«Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 78.
Կաթողիկե եկեղեցին ունեցել է քահանաների օթևան, որտեղ ապրել են Մովսես Սյունեցին, Մելիքսեթ և Սահակ կաթողիկոսները: Այստեղ է գրվել [[Առաքել Դավրիժեցի|Առաքել Դավրիժեցու]] պատմության ընդօրինակումը` երևանցի ձեռագրեր ընդօրինակող գրիչ Ավետիք երեցի կողմից<ref>Քրիստոնյա Հայաստան,Հանրագիտարան, Երևան 2002</ref>։
 
Եկեղեցին վերակառուցվել է [[1693]] թվականին Երևանի մեծ երկրաշարժից հետո, սակայն ինչպես եզրակացնում է [[Երվանդ Շահազիզ|Երվանդ Շահազիզը]]՝ը՝ այն բոլորովին կործանված չի եղել եւ վերաշինվել է, ըստ երևույթին, հնի ձեւով եւ ոճով հնի մնացորգների վրա։<ref>{{Cite book|title=Հին Երևանը|last=Շահազիզ|first=Երվանդ|publisher=Մուղնի հրատարակչություն|year=2003|isbn=99941-33-01-2|location=Երևան|pages=207}}</ref>
 
[[21-րդ դար]]ում եկեղեցին գտնվում է [[Աբովյան փողոց]]ի և [[Սայաթ-Նովայի պողոտա (Երևան)|Սայաթ-Նովայի պողոտա]]յի անկյունում։ [[2009]] թվականի [[հուլիսի 4]]-ին Կաթողիկե Սբ․ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ կատարվեց [[Սուրբ Աննա եկեղեցի (Երևան)|Սբ Աննա եկեղեցու]] և Վեհափառ հայրապետի երևանյան նստավայրի հողօրհնեքի արարողությունը` [[Գարեգին Բ]] կաթողիկոսի առաջնորդությամբ: Նրա շուրջ խոյանում է եկեղեցական կառույց։
 
== Կրակոցների տեղերը պատերին ==
Եկեղեցու հարավային պատին առկա են կրակոցների հետքեր, որոնք ըստ քաղաքային լեգենդի՝ թողել են Երևանը պաշարած բոլշևիկները։ Սակայն Կաթողիկեի 1936 թվականի ապամոնտաժումից առաձ եկեղեցին չափագրած ու արձանագրությունները վերծանած Կաֆո Ղաֆադարյանը պնդում է, որ դրանք կարող էին առաջացած լինել միայն պարսից շահ [[Աբբաս I Սեֆի|Աբբասի]]՝ [[Երևան|Երևանը]]ը գրավելու մարտերի ժամանակ՝ [[1604]] թ․, որովհետև մինչ այդ [[Հայաստան|Հայաստանում]]ում [[հրազեն]] չի գործադրվել, իսկ [[1609]] թ․ արձանագրած այդ պատը ծածկվել է ժամատան մասերով, հետագայում՝ [[Երևանի երկրաշարժ (1679)|1679 թ․ երկրաշարժից]], երբ փլվել է ժամատունը, այդ պատը ծածկվել է մեծ եկեղեցու ավանդատների պատերի մեջ ու բացվել համապատասխանաբար միայն [[1936]]-ին։<ref name=":0" />
 
==Կառուցապատման ժամանակացույց==