«Կլիմենտ VII (հակապապ)»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
 
}}
 
'''Կլիմենտ VII''' (աշխարհիկ անունը՝ Ռոբերտ, կոմս Ժնևսկի, 1342 թվական-1394 թվականի սեպտեմբերի 16), հակապապ՝ 1378 թվականի սեպտեմբերի 20-ից մինչ մահը: Արևմտյան մեծ բաժանման ժամանակաշրջանի «ավինյոնյան» երկու հակապապերից առաջինը:
 
== Կենսագրություն ==
Ռոբերտը [[Ժնև]]<nowiki/>ի կոմս Ամադեուս III-ի կրտսեր որդիներից մեկն էր, ծնվել է 1342 թվականին: Իր համար հոգևոր ուղի ընտրելով՝ նա արդեն պատանեկան տարիքից քահանա ձեռնադրվեց, իսկ 1359 թվականին դարձավ առաքելական պրոտոնոտար: 1361 թվականին նա դարձավ եպիսկոպոս՝ որպես այդպիսին նշանակվելով Տերուանում (քաղաք [[Ֆրանսիա]]<nowiki/>յի հյուսիսում), 1368 թվականին Ռոբերտը դարձավ Կամբրեի եպիսկոպոս, իսկ 1371 թվականի մայիսի 30-ին՝ կարդինալ:
 
1376 թվականին նշանակվել է պապի լեգատ Հյուսիսային Իտալիայում, որտեղ այդ ժամանակ պապական մարզերում ապստամբություն էր ծագել: Ռոբերտը, ում բնավորությունը և ապրելու կերպը ավելի շատ զինվորականի էր բնորոշ, քան հոգևոր սպասավորի, անձամբ է առաջնորդել ապստամբությունը ճնշելու համար այստեղ ուղարկված զորքերը: [[Չեզենա]] քաղաքի գրավման ժամանակ սպանվեց մոտ 4000 մարդ, ինչով Ռոբերտ Ժնևսկին «մսագործի» և «չեզենյան դահճի» մականուններ վաստակեց:
 
=== Եկեղեցու բաժանումը ===