«Ալեքսեյ Մակարով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
[[1994 թվական]]ին՝ ինստիտուտն ավարտելուց հետո, Ալեքսեյ Մակարովն սկսել է աշխատել Մոսսովետի անվան թատրոնում, սակայն մեծ դերեր չստանալու պատճառով 29 տարեկան հասակում հեռացել է թատրոնից։ Այդ ժամանակ նա արդեն կինոյում նկարահանվելու որոշակի փորձ ուներ («Չեկ», «[[Վորոշիլովյան հրաձիգը]]», «Дальнобойщики»), սակայն ճանաչման է արժանացել «Անձնական համար» ({{lang-ru|«Личный номер»}}) ֆիլմի էկրան բարձրանալուց հետո, որում նա կատարել է գլխավոր դեր։
 
2003 թվականին Ալեքսեյ Մակարովը մասնակցել է «[[Ֆորտ Բոյար (հեռուստախաղ)|Ֆորտ Բոյար»]] հեռուստախաղին. թիմը, որի կազմում եղել են նաև Եվգենյա Կրյուկովան, [[Միխայիլ Եֆրեմով (դերասան)|Միխայիլ Եֆրեմով]]ը, Եկատերինա Կոնովալովան, Անատոլի Ժուրավլյովն ու Ալեքսանդր Մինակովը, շահել է 27 840 ռուբլի։
 
2005 թվականին Ալեքսեյ Մակարովը մասնակցել է «Գուշակիր մեղեդին» հեռուստախաղին Ագրիպինա Ստեկլովայի ու Ալեքսանդր Նոսիկի հետ և դուրս մնացել երրորդ փուլում։ Ալեքսեյ Մակարովը մասնակցել է նաև [[Առաջին ալիք (Ռուսաստան)|Առաջին ալիքի]]) «Սառցե դարաշրջան» նախագծին, որտեղ նրա զույգը եղել է գեղասահորդ ու երգչուհի [[Աննա Սեմենովիչ]]ը։