«Կենտրոնական Բալկան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն արմատի հետ «եվր» արմատը միանում է «ա» հոդակապով
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 12.
}}
 
''' «Կենտրոնական Բալկան» ազգային պարկ''' ({{lang-bg|Национален парк Централен Балкан}}), գտնվում է Բուլղարիայի կենտրոնական մասում, Բալկանյան լեռներում։ Պարկի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 550 մետրից (Կառլով քաղաքի մոտ) մինչև 2376 մ ([[Բոտև]] լեռ, որը Բալկանների ամենաբարձր կետն է)։ Հիմնադրվել է 1991 թվականի հոկտեմբերի 31-ին։ Տարածքի մեծությամբ երրորդն է Բուլղարիայում։ Տարածքի ընդհանուր մակերեսը 716,69 կմ² է, երկարությունը արևմուտքից արևելք 85 կմ, միջին լայնությունը 10 կմ։ Գտնվում է հինգ մարզերի տարածքում՝ [[Լովեչի մարզ|Լովեչիի]], [[Գաբրովոյի մարզ|Գաբրովոյի]], [[Սոֆիայի մարզ|Սոֆիայի]], [[Պլովդիվի մարզ|Պլովդիվի ]] և [[Ստարա Զագորայի մարզ|Ստարա Զագորայի]]։ Իր մեջ է ներառում 9 արգելոցներ՝ Բոատին, Ցարիչինան, Կոզյա-Ստենան, Ստենետոն, Սեվերեն-Ջենդեմը, Պեեշտի-Սկալին, Սոկոլնան, Ջենդեմը և Ստարա-Ռեկան։
 
Կենտրոնական Բալկանը Եվրոպայի խոշորագույն և արժեքավոր ազգային պարկերից մեկն է։ [[Բնության պահպանության միջազգային միություն|IUCN]] նրան II-րդ կարգ է սահմանել։ Պարկի ութ արգելոցները, ինչպես նաև պարկը, մտնում են ՄԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքների ցուցակի մեջ, չորս արգելոցներ էլ [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի կողմից «[[Մարդ և կենսոլորտ]]» ծրագրի շրջանակներում ընդգրկաված են [[Կենսոլորտային տարածք|կենսոլորտային տարածքների համաշխարհային ցուցակում]]։ Լիիրավ անդամ է [[PAN Parks հիմնադրամ|PAN Parks հիմնադրամի]]։ի։
 
Պարկը գտնվում է Ռոդոպյան խառը անտառային գոտում։ Բազում հազվագյուտ հանդիպող բույսերի և կենդանիների տուն է հանդիսանում, ինչպես նաև ունի մեծ պատմական և մշակութային նշանակություն գիտության համար։ Ֆլորան ներկայացնում է ծառերի և բույսերի 2340 տեսակ, և անտառները զբաղեցնում են տարածքի 56%-ը։ Կաթնասունների 59 տեսակ, թռչունների 224 տեսակ, սողունների 14 տեսակ, ամֆիբիների 8 տեսակ, ձկան 6 տեսակ և անողնաշարավորների 2387 տեսակ է հաշվում։
Տող 21.
[[պատկեր:Snow Scene at Shipka Pass 1.JPG|right|thumb|250px|Պարկը ձմռանը]]
 
Պարկը ձևավորվել է 1991 թվականին, որպեսզի պահպնվեն յուրահատուկ բնության ժառանգությունը և պաշտպանվի միջավայրը քաղաքային վնասակար ազդեցությունից։ Պարկի ղեկավարմամբ զբաղվում է տնօրինությունը, որը ենթարկվում է Շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների նախարարությանը։ Տնօրինությունը համագործակցում է բազում կազմակերպությունների հետ իր առջև դրված նպատակների հասնելու և պարկը պահպանելու համար։
 
=== Վիճակագրություն ===
Տող 38.
[[պատկեր:Levski_peak.jpg|right|thumb|220px|Կենտրոնական Բալակն]]
 
Բազմադարյան անտառները [[հաճարենի|հաճարենու]], [[եղևին|եղևինի]]ի, [[եղևնի|եղևնու]], [[բոխի|բոխու]] և [[Կաղնի ոսկեգույն|կաղնու]] զբաղեցնում են պարկի տարածքի մեծ մասը։ Բուլղարիայի ֆլորայի կեսը հայտնաբերվել է պարկում։ Այստեղ 10 տեսակ և 2 ենթատեսակ հանդիսանում են էնդեմիկ և չեն հանդիպում աշխարհի որևիցե այլ վայրում։ Պարկի ավելի քան 130 բույսեր և կենդանիներ ընդգրկված են Կարմիր գրքի մեջ։
 
Բուժող խոտաբույսերի 166 տեսակ է հայտնի, որոնցից 12 պաշտպանվում են օրենքով։ Եվս՝ մամուռի 229, սնկան 256, ջրիմուռների 208 տեսակներ կան։ Բալկանյան լեռնաշղթայի կենտրոնական մասը տուն է հանդիսանում Բուլղարիայի անողնաշարավոր կենդանիների 70%-ի համար և ողնաշարավորների 62%-ի համար։ Կա թռչունների 224 տեսակ, որը դարձնում է պարկը կարևոր միջազգային արգելոց թռչունների համար։
Տող 63.
* [http://photo.raskoll.com/main.php?g2_view=tags.VirtualAlbum&g2_tagName=%D1%81%D1%82%D0%B0%D1%80%D0%B0+%D0%BF%D0%BB%D0%B0%D0%BD%D0%B8%D0%BD%D0%B0 Պատկերասրահ]
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Բուլղարիայի ազգային պարկեր]]