«Հայ-ռուսական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
1999 թվականի փետրվարին համալսարանում առաջին անգամ անց է կացվել՝ «Իրավագիտություն», «Պետական և մունիցիպալ կառավարում», «Լրագրություն» մասնագիտություններով ըդնունելություն: 1999 թվականի ամռանը մասնագիտությունների ցանկին ավելացել են՝ «Քաղաքագիտություն», «Համաշխարհային տնտեսագիտություն», «Սոցիալ-մշակութային ծառայություններ և զբոսաշրջություն», «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա», իսկ 2002 թվականի սեպտեմբերից` «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունները: 2003 թվականի սեպտեմբերից համալսարանում ուսւցանվում է «Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա», իսկ 2004 թվականի սեպտեմբերից` «Բժշկական կենսաքիմիա»: 2005 թվականին ավելացել են «Հոգեբանություն», «Օտար լեզուների և մշակույթների դասավանդման տեսություն և մեթոդիկա», «Բանասիրություն», «Կենսաճարտարագիտություն և կենսաինֆորմատիկա» մասնագիտությունները: Նաև «Գովազդ» և «Տարածաշրջանությունն» մասնագիտությունները, սկսած 2007 թվականից։
 
Առաջին երկու տարիների ընթացքում համալսարանում գործում էր մեկ հանրակրթական ֆակուլտետ: Սակայն ուսանողների և դասախոսների քանակի ամենամյա ավելացման հետևանքով անհրաժեշտություն առաջացավ որոշակի փոփոխությունների ենթարկել համալսարանի կառուցվածքը: Ներկայում համալսարանի ֆակուլտետների և ամբիոնների ձևավորման գործընթացն ավարտված է:
 
2005-2006 ուստարում համալսարանում սովորել է 2207 ուսանող: Համալսարանն ունի կրթության երկաստիճան համակարգ` բակալավրիատ (4 տարի), մագիստրատուրա (2 տարի)<ref>http://www.rau.am/arm/531/buhakan</ref>: Համալսարանում մասնագետների նախապատրաստումն իրականացնում են 32 ամբիոններ:
 
Համալսարանին կից գործում է հոգաբարձուների խորհուրդ, որի համանախագահը ռուսական կողմից Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահի նախկին տեղակալ, Կալինինգրադի մարզի նահանգապետ [[Գեորգի Բոոս]]ն է, իսկ հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսակագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՌՀ-ի ռեկտոր [[Արմեն Դարբինյան (քաղաքական գործիչ)|Արմեն Դարբինյան]]ը<ref>http://rau.am/eng/discoverRAU/about-us</ref>:
* Вестник РАУ. Физико-математические и естественные науки. N1 2011 г. — [[Ереван|Ер]].: Издательство РАУ, 2011 г.
* Вестник РАУ. Гуманитарные и общественные науки. N1/ 2011 г. — [[Ереван|Ер]].: Издательство РАУ, 2011 г.
 
 
== Տես նաև ==