«Կամավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:StateLibQld_1_165995_Ithaca_influenza_epidemic_workers,_July_1919.jpg|thumb|Իտակա, գրիպի համաճարակի աշխատողներ 1919, հուլիս, Քուինսլենդ, Ավստրալիա։]]
[[Պատկեր:CI_boardwalk_Sandy_sweepers_jeh.jpg|thumb|Կամավորները ավլում են [[Բրուքլին|Բ]]րուքլինի մայթերը 2012 թվականի Սանդի փոթորկից հետո։ ]]
'''Կամավորությունը ''' անշահախնդիր գործունեություն է, երբ անհատը կամ խումբը գործունեություն է ծավալում առանց ֆինանսական շահի։ Կամավորությունը հայտնի է որպես մասնագիտական և այլ հմտությունների զարգացման միջոց, այն նպաստում է բարության սերմանմանը և մարդկային կյանքի որակի բարելավմանը։ Կամավորությունը օգտակար է նաև կամավորի համար նույնքան, որքան այն անձի կամ համայնքի համար, որոնց կամավորը ծառայություն է մատուցել<ref>{{Cite web|url = http://www.nationalservice.gov/serve-your-community/benefits-volunteering|title = Benefits of Volunteering|work = nationalservice.gov}}</ref>: Կամավորությունը նաև աշխատանք գտնելու համար կապեր հաստատելու միջոց է։ Շատ կամավորներ հատկապես փորձառություն են ձեռք բերում իրենց մասնագիտության բնագավառում՝ [[բժշկություն]], [[կրթություն]], կամ [[արտակարգ իրավիճակ|արտակարգ իրավիճակների]]ների օգնություն։ Ուրիշները ծառայում են, երբ նրանց օգնության կարիքը կա, օրինակ [[բնական աղետներ]]ի ժամանակ։
 
== Ստուգաբանություն և պատմություն ==
Առաջին անգամ «կամավորություն անել» արտահայտությունը արձանագրվել է 1755 թվականին։ Այն ծագել է «կամավոր» գոյականից՝ անհատ, ով ինքն իրեն առաջարկում է զինվորական ծառայության անցնելու<ref name="Etymology">{{Cite web|url = http://www.etymonline.com/index.php?term=volunteer|title = Etymology:VOLUNTEER|accessdate = 2012-04-30|publisher = Online Etymology Dictionary}}</ref>: «Կամավոր» բառը ոչ զինվորական իմաստով օգտագործվել է 1630 թվականից։ «Կամավորություն» բառն այժմ ավելի շատ օգտագործվում է հասարակական ծառայությունների մատուցման իմաստով<ref name="Etymology"/><ref>{{Cite web|url = http://jocote.org/2010/12/volunteer-whats-in-a-word/|publisher = Jocote.org|accessdate = 2012-04-30|title = The origin of the word "Volunteering"}}</ref>։ Զինվորական միջավայրում այն ներկայացնում է անհատին, ով անցել է զինվորական ծառայության իր կամոք, այլ ոչ թե որպես զինակոչիկ։
 
=== 19-րդ դար ===
Այս ժամանակահատվածում [[Ամերիկա]]ն մեծ զարթոնք ապրեց։ Մարդիկ տեղյակ դարձան չքավորության մասին և հասկացան ստրկության դեմ պայքարելու պատճառները։ Երիտասարդները իրենց համայնքներում սկսեցին օժանդակել կարիքավորներին։ 1851 թվականին Միացյալ Նահանգներում կազմավորվեց [[Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիան]]՝ YMCA, իսկ յոթ տարի անց՝ Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիան՝ YWCA-ն։ ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում կանայք իրենց ժամանակը տրամադրում էին զինվորների հագուստները կարկատելուն, Կլարա Բարտոնի «Ռազմի դաշտի հրեշտակները» և կամավորական այլ խմբեր սկսեցին օգնություն տրամադրել զինծառայողներին։ 1881 թվականին Բարտոնը հիմնեց ամերիկյան Կարմիր Խաչը և սկսեց հավաքագրել կամավորներ աղետների ժամանակ, այդ թվում 1889 թվականի ջրհեղեղի զոհերին օգնություն ցուցաբերելու համար։
 
=== 20-րդ և 21-րդ դարեր ===
[[Պատկեր:Kennedy_greeting_Peace_Corps_volunteers,_1961.jpg|thumb|[[Ջոն Ֆ. Քենեդի]]ն ողջունում է կամավորներին, 28 օգոստոսի 1961]]
Փրկության բանակը անապահով մարդկանց հետ աշխատող ամենահինհին և մեծ կազմակերպություններից մեկն է։ Չնայած բարեգործական կազմակերպություն լինելուն՝ իր հիմնադրման պահից սկսած բազմաթիվ կամավորական ծրագրեր է իրականացրել<ref name="ISBN">[[:en:Special:BookSources/1862873763|ISBN 1-86287-376-3]], Volunteers and Volunteering, The Federation Press</ref>: Մինչև 19-րդ դարը կարիքավոր մարդկանց աջակցող քիչ թվով կազմակերպություններ գոյություն ունեին։
 
20-րդ դարի առաջին տասնամյակներում մի քանի կամավորական կազմակերպություններ հիմնվեցին՝ Rotary International, Kiwanis International, Association of Junior Leagues International, և Lions Clubs International: