«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
== Պատմություն ==
1960-ականներին «Հայպետնախագիծ» ինստիտուտը նախատեսել է կառուցել համերգային սրահ 1966-ին։ Հաղթող նախագիծն էր 10 հազար տեղանոց շրջանաձև շինությունը։
 
Գումարների սղության պատճառով նախագիծը չիրականացվեց։
Տող 13.
1990 թ.-ին [[Յան Գիլլան]]ի խումբը համերգներ է անցկացրել այնտեղ:<ref>[https://www.youtube.com/watch?v=w8FqiQwgXOo Ian Gillan performs in Soviet Armenia (May 1990)]</ref> Դեմիրճյան համալիրում տեղի ունեցավ նաև 32-րդ շախմատի օլիմպիադան:
 
1999 թ. [[Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով|ՀՀ Ազգային ժողովի]] խորհրդարանի նախկին խոսնակ [[Կարեն Դեմիրճյան|Կարեն Դեմիրճյանի]]ի սպանությունից շատ չանցած համալիրը վերանվանվել է նրա պատվին` խորհրդային ժամանակաշրջանում շինարարության և համալիրի վերանորոգման գործում ունեցած ավանդի համար:
 
2005 թ. հոկտեմբերի 9-ին համալիրը վաճառվել է 5.7 մլն ԱՄՆ դոլարով: Պայմանագիրը ստորագրվել է [[Հայաստանի Հանրապետության Կառավարություն|Հայաստանի կառավարության]] և ռուսական BAMO հոլդինգ ընկերության միջև: Մոսկվայից հայազգի [[Մուրադ Մուրադյան (գործարար)|Մուրադ Մուրադյանը]] և BAMO-ի ղեկավարը փորձել են ստանալ Երևանի քաղաքացիների աջակցությունը, որոնք անհանգստացած էին շենքի սեփականաշնորհման համար: [[Հայաստանի Հանրապետության նախագահ|Հայաստանի նախագահ]] [[Ռոբերտ Քոչարյան|Ռոբերտ Քոչարյանի]]ի կողմից ներկայացվել են երկու պայմաններ՝ համալիրի անվանումը չպետք է փոխվի, և այն պետք է պահպանի իր ֆունկցիոնալ իմաստը: Կազմակերպությունը համաձայնել է այդ պայմաններին և դրան հաջորդող 3 տարիների ընթացքում նախատեսվել է շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել:
 
Վերանորոգման գործընթացը գրեթե երեք տարի է ընթացել, և դրա արժեքը մեծացել է մինչև 42 միլիոն ԱՄՆ դոլար՝ դրանով իսկ համալիրը դարձնելով ժամանակակից և բարձր մակարդակի սպորտային և համերգային արենա:
 
2008 թ. հոկտեմբերի 31-ին, իր առաջին երդմնակալության 25-րդ տարելիցից հետո, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի երկրորդ բացումը տեղի ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի, կաթողիկոս Գարեգին Բ-ի, Կարեն Դեմիրճյանի որդու՝ [[Ստեփան Դեմիրճյան|Ստեփան Դեմիրճյանի]]ի, Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ տիկին Ռիմայի և Երևանի բնակիչների մեծ բազմություն ներքո: Արարողության ժամանակ տեղի ունեցավ համերգներ և գեղասահքի ներկայացումներ: Ռուսական գեղասահքի լեգենդ [[Եվգենի Պլյուշչենկո|Եվգենի Պլյուշչենկոն]]ն անակնկալ հյուրն ու կատարողն էր:
[[Պատկեր:Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր և Կիևյան կամուրջ.jpg|մինի|Մարզահամերգային համալիր]]
2014 թ. օգոստոսին, սեփականատերերի կուտակված պարտքերի պատճառով, [[Հայաստանի Հանրապետության Կառավարություն|ՀՀ կառավարությունը]] համալիրի սեփականությունը փոխանցել է Պաշտպանության նախարարությանը:
 
2015 թ. օգոստոսին Հայաստանի կառավարությունը որոշեց վաճառել համալիրը NTAA Investment Group LLC-ին, որը նախատեսում էր համալիրը վերափոխել 4 տարում «ընտանեկան կենտրոն»-ի, որը կներառի հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգասրահներ, հանդիպման սենյակներ, ռեստորաններ, խանութներ, խաղատուն և այլն:
Տող 38.
 
== Ճանապարհ դեպի մարզահամերգային համալիր ==
Դեպի [[Հրազդանի կիրճ]] տանող ուղիները երեքն են` [[Կիևյան կամուրջ|Կիևյան կամրջով]], [[Պռոշյան փողոց (Երևան)|Պռոշյան փողոց]]ով և [[Մաշտոցի պողոտա (Երևան)|Մաշտոցի պողոտա]]յում՝ [[Կոնդ]]ի բլրի տակ կառուցված երկու զուգահեռ թունելներով: [[1978]] թվականին այդ թունելները վերակառուցվեցին, վերանորոգվեց նաև մանկական երկաթուղին: Թունելները գլխավոր պողոտայի շարունակությունն են և դուրս են գալիս կիրճի ձախ ափը: Հակառակ ափին են գտնվում [[Ծիծեռնակաբերդ]]ի այգին, Եղեռնի հուշարձանը և մարզահամերգային համալիրը: Այդ այգին, ըստ էության, կտրված է քաղաքից [[Հրազդան գետ]]ի խոր կիրճով:
 
Ժամանակին [[Կարեն Դեմիրճյան]]ն առաջարկել էր «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտի տնօրեն Դանդուրովին էսկալատորային վերելակի տարբերակով քաղաքի կենտրոնը կապել [[Ծիծեռնակաբերդ]]ի զբոսայգու հետ: Ճարտարապետ Լևոն Տիգրանյանը նախագծեց այդ տարբերակը, ըստ որի նախատեսվում էր գետի աջ ափին տեղադրել վերելակ-հրապարակ: Քաղաքի բնակչությունը ընդամենը տաս րոպեում կարող էր [[Մաշտոցի պողոտա (Երևան)|Մաշտոցի պողոտա]]յից հասնել վերին դիտակետ, որտեղից բացվում էր քաղաքի համայնապատկերը: Նախատեսում էր շինարարությունը սկսել [[1983]]թ.: Սակայն ԽՍՀՄ К9 պահպանության հատուկ բաժինն, անվտանգության նպատակներից ելնելով, արգելեց այդ շինարարությունը: Ըստ այդ բաժնի՝ վերին դիտահրապարակից կերևար կառավարական ամառանոցը և այդտեղից հնարավոր էր ահաբեկչական գործողություն իրականացնել<ref>Գուրգեն Մուշեղյանի անձնական արխիվ</ref>:
 
== Նշանավոր իրադարձություններ ==
2008 թ.-ին վերանորոգումից հետո մարզասրահը հյուրընկալեց [[Հայաստան|Հայաստանի]]ի և Սփյուռքի ամենահայտնի երգիչներից մեկի`[[Հարութ Փամբուկչյան|Հարութ Փամբուկչյանի]]ի համերգը, իսկ համերգասրահը հյուրընկալեց աշխարհահռչակ երաժիշտ և կոմպոզիտոր [[Ջիվան Գասպարյան|Ջիվան Գասպարյանի]]ի 80-ամյակին նվիրված համերգը: Հանդես եկան նաև [[Ֆլորա Մարտիրոսյան|Ֆլորա Մարտիրոսյանը]]ը, [[Պիտեր Գեբրիել|Պիտեր Գեբրիելը]]ը, [[Պեդրո Էուստեշ|Պեդրո Էուստեշը]]ը, [[Ալան Փարսոնս|Ալան Փարսոնսը]]ը, [[Բորիս Գրեբենշչիկով|Բորիս Գրեբենշչիկովը]]ը և ուրիշներ երգերով և պիեսներով: Համալիրում նաև բազմաթիվ համերգներ են կայացել Պոլ Բաղդադլյանի, Անդրեի, Հայկոյի, Արման Հովհաննիսյանի և այլ հայ երգիչների կատարմամբ:
 
* 2009 թ. մարտի 22-ին [[Կանադացիներ|Կանադացի]] երգիչ [[Գարու|Գարուն]]ն ելույթ ունեցավ [[Ֆրանկոֆոնիա|Ֆրանկոֆոնիայի]]յի օրերի շրջանակներում։
* 2009 թ. մայիսին գլխավոր մարզադաշտում տեղի ունեցավ [[Բռնցքամարտ|բռնցքամարտիբռնցքամարտ]]ի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
* 2009 թ. մայիսի 22-ին սպորտային դահլիճում հանդես եկավ բրիտանական ռոք խումբ [[Ջեթրո Թալ|Ջեթրո Թալը]]ը:
* 2009 թ. հոկտեմբերի 16-ին համերգասրահը լեփ-լեցուն էր ռոքի երկրպագուներով, որոնք վայելում էին բրիտանական ռոք խումբ [[Յուրայա Հիփ|Uriah Heep]]-ի կատարումը:
* 2009 թ. նոյեմբերի 12-ին համերգասրահում ամերիկյան ջազ երաժիշտ և երգիչ [[Ջորջ Բենսոն|Ջորջ Բենսոնը]]ը հանդես եկավ համերգով: Միջոցառումը տեղի ունեցավ «XXI դարի հեռանկարներ» միջազգային 10-րդ միջազգային երաժշտական ​​փառատոնի շրջանակներում:
* 2010 թ. ապրիլին մարզասրահը հյուրընկալել էր IIHF-ի աշխարհի առաջնությունը: [[Հոկեյ|Հոկեյի]]ի մրցաշարը, որտեղ [[Հյուսիսային Կորեա|Հյուսիսային Կորեայի]]յի դեմ եզրափակիչում պարտված [[Հայաստան|Հայաստանի]]ի հավաքականը III դիվիզիոնում նվաճեց արծաթե մեդալ:
* 2010 թ. մայիսի 25-ին անգլիական ռոք խումբ [[Դիփ Փարփլ|Deep Purple]]-ը բարեգործական համերգով հանդես եկավ ավելի քան 10,000 երկրպագուների համար: Համերգը բարեգործական էր, որի արդյունքում վերականգնվեց Գյումրու երաժշտական ​​դպրոցը, որն ավերվել էր 1988 թ. երկրաշարժից:
* 2010 թ. օգոստոսի 12-ին համալիրում ելույթ ունեցավ ամերիկահայ ռոք երգիչ [[Սերժ Թանկյան|Սերժ Թանկյանը]]ը [[System of a Down]] խմբի հետ։
* 2010 թ. հոկտեմբերի 26-ին համերգային դահլիճում «Hard Knocks» համաշխարհային շրջագայության ընթացքում անգլիացի երգիչ [[Ջո Քոքեր|Ջո Քոքերը]]ը համերգ է ունեցել:
* 2011 թ. մարտի 18-ին, միջազգային երգչուհի [[Լառա Ֆաբիան|Լառա Ֆաբիանը]]ը [[Ֆրանկոֆոնիայի միջազգային օր|Ֆրանկոֆոնիայի]] օրերի շրջանակներում Հայաստանում մարզասրահում ելույթ ունեցավ:
* 2011 թ. սեպտեմբերի 3-ին [[Վախթանգ Դարչինյան|Վիկ Դարչինյանը]] պաշտպանեց իր IBO վարկածով չեմպիոնի տիտղոսը` 12 տուրից հետո հաղթելով Էվանս Մբամբային:
* 2011 թ. դեկտեմբերի 3-ին [[Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթ|«Մանկական Եվրատեսիլ 2011»]] երգի մրցույթը տեղի ունեցավ մարզասրահում:
* 2013 թ. հունիսին ռուսական ռոք-խումբ [[ԴԴՏ|DDT]]-ն առաջին անգամ Հայաստանում, համերգասրահում հանդես եկավ համերգով:
* 2016 թ․ հոկտեմբերին [[Շառլ Ազնավուր|Շառլ Ազնավուրը]]ը համերգով հանդես եկավ համերգասրահում:
* 2017 թ. հոկտեմբերի 26-ին համերգասրահում ամերիկյան ջազ երաժիշտ [[Մարկուս Միլլեր|Մարկուս Միլլերը]]ը հանդես եկավ համերգով: Միջոցառումը տեղի է ունեցել «<nowiki/>[[Երևան Ջազ Ֆեստ]] 2017» ամենամյա միջազգային փառատոնի շրջանակներում:
 
== Պատկերասրահ ==