«Կարինթիա նահանգ»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
{{Տեղեկաքարտ Վարչական միավոր}}
'''Կարինթիան''' ({{lang-de|Kärnten}}, {{lang-sl|Koroška}}), [[Ավստրիա]]յի 9 շրջաններից մեկն է։ Գտնվում է երկրի հարավային մասում։ Նահանգի կենտրոնը [[Կլագենֆուրտ]] քաղաքն է։ Տարածքը 9.536 կմ² է, իսկ [[2011]] թ-ի տվյալներով նահանգի բնակչությունը կազմում է 558․000 մարդ (6-րդը [[Ավստրիա]]յում)։ Նահանգի կարգավիճակ ստացել է [[1918]] թ-ին։ Սահմանակից է [[Զալցբուրգ (շրջան)|Զալցբուրգին]], [[Շտիրիա (շրջան)|Շտիրիային]] և [[Տիրոլ]]ին, ինչպես նաև պետական սահմաններ ունի [[Սլովենիա]]յի և [[Իտալիա]]յի հետ։ Նահանգում հիմնականում խոսում են [[գերմաներեն]]ով, ինչպես նաև կա [[սլովեներեն|սլովենախոս]] փոքրամասնություն։
 
 
== Աշխարհագրություն ==
=== Ռելիեֆ ===
Կարինթիայի տարածքի մակերեսը կազմում է 9․538,01 կմ² ([[Ավստրիա|Ավստրիայի]]յի շրջանների մեջ 5-րդ տեղն է զբաղեցնում)<ref>[http://www.statistik.at/web_de/klassifikationen/regionale_gliederungen/bundeslaender/index.html Ավստրիայի հողերը]</ref>: Կարինթիան հյուսիսից սահմանակից է [[Զալցբուրգ (շրջան)|Զալցբուրգին]] և [[Շտիրիա (շրջան)|Շտիրիային]], արևելքից` Շտիրիային և [[Սլովենիա|Սլովենիային]]յին, հարավից` Սլովենիային և [[Իտալիա|Իտալիային]]յին, արևմուտքից` Տիրոլին:
Կարինթիան առավելապես լեռնային երկիր է: Քանի որ դրա սահմանները բաղկացած են լեռնաշղթաներից, ներքին տարածքը բաղկացած է գոգահովիտից և Անդրդրավյան հարթավայրից, որի մեջ հյուսիսից, արևմուտքից և արևելքից լեռնաշղթաների միջով հոսում են լեռնային գետեր, որոնք լայնանում են շրջանի ներքին հատվածներին մոտենալիս: Դրավա գետի հովիտը արևմուտքից արևելք անցնում է երկրի ողջ երկարությամբ, բաժանում է սարերը երկու մասի` հյուսիսից տարածության գրեթե ⅔ մասը պատկանում է Կենտրոնական Ալպերին, իսկ հարավից` ⅓ մասը պատկանում է Ալկալիական Ալպերին: Արևմուտքում առաջին խմբի մեջ է մտնում Տավրոսյան շղթան, որի մեջ նաև մտնում է Գրոսգլոկները (3796 մ, հսկա սառցադաշտով), Հոխները (3259 մետր), Անկոգելը (3253 մետր) և Հաֆներշպիցը (3093 մետր)։ Դրանց վրա պահպանվել են [[Ալպեր|Ալպերի]]ի վերջին սառցադաշտերը: Հյուսիս-արևելքում գտնվում են Կարինթա-շթիրյան Ալպերը, վերևում գտնվում է Քյոնիգսշթուլը (2489 մետր), իսկ դեպի ավելի արևելք Զաուալփե (2073 մետր), Քյուրալփե (2137 մետր) լեռնախմբերը: Վերևից և կողքերից շրջապատում են Պետցեկի (3277 մետր) և Կրեյցեկի լեռնախմբերը: Հյուսիսային խմբի լեռները, միմյանցից տարբերվում են իրենց երկրաբանակական կառուցվածքով, իտալական սահմաններում կրում են Կառնյան Ալպերի, իսկ Սլովենական սահմանում՝ Կառավանկա անվանումները: Այդ լեռնազանգվածները 2000—2700 մետր բարձրությամբ սահմանափակում են բարձր լեռնաշղթաների գրեթե բոլոր կողմերը: Կարինթիան հարևան երկրների հետ սահմանակցում է Պոնտաֆել (784 մետր), Պրեդել (1165 մետր), Վեյսենֆելս և Վուրցեն (1044 մետր), Լոյբ (1355 մետր), Զեբերգ (1205 մետր) դարավանդներով: Կարինթիայի հարթավայրերը մեծ և շատ չեն, նրանցից ամենահյատնիները Ցոլֆելդը, Կրապֆելդը և Լուրնֆելդն են: Դեպի երկրի խորքերը գետային և լճային հովիտները ընդարձակվում են, սակայն այստեղ ևս զբախեցնում են շատ կամ քիչ տարածություն: Այս դաշտավայրերի թվում են Լավանթալը, Ռոզենթալը և Յաունթալը:
 
=== Գետեր և լճեր ===
Կարինթիայի մակերեսի 98 %-ից ավելին պատկանում է [[Սև ծով|Սև ծովի]]ի ազանին, և դրա 97 %-ը մտնում է Դրավա գետի համակարգի մեջ: Դրա տեղական վտակները` գրեթե բոլորը սկիզբ են առնում հենց այդտեղից և Կարինթիայի շրջանում թափվում են Դրավա գետ: Կարինթիայի ամենամեծ գետը Դրավան է, իր ձգվածության ամբողջ չափով ջուր է մատակարարում շրջանում: Վերին մասում այն ունի լեռնային բնույթ և ընդլայնվում է միայն ներքևի մասում: Կարինթիայի տարբեր մասերում Դրավան ունի տարբեր անուններ` Վերին, Ստորին, Ռոզի հովիտ (Ռոզենտալ), Յունսկայայի հովիտ (Յաունտալ): Կարինթիայի մյուս բոլոր գետերը Դրավայի վտակներն են: Դրա բոլոր ձախակողմյան վտակները սկիզբ են առնում լեռնային սառցակտորներից կամ էլ ձևավորվում են բարձր սարերից իջնող բազմաթիվ աղբյուրներից, հարուստ են ջրով և լեռնային ակունքների համեմատ առավելություն ունեն. դրանք հիմնականում նավարկելի չեն, սակայն անկման ուժի և ջրի առատության շնորհիվ ավանդական տնտեսության մեջ ունեն մեծ նշանակություն` հատկապես արդյունաբերության համար: Դրանք գտնվում են խիտ բնակեցված վայրերում: Աջակողմյան գրեթե բոլոր վտակները կարճ հովիտներով կարճ լեռնային արագընթացք հոսքեր ունեն, բայց այն բանի շնորհիվ, որ լեռները որոնցից դրանք սկիզբ են առնում, հարուստ են անագով և երկաթով` դրանք ունեն տնտեսական մեծ նշանակություն և ևս բավականին խիստ են բնակեցված: Ձախակողմյան վտակներից ամենամեծը Մյոլն է (երկարությունը կազմում է 80 կիլոմետր), որը հոսում է Գլոսգլոկներ սառցադաշտի վրայով և իր հոսքով նման է որոշ ջրվեժների և սահանքների: Մյուս վտակը` Լեզերը, սկիզբ է առնում Հաֆներշպիցի սառցակտորներից: Մեծ գետեր են նաև Գուրկը, Լաֆանտը, Գաիյլը: Կարինթիայում լճերը շատ են և բաժանվում են երկու խմբի առանձնանալով իրենց ծագումով և իրենց տեսքով: Առաջին խմբին են պատկանում այն լճերը, որոնք գտնվում են բարձունքներում: Այդպիսի լճերը, որոնք կրում են ընդհանուր ալպյան բնութագիր հիմնականում հանդիպում են Տավրյան լեռներում, սակայն կարող են հանդիպել նաև Կարնյան Ալպերում, որոնք տարբերվում են միմյանցից վայրի և այդտեղի հոյակապ գեղեցկությամբ: Նրանք սնուցվում են սառցադաշտերով և աղբյուրներով, մանր առվակներով: Այդ լճերից սկիզբ են առնում շատ գետեր: Երկրորդ խմբի մեջ մտնում են ստորին լճերը, որոնք շատ չեն, սակայն ունեն ավելի եծ մակերես: Դրանցից նշանակալի են Միլշտետեր- Զեէն (13 կմ²)` Կարինթիայի ամենագեղեցիկ լճերից մեկը և նավարկելի Վյորթեր-Զեէ լիճը (19 կմ²): Կարինթիայում կան նաև հանքային աղբյուրներ, որոնցից հատկանշական են Ֆիլախից ոչ հեռու գտնվող տաք ջրերը:
== Պատմություն ==
Հնագույն ժամանակներում Կարինթիան մտնում էր հին հռոմեական Նորիկ նահանգի մեջ: [[VI դար|VI դարում]]ում տարածքում սկսվել է սլովակների բնակեցումը, որը շուտով ենթարկվեց Ավարական խանությանը: Ավելի ուշ այդ հողերն անցան Սամո և Կարինթիա սլավոնական պետություններին: Բավարիայի գերիշխանության կարճ ժամանակաշրջանից հետո Կարինթիան միացավ Կոռոլինգների պետությանը, իսկ դրա անկումից հետո բաժանվեց մի քանի գավառների: [[870]]-ական թվականներին ապագա կայսր Առնուլֆ Կարինթացին դրանք միավորեց իր տիրապետության ներքո: [[976]] թվականին Կարինթիան վերջնականապես առանձնացել էր Բավարիայից և դարձել էր անկախ դքսություն: [[XIII դար|XIII]]—[[XIV դար|XIV]] դարերում Կարինթիայի գահը զբաղեցրել են [[Չեխիա|Չեխիայի]]յի թագավորները և Տիրոլի դուքսերը: Դրանից հետո մինչև [[1918]] թվականը Կարինթիան կառավարել են ավստրիական Հաբսբուրգները, որոնք [[1335]] թվականին միացրել են դքսությունը իրենց տիրույթներին:
 
== Բնակչություն ==
Կարինթիայի ամենամեծ քաղաքը նրա վարչական կենտրոն Կլեգենֆուրտն է (90 հազար բնակիչ)<ref>[http://www.statistik.at/web_de/klassifikationen/regionale_gliederungen/politische_bezirke/index.html Քաղաքական շրջաններ]</ref>: Նաև առանձնանում են Ֆիլախը (58 հազար բնակիչ), Վոլֆսբերգը (25 հազար բնակիչ) և Շպիտալը (16 հազար բնակիչ): Բնակչության մեծ մասը խոսում է [[գերմաներեն|գերմաներեն]]: Կարինթիայի հարավ-արևելքում ապրում է փոքրաթիվ սլովենական համայնքը (17 հազար մարդ):
 
== Ծանոթագրություններ ==