870 644
edits
չ (added Category:Ասիայի բուսական աշխարհ (CatCompleter via en:Category:Flora of Asia) using HotCat) |
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ) |
||
== Նկարագրություն ==
15-20 սմ երկարությամբ, հորիզոնական հաստ [[կոճղարմատ]]ով, բազմաթիվ երկար [[Արմատ (բուսաբանություն)|արմատ]]ներով բազմամյա երկտուն խոտաբույս է։ Գարնանը կոճղարմատից դուրս են գալիս ուղղաձիգ, թեփուկանման եռանկյունաձև տերևներով, հաստ մսալի կանաչավուն [[ընձյուղ]]ներ, որոնք հետագա զարգացման ընթացքում վերափոխվում են 60-150 սմ բարձրությամբ վերգետնյա հարթ ճյուղավոր [[ցողուն]]ների։ Տերևանութներում առաջանում են բազմաթիվ բարակ կանաչ ճյուղեր՝ տերևակերպ ընձյուղներ, կլադոդիումներ։ Պարզ պսակակերպ ծաղկապատով և դեղնանարնջագույն փոշանոթներով բազմաթիվ միասեռ մանր վեցանդամ [[ծաղիկ]]ները դեղնականաչավուն են, ձագարաձև։ [[Պտուղ]]ները նարնջագույն-կարմիր, գնդաձև եռաբույն և սև փայլուն սերմերով հատապտուղներ են<ref name=":0" />։
== Տարածվածություն ==
Ծնեփակի այս տեսակը [[դեկորատիվ բույսեր|գեղազարդային]], [[մեղրատու բույսեր|մեղրատու]] և մշակովի բույս է, որը վայրի պայմաններում աճում է լեռնային գոտիների [[մարգագետին]]ներում, թփուտներում, քարքարոտ լանջերին, անտառների ստորին եզրերին։ Տարածված է բոլոր մարզերում<ref name=":0" />։
== Նշանակություն ==
|