«Կուզմա Պետրով-Վոդկին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 12.
Սովետական շրջանում ջանալով ըմբռնել երկրի պատմական բեկման էությունը իրականության «տիեզերական» իմաստավորման հետ փոխադարձ կապի մեջ՝ Պետրով-Վոդկինը ստեղծել է հեղափոխական պայքարի խստաշունչ պաթոսով, հանուն ապագայի անձնազոհման գաղափարով ներթափանցված կոմպոզիցիաներ («1918 թվականը Պետրոգրադում», 1920, [[Տրետյակովյան պատկերասրահ]], «[[Մարտից հետո]]», 1923, Սովետական բանակի կենտրոնական թանգարան, Մոսկվա, «Կոմիսարի մահը», 1928, Ռուսական թանգարան), խստորոշ վերլուծմամբ կատարված դիմանկարներ ([[Աննա Ախմատովա]]յի դիմանկարը, 1922), կենսալիության զգացումով առլեցուն բանաստեղծական ժանրային պատկերներ («Սարաֆանով աղջիկը», 1928), առարկայական աշխարհի կառուցվածքայնությունը սրությամբ դրսևորող նատյուրմորտներ («Թխենին բաժակում», 1932, բոլորը՝ Ռուսական թանգարանում)։ 1920 - 30-ական թթ. շատ գործեր է ստեղծել որպես գրաֆիկ, և թատերական նկարիչ։ Պետրով-Վոդկինի գրական երկերից (պատմվածքներ, վիպակներ, պիեսներ, ակնարկներ, տեսական հոդվածներ) առանձնանում է ինքնակենսագրական «Իմ պատմությունը»։ Սովետական իշխանության առաջին տարիներից եղել է գեղարվեստական կրթության համակարգի առաջին վերափոխողներից, դասավանդել Լենինգրադում (1918 - 33)։
 
Պետրով-Վոդկինի 7 աշխատանք պահվում է [[Հայաստանի պետական պատկերասրահ|Հայաստանի պետական պատկերասրահում]]։ում։
 
== Հայտնի կտավները ==