«Կապոդիմոնտե թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Replacing Cardinalfarnese.jpg with File:Cardinal_Farnese.jpg (by CommonsDelinker because: File renamed:).
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
== Պատմություն==
Թանգարանի հավաքածուի ճնշող մասը թվագրվում է [[1738]] թվական: Այդ տարվա ընթացքում Նեապոլի և Սիցիլիայի թագավոր Կարլ VII-ը (հետագայում Իսպանիայի թագավոր Կարլ III) որոշել է Կապոդիմոնտեի բլրի վրա կառուցել որսորդական տնակ, բայց հետո որոշել է դրա փոխարեն կառուցել մեծ պալատ, քանի որ նրա նստավայր [[Պորտիչի պալատ]]ը չափազանց փոքր էր պալատի համար, ինչպես նաև նրան տարածք էր անհրաժեշտ տեղավորելու մորից՝ Էլիզաբեթ Ֆարնեզեից ժառանգած առասպելական Ֆարնեզե արվեստի հավաքածուն:
 
Տարիների ընթացքում պալատը ընդլայնվել և լցվել է ավելի շատ արվեստի գործերով: [[1787]] թվականին գերմանացի նկարիչ Յակոբ Ֆիլիպ Հակերտի խորհրդով ստեղծվել է նկարների վերականգնման լաբորատորիա:
 
[[1799]] թվականին՝ Նեապոլյան հանրապետության հռչակումից հետո Ֆերդինանդը փախավ [[Պալերմո]]՝ իր հետ տանելով թանգարանի հավաքածուի ամենաարժեքավոր նմուշները: Մնացած նմուշները թալանեցին [[Ժան Էթիեն Շամպիոննե]]ի ֆրանսիական զորքերը, ովքեր [[1799]] թվականին հանրապետության կարճ գոյության ընթացքում այնտեղ էին: Ավելի ուշ՝ Ֆրանսիայի վերաօկուպացիայի (1806-1815) տասը տարիների ընթացքում, արվեստի հավաքածուն տեղափոխվել է [[Նեապոլի ազգային հնագիտական թանգարան]]: Երբ [[1815]] թվականին Ֆերդինանտը վերադարձավ Սիցիլիայից, նա հրավիրեց շատ նկարիչների և քանդակագործների կատարելու պալատի հարդարման աշխատանքներ, որոնք ավարտվեցին 1840 թվականին և ավելացվեց ժամանակակից արվեստի պատկերասրահ:
Տող 13.
Երբ [[1861]] թվականին պալատն անցավ Սավոյ ընտանիքի ենթակայության ներքո, արվեստի հավաքածուն համալրվեց նոր նմուշներով, և [[Դոմենիկո Մորելլի]]ն նշանակվեց նոր ձեռքբերումների հարցերով խորհրդատու: Հավաքածուն համալրվեց նաև պատմական հրազենի և այլ զենքերի լայն հավաքածուով: [[1866]] թվականին Պարտիչի պալատից Կապոդիմոնտեի պալատ տեղափոխվեց Մարիա Ամալյա Սաքսոնացու զարդասենյակի կահավորանքը, [[1877]] թվականին հռոմեական վիլլայից բերվեց հռոմեական ժամանակաշրջանի մարմարե հատակ:
 
Միապետության գոյության դադարումից հետո [[1950]] թվականից պալատը գործել է որպես թանգարան, և շատ նմուշներ են այստեղ հետ բերվել Ազգային թանգարանից<ref>[http://www.realcasadiborbone.it/history-documents/palaces-residences/the-royal-palace-of-capodimonte/ The Royal Palace of Capodimonte]</ref>:
 
== Հավաքածու ==
Թանգարանի առաջին և երկրորդ հարկերում է գտնվում Ազգային պատկերասրահը (Galleria Nazionale), որտեղ ներկայացված են 13-ից 18-րդ դարերի այնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են [[Սիմոնե Մարտինի]]ն, [[Ռաֆայել Սանտի]]ն, [[Տիցիան]]ը, [[Կարավաջո]]ն, Լորենցո Լոտտոն, [[Մազաչչո]]ն, [[Ջովաննի Բելլինի]]ն, [[Ջորջո Վազարի]]ն, [[Էլ Գրեկո]]ն, Յալոբ Ֆիլիպ Հակերտը: Թանգարանում կարելի է տեսնել Նեապոլյան դպրոցի գործեր: Առանձին հարկում են տեղակայված Ֆարնեզե դասական հավաքածուն, հռոմեական մոնումենտալ քանդակներ, որոնք անձեռնմխելիորեն պահպանվում են այս թանգարանում, ինչպես նաև [[Նեապոլի ազգային հնագիտական թանգարան]]ում:
 
Թագավորական սենյակները կահավորված են 18-րդ դարի անտիկ կահույքով, ինչպես նաև այլ թագավորական նստավայրերից բերված ճենապակյա և մայոլիկա հավաքածուներով: