«Կնոջ երեք տարիքները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1905 նկարներ ՀոթՔաթ գործիքով
չ →‎Նկարագրություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 6.
 
== Նկարագրություն ==
Կտավը խորհրդանշում է կյանքի շրջապտույտը, որը հանդիսանում է Կլիմտի արվեստի գլխավոր շարժառիթներից մեկը: [[Երիտասարդություն|Երիտասարդության]] և ծերության հակադրումը նա արտահայտել է ոճային երանգներով և իրականության ընդունման տարբերություններով: Մի կողմից կինը` քնող երեխան ձեռքին, աշխարհիկ Մադոննան է, ով ինքը ընկղմված է երազի նման կարգավիճակի մեջ` պասիվ, ոճականացված և կտավի ֆոնի հետ միաձուլված: Մյուս կողմից` նկարում մի պառավ է պատկերված, ով հուսահատությունից փակել է դեմքը: Այդպիսով, երիտասարդ կնոջ ոճականացված կերպարի և պառավի բնականացված կերպարի միջև հակադրությունը խորհրդանշական իմաստ է ձեռք բերում. կյանքի առաջին շրջանը իր հետ անսահմանափակ հնարավորություններ և [[կերպարանափոխություն|կերպարանափոխություններ]]ներ է տանում, իսկ վերջինը` անփոփոխ մշտականություն և կոնֆլիկտ իրականության հետ...
 
Ինչպես և [[Համբույր (կտավ, Կլիմտ)|Համբույրի]] մեջ, լիության մեջ պատկերված կերպարները ֆալլուսային խորհրդանշանն են միավորում: