«Հայկյան տոմար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պատմություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 4.
== Պատմություն ==
 
Հայերը մ.թ.ա. ունեցել են տոմար։ Վահագն աստծո ծննդից հաշվարկվող թվարկությունը, ըստ որի՝ 2015 թ. մարտի 21-ից 9608 թվականն է։ Սկզբում, հավանաբար, օգտագործել են լուսնայինը, հետագայում անցել ավելի կատարելագործված՝ արեգակնային տոմարի։ Հայոց տոմարի սկզբնավորման մասին կան միայն կցկտուր տեղեկություններ։ Ենթադրվում է, որ հայոց հին արեգակնային տոմարը շարժական էր (12x30+5), և դրա հետևանքով խախտվել են ոչ միայն ամիսների ու տարվա եղանակների որոշակի համապատասխանությունները, այլև, որ շատ կարևոր է, եկեղեցական տոների, ծիսակատարությունների ժամանակները։
 
Որոշ տոմարագետներ Հայոց տոմարը նմանեցրել են [[Հին Եգիպտոս|եգիպտական]] տոմարին։ Եգիպտացիների օրացուցային տարին, ինչպես և հայկականը, իրական արեգակնայինից մեկ չորրորդ օրով պակաս է եղել, որի հետևանքով տարեսկիզբը յուրաքանչյուր չորրորդ տարին մեկ օրով շուտ է սկսվել և իր դիրքը վերականգնել է միայն 1460 հուլյան տարի անցնելուց հետո։ Եգիպտացիները այն կոչել են Սոթիսի շրջան, հայերը՝ Հայկյան շրջան։ Ձեռագրերում պահպանված ավանդության համաձայն, Հայոց տոմարի սկիզբը կապվել է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած հաղթանակի հետ ([[Ղևոնդ Ալիշան]]ը իր հաշվումներով հետ գնալով Հայկյան շրջաններով՝ այդ թվականը ստացել է [[մ.թ.ա. 2492]], այսինքն՝ Հայոց Բուն թվականը), իսկ ամսանունները կոչվել են նրա 12 ուստրերի ու դուստրերի անուններով՝ [[Նավասարդ]], [[Հոռի]], [[Սահմի]], [[Տրե]], [[Քաղոց]], [[Արաց]], [[Մեհեկան]], [[Արեգ]], [[Ահեկան]], [[Մարերի]], [[Մարգաց]], [[Հրոտից]] և [[Ավելյաց]]։