* Բազմամյաներ, որոնք ապրում են մի քանի տարի և սերմակալում են յուրաքանչյուր վեգետացիայի վերջում: Օրինակ՝ [[երկտուն եղինջ]], [[մաղադանոս]], [[առվույտ ցանովի]] և այլն:
 
Տող 24.
Խոտաբույսերի չափերը սկսվում են մի քանի միլիմետրից և հասնում են մինչև մի քանի մետրի: Սիխոտե-Ալին լեռներում խոտածածկը բարձրանում է մինչև 3-3,5 մետր: Կան և յուրահատուկ հսկա խոտաբույսեր:
 
[[Բանան|Բանանը]]ը /''Musa/'' ամենաբարձրահասակ և հզոր խոտաբույսերից է, նրա բարձրությունը կարող է հասնել մինչև 15 մետրի և շատերս նրան դիտարկում ենք որպես ծառ: Բայց նրա հզոր ցողունը բուն չի հանդիսանում: Ամենաբարձրահասակ խոտաբույսեր են համարվում որոշ [[բամբուկներ]], որոնց բարձրությունը հասնում է մինչև 35 մետրի: Դրանց ցողունը ծղոտ է:
 
== Նշանակություն և օգտագործում ==
Տող 38.
 
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Բույսեր]]