«Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում (գիրք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 50.
'''«Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում»''' ({{lang-en|Armenian cultural monuments in the region of Karabakh}}, {{lang-ru|Памятники Армянской культуры в зоне Нагорного Карабаха}}), [[Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ|Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության]] կողմից 1999 թվականին հրատարակված «[[ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ (գրքաշար)|ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ]]» շարքի թվով 3-րդ գիրքը (Գիրք Գ): Այն հեղինակել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, [[Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ]]ի երևանյան գրասենյակի ղեկավար [[Սամվել Կարապետյան (հուշարձանագետ)|Սամվել Կարապետյանը]]: Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ [[հայերեն]], [[անգլերեն]] և [[ռուսերեն]]: Աշխատությունը ներկայացնում է 1979 թվականի ի վեր, բայց հատկապես 1993-1996 թվականներին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության նախաձեռնությամբ Քարվաճառի (Քյալբաջար), Քաշաթաղի (Լաչին), Քաշունիքի (Ղուբաթլի), Կովսականի (Զանգելան), Ջրականի (Ջաբրայիլ), Վարանդայի (Ֆիզուլի), Բայլականի, Ակնի (Աղդամ), Աղջաբեդու, Թարթառի (Միրբաշիր) և Պարտավի (Բարդա) շրջաններում իրականացված որոնողական և հետազոտական աշխատանքների ընթացքում հայտնաբերված պատմական հուշարձանները: Տևական մի շարք ճամփորդությունների շնորհիվ կուտակված դաշտային նյութի, ինչպես նաև գրավոր աղբյուրների (մատենագրություն, արխիվային վավերագրեր, պարբերական մամուլ, հին ու նոր քարտեզներ) համատեղ ուսումնասիրությամբ ներկայացված են շրջանի բազմաթիվ բնակավայրերն ու հնավայրերը։ Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող, գծապատկերներ, պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներ<ref name="raa-am Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում">[http://www.raa-am.com/raa/public/publish.php?clear=1&mid=5&more=1&cont=33&obid=65 «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում] ''([https://web.archive.org/save/http://www.raa-am.com/raa/public/publish.php?clear=1&mid=5&more=1&cont=33&obid=65 արխիվացված])'':</ref>:
 
«Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գիրքը հրատարակվել է [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] Պատմության և մշակույթի հուշարձանների պաշտպանության և օգտագործման գլխավոր վարչության և [[Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա|Գիտությունների ազգային ակադեմիայի]] Արվեստի ինստիտուտի գիտական խորհուրդների երաշխավորությամբ։ Տպագրվել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում: Գրքի հրատարակման աշխատանքները հովանավորել են [[Բոստոն|բոստոնաբնակբոստոն]]աբնակ տեր և տիկին Ժոզեֆ Մելիքյանները, ինչպես նաև Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը։ Գիրքը նվիրվում է [[Քրիստոնեության ընդունումը Հայաստանում|Հայաստանում քրիստոնեության ընդունման]] 1700-ամյակին<ref name="raa-am Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում"/>:
 
== Տես նաև ==