«Հայկական ժողովրդական կերպարվեստ և դեկորատիվ-կիրառական արվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ժամանակակից արվեստը: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 12.
 
== Ժամանակակից արվեստը ==
[[Պատկեր:Crosses Fragment of Armenian Carpet.jpg|200px|մինի|աջից|Փամբակի հայկական գորգ]]
Ժամանակակից ժողովրդական դեկորատիվ-կիրառական արվեստը զարգանում է նորովի՝ նուրբ ներդաշնակությամբ միահյուսելով ազգային ավանդականն ու նորը։ Ժողովրդական վարպետների բազմադարյան փորձն ու հմտությունը փոխանցվել է սերնդեսերունդ։ Հայ արծաթագործներ և մետաղագործներ [[Արծրուն Բերբերյան]]ը, Գուրգեն Թորոսյանը, Գաբրիել Հացագործյանը, Ռուբեն Սարվագյանը, Էդուարդ Եսայանը, Դավիթ Ջրբաշյանը և ուրիշներ ժառանգել են նախկինում հայտնի դրվագողների, փորագրիչների, զուգաթելի և արծնակիտման վարպետների լավագույն ավանդույթները։ Սալոմե Ջրբաշյանի, Արփինե Մարանյանի, Թամարա Հակոբյանի, Մարի Երկաթի, Օֆելյա Բուլիկյանի և ուրիշներ բրդե, [[բամբակ]]ե, [[մետաքս]]ե, արծաթե ու ոսկե թելերով զարդանախշված և հյուսված [[գորգ]]երը, կարպետները, սրբիչները, անձեռոցիկները, գոգնոցներն ու ժանյակներն առանձնանում են գույների գեղեցիկ և նրբաճաշակ համադրումներով, կատարման բարձր վարպետությամբ։ Չնայած Հայաստանում գեղարվեստորեն մշակված փայտե իրերը սակավ են պահպանվել, սակայն արհեստի այդ ձևը մեծ վերելք է ապրում մեր օրերում։ Կենցաղային իրերը՝ պահպանակները, գաթանախշերը, գդալները, ինչպես և դեկորատիվ սկահակները, սափորները, սկուտեղները վկայում են վարպետներ Հակոբ Ազատյանի, Սարգիս Պողոսյանի, Ռուբեն Հախվերդյանի, Սահակ Սահակյանի, Օլեգ Չերգեշտյանի, Արսեն Փանոսյանի և ուրիշներ իհմտությունն ու հարուստ երևակայությունը։ [[ՀԽՍՀ]]-ում մինչև [[1950]]-ական թվականներին գյուղի և քաղաքի շուկան մատակարարել են ժողովրդական բրուտագործները, որոնք հիմնականում պահպանել են դարերի ընթացքում մշակված ձևերը (կժեր, կավե սպասք, պուլիկներ և այլն)։