«Համանունների բառարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Համանունների բառարան''', [[բառարան]]ի տեսակ։ Բառացանկն ընդգրկում է [[համանունություն|համանունությամբ]] առնչվող բառերը, յուրաքանչյուր համանունի դիմաց կամ հաջորդական շարքով տրվում են համանունները։
 
Ե. Գևորգյանի «Ժամանակակից հայոց լեզվի համանունների բառարանը» (Ե., 1978) ընդգրկում է 12000 համանուն ([[բառ]], [[բառաձև]], կայուն [[բառակապակցություն]]` [[դարձվածք]]): Բառամթերքը ներկայացված է երեք բաժնով` [[նույնանուններ]], նույնագիրներ և նույնահունչներ։ Համանունության շարքի յուրաքանչյուր անդամ ներկայացվում է գլխաբառի դիրքով, համարակալումով, տրվում են բառաքերականական նշումներ (սերումը, խոսքիմասային պատկանելությունը, բառագործածության ոլորտը), ապա՝ բացատրությունը՝ երբեմն տեքստային վկայություններով, անհրաժեշտության դեպքում կողմնորոշում է տրվում գրության և արտասանության անհամապատասխանության վերաբերյալ։