«Հագեցած գոլորշի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Replacing 02.Пиштол_епрувета_со_алкохол.ogg with File:02.Пиштол_епрувета_со_алкохол.ogv (by CommonsDelinker because: File renamed: Wrong extension (img_media_type=
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[File:02.Пиштол епрувета со алкохол.ogv|thumb|right|280px|]]
'''Հագեցած գոլորշի''', հագեցնող [[գոլորշի]], [[հեղուկ]]ի կամ պինդ մարմնի հետ թերմոդինամիկական հավասարակշռության մեջ գտնվող, քիմիական նույն բաղադրության գոլորշի։ Տվյալ ջերմաստիճանում հագեցած գոլորշու [[ճնշում]]ն ամենամեծն է։ Հագեցած գոլորշու ճնշումն ու խտությունը մնում են անփոփոխ այն բանի շնորհիվ, որ նյութը մի ագրեգատային վիճակից (ֆազից) անցնում է մյուսին։ Հեղուկի կախված կաթիլներ չպարունակող հագեցած գոլորշի կոչվում է չոր, իսկ պարունակողը՝ խոնավ։ Չոր հագեցած գոլորշու վիճակն անհավասարակշիռ է, քանի որ նրանից ջերմության քանակ խլելու դեպքում այն մասնակիորեն կոնդենսացվում և փոխարկվում է խոնավ գոլորշու, իսկ ջերմության քանակ հաղորդելու դեպքում դառնում է գերտաքացած։ Հագեցած գոլորշու ճնշման [[ջերմաստիճան]]ից կախման կորը միաժամանակ արտահայտում է հեղուկի եռման ջերմաստիճանի կախումը ճնշումից։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց հագեցած գոլորշու խտությունն աճում է, իսկ հեղուկինը՝ նվազում։ Հեղուկ-գոլորշի համակարգում հագեցած գոլորշու ճնշումը կախված է ֆազերի բաժանման սահմանային մակերևույթի ձևից։