«Կարո Արմեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Կարո Արմենը ծնվել է [[1953]] թվականին, [[Ստամբուլ]]ում: Նախնական կրթությունն ստացել է [[Ստամբուլ]]ի դպրոցներից մեկում։ 17 տարեկանում մեկնել է [[ԱՄՆ]] և հաստատվել այնտեղ։ Սովորել է [[Նյու-Յորք]]ի «Քուրինջ» քոլեջում, իսկ Ֆիզիկական քիմիայի դոկտորի աստիճան՝ [[Նյու-Յորք]]ի քաղաքային համալսարանի «Շրջանավարտների կենտրոնում»։
 
Աշխատել է Լոնգ Այլնդի Բրուքհեյվն ազգային լաբորատորիայում։ Նրա աշխատանքը վերաբերում էր ֆոտոսինթեզի և էներգիայի անջատմանը։ Գիտական աստիճան է ստացել [[Նյու Յորք]]ի համալսարանում՝ ֆիզիկական քիմիայի ասպարեզում։
 
Շուտով Արմենը դուրս է եկել լաբորատորիայից և աշխատանաքի անցել Ուոլ Սթրիթում՝ որպես «Ի. Էֆ. Հաթըն» ընկերության առողջապահական հարցերի վերլուծաբան։ Այնուհետև Կարո Արմենը հիմնել է սեփական առողջապահական ընկերությունը։
 
1994 թ․ Արմենը հնդիկ պրոֆեսոր Պարմոդ Սրիվաստավայի հետ հիմնել է հակաքաղցկեղային «<nowiki/>[[:en:Agenus|Անթիջենիքս]]<nowiki/>» կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համանախագահն ու գործադիր տնօրենը հենց ինքն էր։ Նրա ղեկավարությամբ ստեղծած Օնկոֆաժ (անգլերեն՝ ''Oncophage'') դեղանյութը նախատեսված է սկզբնական փուլի քաղցկեղ ունեցող հիվանդների համար։
 
Կարո Արմենը 2004 թվականին հիմնադրել է [[Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ|Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը]]ը, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը։
 
2002 թվականին «Էռնստ և Յանգը» Կարո Արմենին ճանաչել է «Տարվա կենսատեխնոլորգիական ձեռնարկատեր»։ Գիտության, ձեռներեցության և բարեգործության բնագավառներում թե՛ ԱՄՆ-ի, թե՛ հայաստանյան տարբեր կառույցների կողմից արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների՝ Ellis Island պատվո մեդալը (2004թ.)՝ Հայաստանում գործադրած իր մարդասիրական ջանքերի, ինչպես նաև ամերիկյան հասարակությունում ունեցած ներդրումների համար, «Սաբին հումանիտար» բարձր մրցանակը (2006թ.)՝  Սաբինի Վակցինայի ինստիտուտի կողմից՝ կենսատեխնոլոգիական և առաջադիմական բժշկական հետազոտությունների ոլորտում իր ունեցած նվաճումների համար, [[Հայաստանի Հանրապետության վարչապետ|ՀՀ Վարչապետի]] պատվո շքանշա նը (2007թ.)` Հայաստանի գյուղական վայրերի վերականգնման գործում նշանակալի ներդրումներ ունենալու համար: 2016թ. արժանացել է ԱՄՆ-ի «Տարվա ներգաղթյալ ձեռներեց» մրցանակին:   
Տող 23.
 
* [[Պատվո շքանշանի ասպետների ցանկ]]
* [[Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ]]
 
== Աղբյուրներ ==
* http://anesatour.com/hayastani-masin/haytni-hayer/haytni-hayer/
 
{{DEFAULTSORT:Արմեն, Կարո}}
[[Կատեգորիա:Ամերիկահայ ֆիզիկոսներ]]
[[Կատեգորիա:Ամերիկահայ գործարարներ]]