«Կոշտ վայրէջք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կոշտ վայրէջք''' տեղի է ունենում, երբ ինքնաթիռը կամ տիեզերանավը բախվում է մակերույթին բավակա...»:
 
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 3.
[[Վայրէջք]]ը թռիչքի վերջին գործողությունն է, որի ընթացքում ինքնաթիռը կամ տիեզերանավը հպվում է մակերևույթին և կանք է առնում: Ինքնաթիռների պարագայում վայրէջքի ուղղահայաց արագության 2 մ/վ արժեքը համարվում է սահմանային, և դրանից բարձր արժեքի դեպքում վայրէջքը համարվում է «կոշտ»: Կոշտ վայրէջքի գնահատականը տալիս հիմնվում են ինքնաթիռի անձնակազմի գնահատականի վրա, քանի որ զգայական գնահատականը չափելի չէ<ref name=aero14>{{citation |author= RALPH MICHAEL GARBER, LAWRENCE VAN KIRK |url= http://www.boeing.com/commercial/aeromagazine/aero_14/conditional_story.html |title= Conditional Inspection |publisher= Boeing |work= Aero |issue= 14}}</ref>, մասնակիորեն նաև պայմանավորված իրական ուղղահայաց արագացման գրանցման բացակայությունով<ref>Guillaume Aigoin, [http://essi.easa.europa.eu/ecast/wp-content/uploads/2012/01/AIGOIN-Characterising-hard-landings.pdf#page=7 Characterising hard landings] / [[EASA]] EOFDM Conference, 12 January 2012, page 7: "The vertical parameter is neither vertical nor an acceleration … It is the normal load factor in the aircraft reference frame is not sufficient for assessing contact severity!"</ref>:
 
Ինքնաթիռների կոշտ վայրեջքը կարող է տեղի ունենալ եղանակային պայմանների, մեխանիկական խնդիրների, ինքնաթիռի ավելացված քաշի, [[օդաչու]]ների սխալների պատճառով: Կոշտ վայրէջք սահմանումը վերաբերվում է այն վայրէջքին, երբ օդաչուն դեռևս պահպանում է ինքնաթիռի ամբողջական կամ մասնակի կառավարումը, հակառակ դեպքում անկառավարելի վայրէջքի դեպքում տեղի է ունենում աղետ: Կոշտ վայրէջքների դեպում հետևանքները կարող են տարբեր լինել, փոքր ուղևորների անհարմարությունից մինչև ինքնաթիռի վնասում, կամ նույնիսկ ուղևորների մահը:
 
[[Ուղղաթիռ]]ների դեպքում կոշտ վայրէջք է կարող է տեղի ունենալ, երբ մեխանիկական կամ շարժիչի խափանման պարագայում ուղղաթիռի պտուտակը դեռ պտտվում է: Այս դեպքում առաջանում է [[Ավտոպտտում|ավտոպտտման]] երևույթ. պտուտակի վերևի օդի պտույտի շնորհիվ պտուտակը պտտվում է ստեղծելով որոշ ամբարձիչ ուժ: Այս դեպքում օդաչուի որակավորման համապատասխան մակարդակի պարագայում հնարավոր է իջեցնել ուղղաթիռը: