«Կապի մալայացիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 9.
== Պատմություն ==
[[Պատկեր:Bo Kaaps colorful houses.JPG|մինի|Քեյփթաունի [[Բո-Կաապ]] մալայական թաղամասը]]
Առաջին [[մալայացիներ]]ին [[Հարավային Աֆրիկա]] են բերել [[հոլանդացի]] գաղութաբնակները և ծովագնացները, այն բանից հետո երբ հոլանդացի [[Յան վան Ռիբեկ]]ը 1652 թվականին հիմնադրեց [[Քեյփթաուն|Կապստադ]] քաղաքը: Առաջին մալայացիները [[Մալայան արշիպելագ]]ի [[կղզի]]ներից բերված [[Ստրկություն|ստրուկներ]] էին և դրանց մեծամասնությունը [[քրիստոնեություն]] ընդունեց և անցավ [[հոլանդերեն]] լեզվին՝ խառնվելով տեղացի սպիտակների և աֆրիկացի բնիկների հետ ձևավորեցին նոր գունավորների խումբ: Մալայացիների երկրորդ ալիքը հիմնականում բաղկացած էր [[Ճավա]] կղզուց աքսորված ապստամբներից, որոնց հոլանդական իշխանությունները Կաապի գաղութ տեղափոխեցին զգուշանալով պարտիզանական շարժումից: Իսլամին հավատարմության պատճառով այս խումբը զգալի չափով պահպանել է էթնիկական մեկուսացումը, չնայած ժամանակի ընթացքում անցավ աֆրիկաանս լեզվին՝ կորցնելով հայրենի [[Մալայերեն|մալայական լեզուն]], որի [[բառապաշար]]ն այնուամենայնիվ շարունակում է օգտագործել հիմնացեղի լեզվի փոխառությունները: Հետագայում այս համայնքը ընդլայնվեց կոյսանի, [[Արևելյան Աֆրիկա]]յի, [[Մադագասկար]]ի և արաբ բնիկների հաշվին: [[19-րդ դար]]ում կապական մուսուլմանների համայնքը աճեց [[Արևմտյան Աֆրիկա]]յից ներգաղթյալների և անգլիացիների կողմից Ամերիկա «կենդանի ապրանք» տեղափոխող նավերից գրավված նախկին ստրուկների հաշվին: Արդեն 1842 թվականին կապի մուսուլմանների համայնքում հաշվվում է 7500 մարդ: Հին ժամանակներից սկսած կապի մալայացիների հիմնական բնակության վայրը Քեյփթաունի [[Բո-Կաապ]] մուսուլմանական թաղամասն է, որտեղ նրանց հետ միասին բնակվում էին համեմատաբար փոքրաթիվ մուսուլմանական խմբեր ([[Զանզիբար (կղզի)|զանզիբարցիներ]], [[մուսուլմաններ]] [[Հնդկաստան]]ից, [[Պակիստան]]ից, [[Մալայզիա]]յից)<ref>[http://www.sahistory.org.za/archive/history-muslims-south-africa-1652-1699-ebrahim-mahomed-mahida History of Muslims in South Africa: 1652 - 1699 by Ebrahim Mahomed Mahida]</ref><ref>[http://www.maraisburg.co.za/2010/10/23/history-of-muslims-in-south-africa/ "History of Muslims in South Africa".]</ref>: [[Ապարտհեյդ]]ի ժամանակ մուսուլմաններին դասում էին գունավոր բնակչության մեջ:
 
== Իսլամը կապի մալայացիների կյանքում ==
[[File:Cape Malay Flowers.jpg|thumb|Իսլամը կապի մալայացիների կյանքում]]
Կապի մուսուլմանների շրջանում ավանդաբար գերակայում են սուֆի եղբայրների հետևորդները, որոնք տարածված էին այստեղ Հնդկաստանից և Հարավ Արևելյան ասիայից ներգաղթյալների հետ միասին: Միայն Քեյփթաունում և նրա շրջակայքում գտնվում են տեղական սրբերի 40 գերեզմաններ: Կապի մուսուլմանների մեծամասնությունը համարվում են շաֆիտիմազհաբի կողմնակիցներ: 20-րդ դարի վերջին Հարավային Աֆրիկայում տարածում ստացավ իսլամական ֆունդամենտալիզմի և ռեֆորմիզմի գաղափարախոսությունը, հիմնականում մուսուլման մտավորականության և ուսանողության շրջանում: Դրանց թվում բավականին ժողովրդականություն էին վայելում այդ ուղղության այնպիսի ներկայացուցիչների աշխատանքները, ինչպիսիք են Մուհամմեդ Իկբալը և Սայիդ Կուտբը: Աֆրիկայի հարավում իսլամի քաղաքականացման աճի դրսևորումներից էր կապական մուսուլմանների «Ժողովուրդն ընդդեմ գանգստերիզմի և թմրամիջոցների» (ՊԱԳԱԴ) կազմակերպության գործունեությունը, որն իր գործունեության գագաթնակետին հասավ 1996-2000 թվականներին: Այն համարվում էր 1981 թվականին ստեղծված «Կիբլա» կազմակերպության իրավահաջորդը, որը հանդես էր գալիս «Միակ լուծումը իսլամական հեղափոխությունն է» կարգախոսով: ՊԱԳԱԴ-ի առաջնորդները որպես իրենց գաղափարախոսություն ընտրել էին արմատական իսլամիզմը, հայտարարելով «Ջիհադ թմրամիջոցների դեմ»: Նրանց պայքարի մեթոդները ներառում էին զանգվածային բողոքի ակցիաները, հրդեհումները, ահաբեկչական գործունեությունը, նարկոբարոնների և հանցագործ աշխարհի առաջնորդների սպանությունները: Ընդհանուր առմամբ, վերջին տասնամյակում ՀԱՀ-ում նկատվում է իսլամադավան հասարակության իսլամականացման զգալի աճ: Փողոցներում հաճախակի կարելի է հանդիպել երկար փոկ հագուստով, դեմքը ծածկած կանանց, խոշոր սուպերմարկետներում կան առանձին բաժիններ, որտեղից կարելի է ձեռք բերել հալալ միս, «հալալ» նշանի տակ են վաճառվում նույնիսկ հացն ու յուղը: Գործում են մուսուլմանական միջնակարգ դպրոցներ, քոլեջներ և ինստիտուտներ, որտեղ պատրաստում են մզկիթների ծառայողներ և ապագա հոգևոր առաջնորդներ: 1994 թվականից Քեյփթաունում ստեղծվել են 12 մուսուլմանական դպրոցներ: Մուսուլմանական դպրոցների աճի գլխավոր խթանը հանդիսանում է այն, որ ծնողները ձգտում են իրենց երեխաներին հեռու պահել այնպիսի պրոբլեմներից ինչպիսիք են թմրամոլությունը, բարոյականության անկումը, երիտասարդության շրջանում [[ՁԻԱՀ]]-ի և հանցագործության տարածումը:
 
== Մշակույթ ==
Տող 27.
*[https://web.archive.org/web/20050721005224/http://www.info.gov.za/aboutsa/history.htm#colonial Official South African history site] Early context for "Cape Malay" community.
*[http://www.capemalaychoirboard.co.za/index.html The Cape Malay Choir Board] An umbrella organisation for Cape Malay singing ensembles.
 
[[Կատեգորիա:Քեյփթաուն]]
[[Կատեգորիա:Ազգային փոքրամասնություններ]]