«Կառլ Բոշոֆ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Քարոզիչ և գիտնական ==
Ծնվել է աֆրիկաներ ֆերմերի ընտանիքում, մանկությունն անցել է Վատերբերխում: 1951 թվականին ավարտել է [[Պրետորիայի համալսարան]]ը: 1953 թվականին ամուսնանում է «ապարտհեյդի ճարտարապետ» Հենդրիկ Ֆերվուրդի աղջկա՝ Աննա Ֆերվուրդի հետ:
 
1953-1970-ական թվականներին Կառլ Բոշոֆը եղել է Վենդայի և [[Սոուետո]]յի կալվինիստական հոլանդական բարեփոխված եկեղեցու քարոզիչ: Զբաղեցրել է բարեփոխված եկեղեցու քարտուղարի պաշտոնը: 1968 թվականից եղել է սոցիոլոգիայի և մարդաբանության գիտությունների դոկտոր: Եղել է Պրետորիայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսոր, զբաղվել է ռասայական թեքումով մարդաբանական ուսումնասիրություններով: 1972 թվականից մինչև 1999 թվականը ղեկավարել է ռասայական հարաբերությունների Հարավաֆրիկյան բյուրոն:
== Աֆրիկաներական ազգայնական ==
Կառլ Բոշոֆը եղել է համոզված աֆրիկաներյան ազգայնական և ապարտհեյդի կողմնակից: 1980 թվականին նա փոխարինեց [[Գերտ Ֆիլյուն]]ին Բրուդերբոնդի նախագահի պաշտոնում: Նա ունեցել է ծայրահեղ պահպանողական դիրքորոշում՝ առարկելով [[Պիտեր Վիլլեմ Բոտա]]ի սահմանադրական բարեփոխումներին: 1983 թվականին թողեց նախագահական պաշտոնը<ref>[http://www.sahistory.org.za/people/professor-carel-boshoff Professor Carel Boshoff]</ref>:
 
Սակայն 1980-ականների կեսերից Բոշոֆը սկսեց ընդունել, որ ապարտհեյդը հնարավոր չէ պահպանել իր նախկին ձևով: Միաժամանակ նա հանդես եկավ բազմառասա համակարգի անցման դեմ: 1986 թվականին Բոշոֆը ղեկավարում էր Աֆրիկաներների ազատության ֆոնդ պահպանողական կազմակերպությունը: Զբաղեցրել է ղեկավար պաշտոններ աֆրիկաներական եկեղեցական և մշակութային կազմակերպություններում: Նա հանդես է եկել որպես Ֆոլկստատի բուրական հանրապետության տիպի սպիտակ պետության գաղափարախոս և քարոզիչ:
 
== Օրանիայի հիմնադիր ==
1990 թվականին Կառլ Բոշոֆը [[Նելսոն Մանդելա]]յի հետ քննարկեց «զուտ աֆրիկաներական» բնակեցման կազմակերպման հարցը: Հենց այդ ժամանակ էլ քառասուն աֆրիկաներ ընտանիքներ [[Կառու (տարածք)|Կառուում]] գնեցին 450 հեկտար լքված հողեր (որպես ձևական գնորդ հանդես եկավ Բոշոֆի կազմակերպությունների հետ փոխկապակցված Vluyteskraal Aandeleblok ընկերությունը): Կառուցվեց ջրանցք, անցկացվեց ոռոգման համակարգ, կառուցվեց նաև Օրանիա քաղաքը, որպես [[Բուրեր|բուրական]] Ֆոլկստատի նախատիպ:
 
Օրանիայում մշակվեցին աֆրիկաներական ավանդույթները, աֆրիկաանսով հաղորդակցման համակարգը և կալվինիստական կրոնական պրակտիկան: Նախագիծը հավանության արժանացավ արմատական աֆրիկաներական ազգայնականների և կառավարության Աֆրիկյան ազգային կոնգրեսի ներկայացուցիչների կողմից: Օրանիան դարձավ յուրահատուկ «անվտանգության փական» և աֆրիկաներական դիմադրության ներուժը կենտրոնացավ դրա զարգացման վրա: Դիտորդները նշում են պատրիարքական համակարգի կարգ ու կանոնը Օրանիայում, քաղաքային կյանքի կայունությունը, հանցագործություների գործնական բացակայությունը, որը եզակի երևույթ էր այդ ժամանակաշրջանի [[ՀԱՀ]]-ի համար<ref>[http://www.telegraph.co.uk/news/obituaries/8388984/Carel-Boshoff.html# Carel Boshoff]</ref>:
 
Կառլ Բոշոֆը ընտանիքով բնակություն հաստատեց Օրանիայում: 1995 թվականին Օրանիա այցելեց նախագահ Մանդելան, ով հանդիպեց Բոշոֆի հետ: 2010 թվականին Բոշոֆը Օրանիայում ընդունեց նախագահ [[Ջեյկոբ Զումա]]յին: Մինչև կյանքի վերջը Կառլ Բոշոֆը ղեկավարում էր Օրանիայի ինքնավարությունը: Նա միաժամանակ հանդիսանում էր [[Հյուսիսային Կապ]] նահանգի Ազատության ճակատ պլյուս կուսակցական կազմակերպության նախագահը:
 
== Մահ ==
Կառլ Բոշոֆը մահացել է 83 տարեկան հասակում<ref>{{Cite web |url=http://www.eyewitnessnews.co.za/articleprog.aspx?id=61857 |title=Notice of the death of Carel Boshoff |access-date=2011-03-17 |archive-url=https://web.archive.org/web/20120312024557/http://www.eyewitnessnews.co.za/articleprog.aspx?id=61857 |archive-date=2012-03-12 |dead-url=yes |df= }}</ref>: Թաղված է Օրանիայում: Հարազատներին իրենց ցավակցություններն էին հայտնել Ազատության ճակատ պլյուս կուսակցության, ԱԱԿ-ի և Լիբերալ Դեմոկրատական ալյանսի ներկայացուցիչները:
 
{{քաղվածք|Հավատում էր աֆրիկաներների ինքնորոշմանը, բայց հավատում էր նաև մարդու հիմնարար իրավունքներին: Բիբի վան Վիկը Հյուսիսային Կապ նահանգի Օրենսդիր ժողովի նախագահն էր<ref>[http://www.timeslive.co.za/local/2011/03/20/orania-s-father-laid-to-rest Orania’s 'father' laid to rest]</ref>:|}}
== Ընտանիք ==
Կառլ Բոշոֆի կինը Աննա Բոշոֆը (Ֆերվուրդ) մահացել է ամուսնուց չորս տարի առաջ: Կառլ Բոշոֆի որդին՝ Կառլ Բոշոֆ կրտսերը, հայտնի պատմաբան է, լրագրող և քաղաքական գործիչ, հոր համախոհներից, հանդիսանում է Ազատության ճակատ պլյուս կուսակցական կազմակերպության հիմնադրներից մեկը:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Բոշոֆ, Կառլ}}
[[Կատեգորիա:ՀԱՀ-ի քաղաքական գործիչներ]]